Պոմիդորի, տաքդեղի և բադրիջանի սածիլները Արարատյան հարթավայրի պայմաններում կարելի է աճեցնել ջերմատան, տաքացվող և արևային ջերմոցներում, բաց գրունտի սածիլանոցներում, իսկ նախալեռնային և լեռնային շրջաններում միայն տաքացվող ջերմոցներում:
Սածիլի աճեցումը ջերմատան պայմաններում
Ցանքը կատարել 5x5x5սմ3 սնման մակերես ունեցող խոռոչիկների մեջ: Որպես սուբստրատ կարելի է օգտագործել տորֆ, 3 մաս տորֆ 1 մաս կենսահումուս կամ ըստ Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոնում կատարած փորձերի արդյունավետ է նաև 4 մաս տորֆ, 4 մաս ճմահող, 2 մաս կենսահումուս խառնուրդի օգտագործումը: Նախքան ցանելը լավ ջրվում են խոռոչիկները սննդարար լուծույթով: Փայտիկի օգնությամբ յուրաքանչյուր խոռոչիկում դրվում է 1 սերմ: Ցանքից հետո սերմերը ծածկվոմ են տորֆի բարակ շերտով և պոլիէթիլենային թաղանթով հավասարաչափ ծլելու համար: Այրումներից խուսափելու համար պոլիէթիլենայինթաղանթը ծածկել թերթով:
Շուտ ծլելու համար կարելի է տեղադրել ջեռուցման խողովակների վրա: Ջերմությունը հավասարչափ բախշելու համար պետք է խոռոչիկները տեղադրվեն խողովակներից բարձր 20-30սմ: Եթե խոռոչիկները տեղադրվում են հողի վրա, ապա այն պետք է լինի հնարավորին չափ հարթ և ծածկված լինի սպիտակ պոլիէթիլենային թաղանթով, որպեսզի արմատները զերծ մնան հողի մեջ թափանցելուց /արմատները կվնասվեն վերատնկման ժամանակ/ և հողի հիվանդություններից: Ծլման շրջանում պահպանել խոնավությունը: Ծլելուց անմիջապես հետո հեռացնել պոլիէթիլենային թաղանթը, որ չայրի սածիլները և ջրել սննդարար լուծույթով: Սննդարար լուծույթը պատրաստել 10լ ջրին ավելացնելով ամոնյակային սելիտրա 5-10գ; սուպերֆոսֆատ 40-50գ; ծծմբաթթվային կալիում 15-20գ: Եթե հնարավոր չէ ճարել բոլոր նշված պարարտանյութերը ապա օգտագործել նիտրոամոֆոսի 40-60գ-ը 10լ ջրում լուծույթը; Խոնավության և լավագույն ջերմաստիճանի (24-260C)–ի պայմաններում սովորաբար պոմիդորի սերմերը ծլում են 4-5 օրում: Շաքիլատերևների բացվելուց հետո ջերմաստիճանը իջեցվում է մինչև ցերեկը 18-200C իսկ գիշերը 15-160C, որը պահպանում է սածիլները ձգվելուց: Մի շաբաթ հետո ջերմաստճանը բարձրացվում է ցերեկը արևային եղանակին 20-220C, ամպամած օրերին մինչև 18-190C, գիշերը 17-180C : Սածիլները ջրել չափավոր: Ցանկալի է ջրել առավոտյան շուտ:
Տաքդեղի համար ջերմաստիճանային պայմանները ավելի բարձր են : Մինչև սերմերի ծլելը 25-300C 4-7 օրվա ընթացքում մինչև ծլելը, որից հետո իջեցնում են 16-180C ցերեկը և գիշերը 12-140C: Հաջորդ օրերը արևոտ եղանակին մինչև 22-280C, ամպամաշ օրերին մինչև 18-200C ցերեկը և գիշերը 15-160C: Տաքդեղի սածիլները ջրում են ավելի առատ, քանի որ նրանք ավելի զգայուն են խոնավության անբավարվածությանը:
Բադրիջանի սածիլները աճեցվում են տաքդեղի սածիլների նման: Հաշվի պետք է առնվի այն հանգամանքը, որ բադրիջանի սածիլները ավելի զգայուն են հողի բերրիությանը, ավելի ջերմասեր են և դանդաղ են զարգանում վաղ հասակում: Կարելի է սածիլները խոռոչիկներից անմիջապես տեղափոխել դաշտ մինչև 40 օրական հասակը:
Վերատնկում
Եթե դաշտ են տեղափոխվելու 40-65 օրական սածիլներ, ապա անպայման պետք է վերատնկվեն ավելի մեծ մակերես ապահովող ամանների մեջ: Ամենահարմար ժամկետը վերատնկման համար 1-2 իսկական տերևի փուլն է, որը ծլելուց 10-14օր հետո է: Ընտրում են առողջ, լավ զարգացած բույսերը: Խոռոչիկների հողը լավ ջրում ենք և 1-2 ժամ հետո շատ հեշտությամբ դուրս են գալիս փոքրիկ թաղարիկները: Տեղափոխում ենք ամանների մեջ, որոնք ունեն 10×10 x10 սմ խոր. ծավալ: Տաքդեղը և բադրիջանը կարող են վերատնկվել ավելի փոքր 6-8 սմ տրամգիծ ունեցող ամանների մեջ: Ամանները կարող են լինել թղթից, պլասմասայից, կարող են լինել պոլիէթիլենային տոպրակներ, որոնց տակը պետք է լինեն անցքեր օդի թափանցման համար:
Նախքան վերատնկելը ամանների տորֆը ջրում ենք համեմատաբար ավելի խիտ սննդարար լուծույթով: Սննդարար լուծույթների խտությունների տարբերությունը խթանում է արմատային համակարգի զարգացմանը: Վերատնկումից հետո օգտագործել սննդարար լուծույթ գ/լ – ամոնյակային սելիտրա-10, սուպերֆոսֆատ-50, ծծմբաթթվային կալիում-20, մագնեզիումի սուլֆատ-10: Սնուցում ենք առաջին անգամ 1-2 շաբաթ անց վերատնկումից հետո և 7-10 օր դաշտ տեղափոխելուց առաջ: 10 լ լուծույթի ծախսը 1.5-2.5քառ.մ-ին Երբ բույսերի տերևները կպնում են իրար, անհրաժեշտ է հեռացնել իրարից, անհրաժեշտ լուսավորվածություն ապահովելու համար: Սածիլները կարելի է դաշտ տեղափոխել ծաղկած և կոկոնակալած վիճակում, 50-65 օրական սածիլներ:
Սածիլի աճեցումը արևային ջերմոցներում
Ջերմոցներում օգտագործվում է 3 մաս տորֆ, 1 մաս բուսահող, 1 մաս ճմահող հողախառնուրդը, որի յուրաքանչյուր խորանարդ մետրին ավելացվում է 2-4 կգ ազոտական պարարտանյութ, 4-5 կգ սուպերֆոսֆատ և 2-2.5 կգ կալիումական պարարտանյութ: Ջերմոցի հողը անյպես պետք է լցնել, որ շրջանակը ծածկելուց հետո հողի մակերեսի և ապակու միջև 12-15սմ ազատ տարածություն մնա: Ջերմոցում հողախառնուրդը լցնում են 15-18 սմ շերտով: Պոմիդորը ցանելու համար օգտագործում են ատամնավոր, իսկ բադրիջանի և տաքդեղի սածիլների համար` ճաղավոր մարկյոռներներ: Ցանելուց հետո սերմերը ծածկում են 0.5-1սմ հողաշերտով: Սերմերը ցանելուց հետո պետք է ջրել, ծածկել ապակեպատ շրջանակներով և տաք ծածկոցներով: Մինչև սերմերի ծլելը ջերմոցներում պահպանում են 22-240 ջերմություն: Ծիլերը երևալուց հետո մինչև առաջին իսկական տերևը և ցերեկը, և գիշերը ջերմաստիճանը պետք է իջեցնել 12-150–ի: Առաջին տերևները երևալուց հետո մինչև դաշտ փոխադրելը, ցերեկները ջերմաստիճանը պետք է պահպանել 22-240-ի սահմաններում, իսկ գիշերը իջեցնել 12-140 , որպեսզի բույսերը չձգվեն, լավ արմատային համակարգ կազմակերպեն, լինեն կարճ և հաստ: Արևոտ տաք օրերին, երբ դրսում ջերմությունը հասնում է 12-150-ի, անհրաժեշտ է ջերմոցները ցերեկվա ընթացքում բոլորովին բաց պահել և շրջանակները ծածկել միայն գիշերները: Սերմերը ծլելուց հետո ամենակարևոր աշխատանքը խիտ ծլած բույսերը ժամանակին նոսրացնելն է: Պետք է նոսրացնել առաջին իսկական տերևները երևալու ժամանակ և թողնել շարքում բույսը- բույսից 5-6սմ, իսկ լեռնային շրջաններում 8-10սմ հեռավորությամբ: Հանած բույսերը կարելի է վերատնկել այլ ջերմոցում: Բադրիջանի և տաքդեղի բույսերը կարելի է ավելի խիտ թողնել: Սածիլի ելքը 1քառ.