Գարին (անգլ.՝ Barley, ռուս.՝ Ячмень, լատ.՝ Hórdeum) հացազգիների ընտանիքի կերաբույս է։ Հայտնի է գարու մոտ 30 տեսակ: Որպես սիդերատ, գարին նույնքան օգտակար է, որքան Վարսակն ու Աշորան: Այն նույնպես, ի շնորհիվ հացազգիներին բնորոշ փառթամ մազարմատների, դրական է ազդում հողի կառուցվածքի վրա, ճնշում է մոլախոտերի մեծամասնության աճը և արագ ձևավորում է կանաչ զանգված: Բայց Գարին իր ուրույն դրական կողմն էլ ունի՝ այն, ի տարբերություն, օրինակ, Վարսակի, երաշտադիմացկուն է:
Հարմար է և՛ ավազահողերում, և՛ կավահողերում աճեցնելու համար
Գարին շատ հարամար է վաղ գարնանը ցանելու համար, այն դիմանում է մինչև -5 աստիճանի ցրտահարությանը:
Գարնանացանը հնձում են ցանելուց 1-1,5 ամիս հետո, երբ դեռ հասկերը ձևավորված չեն:
Աշնանացան գարին ցանում են աշնանը՝ հիմնական մշակաբույսի բերքը հավաքելուց հետո: Մինչև ցրտերը այն հասցնում է ծլել և արմատավորվել: Իսկ հունձն անում են գարնանը:
Գարու կանաչ զանգվածի քայքայումն արագացնելու համար, կարելի է հնձած կանաչ զանգվածը մանրեցնել, հավասարապես տեղաբաշխել հողի մակերեսին, հետո խառնել հողի մակերեսային շերտի հետ:
Կարելի է նաև հնձած խոտն օգտագործել կոմպոստի մեջ:
Ընդհանուր առմամաբ Գարին լավ նախորդող է բոլոր բանջարաբոստանային մշակաբույսերի համար, բացառությամբ կարտոֆիլի և հացազգիների: