
Հնդկայասամանը [Նիիմ, Ազադիրախթա] (անգլ.` Neem tree, Indian Lilac, չին․՝ 苦楝樹, ռուս․՝ Дерево ним, Азадирахта индийская, լատ.՝ Azadirachta indica) արևադարձային և մերձարևադարձային գոտիներում աճող ծառ է։
Աճում է նաև Իրանի հարավում գտնվող կղզիներում։ Հայրենիքը Հնդկաստանն է։
Հնդկայասամանը բավականին արագ աճող ծառ է, կարող է հասնել 15-20 մետր բարձրության, հազվադեպ 35-40 մ-ի։ Սաղարթը խիտ է, շրջանաձև, տրամագիծը կարող է կազմել 20-25 մ։
Հնդկայասամանի տերևներն օգտագործում են մաշկային հիվանդություններ բուժելու համար, քանի որ այն ունի հակասնկային և հակաբակտերիալ հատկություններ:
Հնդկաստանում հազարամյակներով են օգտագործել հնդկայասամանը.
- իմունային համակարգը ամրացնելու;
- արյունը մաքրելու (դետոքսիկացնելու);
- լյարդի գործունեությունը բարելավելու;
- մարսողական և շնչառական համակարգերը բուժելու համար։

Հնդկայասամանի պտուղներից և սերմերից են ստանում հանրահայտ նիիմ յուղը (անգլ.` Neem oil, ռուս․՝ Масло ним)։
Նիիմ յուղի հիման վրա պատրաստված լուծույթներով պայքարում են տիզերի, թրթուրների եւ սենյակային բույսերի այնպիսի վնասատուների դեմ, ինչպիսիք են սարդոստայնային տիզերը, ուտիճները, բշտիկոտները, սպիակաթևիկները, վահանակիրները, կեղծ
վահանակիրները, որդանները եւ այլ:
Նիիմ յուղի 1%-նոց լուծույթը նաև օգտագործում են բույսերի բորբոսի (mildews) և ժանգի (rusts), այլ սնկային (fungi) հիվանդությունների՝ Փտախտի (Root rot, Корневая гниль), (Black spot), (Sooty mold, Чернь) կանխարգելման եւ բուժման համար:
Հայտնի է, որ նիիմ յուղը արդյունավետորեն զսպում է նեմատոդների՝ արմատային կլոր որդերի բազմացումը։ Ընդորում, օգտակար՝ անձրևային որդերը չեն վնասվում։
Նիիմ յուղն անվտանգ է մարդու և ընտանի կենդանիների համար։ Նախատեսված է բոլոր բանաջարանոցային բույսերի, պտղատուների, հատապտղային և դեկորատիվ մշակաբույսերի, այդ թվում ՝ վարդերի և սենյակային բույսերի մշակման համար:
Նիիմ յուղի կիրառման ձևերը
Նիիմ յուղի լուծույթներն օգտագործում են ինչպես ցողելու եղանակով, այնպես էլ բույսերը ջրելով։
Նախազգուշացումներ
- Չնայած անվնասությանը, հնդկայասամանի յուղը բավականի սուր, յուրահատուկ հոտ ունի;
- Որոշ տեսակի բույսերի համար հնդկայասամանի յուղը կարող է վնասակար լիներ, ուստի, նախքան ամբողջ անծանոթ բույսի բուժում սկսելը, պատք է ցողել բույսի 2-3 տերեւները եւ սպասել առնվազն մեկ օր (ավելի լավ կլինի 1 շաբաթ): Համոզվելուց հետո, որ մշակումը չի ազդել տերևների վրա, շարունակել բուժումը;
- Միջոցը կիրառելիս անհրաժեշտ է հետեւել վրան գրված բոլոր հրահանգներին։
Բույսի բուժումը պետք է սկսել վարակվածության կամ վնասատունների առաջին նշանները հայտնաբերելուց անմիջապես հետո։ Բույսի սաղարթն այնպես են ցողում, որպեսզի լավ թրջվեն տերևների երկու կողմերը և բոլոր ճյուղերը։
Ծանր վարակման դեպքերում իմաստ ունի նախ լվանալ բույսը միջատասպան օճառով։ Ապա, մաքրաջրելուց հետո, ցողել նիիմ յուղի պատրաստուկով։
Բորբոսի մլակներից ազատվելու համար, կարելի է նաև ծաղկամանի հողը ցողել կամ մի փոքր ջրել։
Բուժումն անմիջապես չի գործում, այն դանդաղ է գործում, ուստի կրկնակի բուժում, ըստ անհրաժեշտության, պետք է նախաձեռնել 1-2 շաբաթ անց: Իսկ պրոֆիլակտիկ նպատակով ցողումներ արվում են առնվազն ամիսը մեկ անգամ:
Բաղադրատոմսը
Այգեգործական խանութներում լինում են նիիմ յուղի հիմքի վրա պատրաստված հեղուկներ, բայց ավելի էժան եւ հեշտ է ինքնուրույն պատրաստելը։
Տարբերակ 1 (վերցված է ռուսական կայքից)
Մեկ թեյի գդալ (4 .9 մլ) նիիմի յուղը և 1 թեյի գդալ հեղուկ օճառը խառնում են 1 լիտր գոլ ջրի հետ։
Տարբերակ 2 ( վերցված է ամերիկյան կայքից)
1.5 թեյի գդալ (7.4 մլ) նիիմի յուղը և ¼ թեյի գդալ աման լվալու հեղուկը խառնում են 946.353 միլիլիտր (32 ounces) գոլ ջրի հետ։
Ստացված լուծույթն անհրաժեշտ է լավ խառնել և լցնել հեղուկացիրի մեջ։ Օգտագործելուց առաջ և ընթացքում հեղուկը պետք է հաճախակի թափահարել՝ որպեսզի այն միատարր մնա։
Բացօդյա բույսերի մշակումները պետք է իրականացվեն վաղ առավոտյան կամ երեկոյան ժամերին՝ որպեսզի տերեւների վրա արեւայրուկներ չառաջանան: Ազդեցությունը ուժեղացնելու համար խորհուրդ է տրվում բաքային խառնուրդներ անել այնպիսի դեղամիջոցների հետ, ինչպիսիք են Էկոգելը, Ալիրին-Բ, Գամաիրը, Ֆիտովերմը:
Հղումներ
- Azadirachta indica. From Wikipedia, the free encyclopedia.
- Neem oil. From Wikipedia, the free encyclopedia.
- Ним. Материал из Википедии — свободной энциклопедии.
AIOSEO Settings
Toggle