Օրգանական հողագործությունը հող մշակելու և բույսեր աճեցնելու բնական ձևն է, որը բացառում է քիմիական պարարտանյութերի, պեստիցիդների, աճի տարատեսակ խթանիչների կիրառումը, ինչպես նաև գենետիկ փոփոխության ենթարկված սերմերի ու բույսերի աճեցումը:
Օրգանական հողագործությունը հետապնդում է հետևյալ նպատակները.
- Ստանալ էկոլոգիապես մաքուր բերք, միաժամանակ դրական ազդելով շրջակա միջավայրի վրա;
- Նվազագույն ծախսերով ստանալ հնարավորին չափ շատ բերք;
- Անընդհատ բարելավել հողի բերրիությունը;
- Հողի հետ աշխատանքը դարձնել հեշտ ու հաճելի:
Օրգանական հողագործութան հիմքում ընկած են.
- կենդանական և բուսական թափոնների կիրառումն ու վերամշակումը որպես օրգանական պարարտանյութեր ու ցանքածածկ;
- բույսերի պաշտպանության կենսաբանական ձևերի կիրառումը;
- հողի վերականգնման ու բերրիության ավելացման համար ցանքաշրջանառության և սիդերատների կիրառումը:
Կարդացեք նաև հոդված օրգանական գյուղատնտեսության մասին և դիտեք տեսանյութեր օրգանական հողագործության մասին։