
Խնկեղեգ ճահճայինը (անգլ.՝ Sweet flag, ռուս.՝ Аир, լատ.՝ Acorus calamus) խնկեղեգազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ, բազմամյա, դեղատու խոտաբույս է։ Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։
Համառոտ տեղեկանք խնամքի վերաբերյալ
- Ծաղկելը՝ հունիս-հուլիս;
- Լուսավորությունը՝ ցրված լույս, հեռու արևի ուղիղ ճառագայթներից։ Հարմար են արևելյան և արևմտյան պատուհանագոգերը։
- Օդի ջերմաստիճանը՝ վեգետացիոն շրջանում՝ +18…+22 ºC, ձմռանը՝ +16…+18 ºC, սակայն ավելի ցածր ջերմաստիճաններն ու սառը քամիներին էլ է դիմանում;
- Օդի խոնավությունը՝ բարձր։ Լավ կլինի ծաղկամանը դնել թաց խճով լի տակդիրի վրա և հաճախ ցողել բույսը;
- Ջրելը՝ առատ ու հաճախ, շոգին պետք է ցողել, կարելի է դնել թաց խճով լի տակդիրի վրա;
- Սնուցումը՝ կարիքը չկա;
- Հանգստի շրջանը՝ աշնան կեսից մինչև ձմռան վերջը;
- Տեղափոխումը՝ կախված արմատների համար տեղի առկայությունից;
- Հողախառնուրդը՝ ավազ– 2 մաս, ճմահող– 2 մաս, գետի տիղմ-2 մաս կամ տորֆ– 1 մաս;
- Բազմացումը՝ սերմերով և թուփը կիսելով;
- Վնասատուները՝ սարդոստայնային տիզ;
- Հիվանդությունները՝ գործնականում չկան, տառապում է միայն ոչ բավարար խոնավությունից ու քիչ ջրելուց։
Առանց հողի, ջրի մեջ խնկեղեգ աճեցնելը
Կամայական ձևի կավե, ապակյա կամ պլաստիկ անոթի մեջ լցնում են կերամզիտ, պերլիտ, խոշոր ավազ կամ մանր քարեր և տնկում խնկեղեգը։ Լցնում են թորած, իսկ դրա բացակայության դեպքում, հնեցված, քլորազերծ ջուր՝ այնքան, որ միայն արմատները լինեն ջրի մեջ;
Տեղադրում են սենյակում կամ դրսում, արևի ուղիղ ճառագայթներից պաշպանված կիսաստվերում։