մ կարող է լինել 400-500հատ: Վերատնկման դեպքում 300հատ նոսրացրած բույսերի վրա շաղ տալ հողախառնուրդ մինչև շաքիլատերևը և ջրել, որը նպաստում է մազարմատների առաջացմանը: Հետագա խնամքի աշխատանքներն են` օդափոխություն, քաղհան, փխրեցնում, ջրում, սնուցում: Սածիլները պետք է սնուցել օրգանական և հանքային պարարտանյութերով: Առաջին սնեցումը տալ թռչնաղբահեղուկով, որը պատրաստվում է հետևյալ ձևով.1 մաս չոր թռչնաղբին ավելացվում է 1 մաս ջուր և թողնվում մինչև պճպճա, որից 4-5օր հետո 1 դույլը նոսրացվում է 8-10դույլ ջրով: 1դույլ նոսրացրած լուծույթը տալ 250-300 բույսին, որից հետո ջրել 2 դույլ մաքուր ջրով: Երկրորդ սնեցումը տալ 15 օր հետո հանքային պարարտանյութերի լուծույթով, որը պատրաստվում է հետևյալ կերպ. 18-20գ ամոնիակային սելիտրա, 40-50գ սուպերֆոսֆատ,15-20գ կալիումական աղ լուծում են 1-2 դույլ մաքուր ջրում: Երրորդ սնեցումը կատարվում է գոմաղբահեղուկով տնկելուց 10օր առաջ: Տավարի թարմ գոմաղբը նոսրացվում է 5-6 անգամ: Գոմաղբահեղուկը հողին տալիս է կպչողականություն և ապահովում է սածիլները հողագնդով դաշտ տեղափոխելը: Լավ աճեցրած սածիլը դաշտ տեղափոխելուց պետք է ունենա 5-7 տերև, լինի կարճ, հաստ և մուգ կանաչ գույնի, ունենա լավ զարգացած արմատային համակարգ:
Աղբյուրը` «Արմավիրի գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոն»
All posts by Partizpan
Առողջ սածիլը բարձր բերքի երաշխիք
Բանջարեղենի արտադրության շղթայում կարևորվում է հատկապես սածիլի աճեցման օղակը: Աճեցված սածիլի որակը կանխորոշում է բերքի և´ քանակը, և´որակը: Ստացված ընդհանուր բերքի շուրջ 50-60%-ը կազմակերպվում է հատկապես այն ցողունների վրա, որոնց բողբոջների առաջացումը տեղի է ունենում սածիլային հասակում: Բանջարեղենի մշակությունը սածիլային եղանակով երկարացնում է բույսերի վեգետացիայի շրջանը, որը նպաստում է բերքի ավելի վաղ ստացմանը: Բացի այդ, սածիլների աճեցումը ջերմոցներում հնարավորություն է տալիս զարգացման վաղ շրջանում պաշտպանել երիտասարդ բույսերն արտաքին անբարենպաստ պայմաններից, հիվանդություններից և վնասատուներից:
Բանջարային մշակաբույսերի բաց գրունտի ցանքերը վաղ սածիլներով ապահովելու համար օգտագործվում են ջերմոցներ և ջեռուցվող գրունտ, որոնք անհրաժեշտ է կենտրոնացնել այնպիսի հողամասում, որը բաց լինի արևելքից, արևմուտքից և հարավից (որպեսզի լիարժեք լուսավորվի), իսկ հյուսիսից` պաշտպանված լինի քամիներից:
Սածիլների մշակությունը սկսվում է ջերմոցների նախապատրաստումից: Ջերմոցները մաքրվում են աղբից, բուսական մնացորդներից: Ջերմոցների հողը պարբերաբար անհրաժեշտ է փոխել կամ ախտահանել: Ջերմոցների հողի ախտահանման աշխատանքները բարդ են և անհատ ֆերմերին տնտեսությունների ներկա պայմաններում` ֆինանսական և տեխնիկական միջոցների բացակայության պատճառով դժվար կիրառելի: Ուստի նպատակահարմար է ջերմոցների հողը ամեն տարի փոխել, այդ իսկ պատճառով հանվում է 10-15սմ հողաշերտը և այն փոխարինվում նոր պատրաստված հողախառնուրդով (այս աշխատանքները կատարվում են բանվորական ուժի օգնությամբ, օգտագործվում են հասարակ գյուղատնտեսական գործիքներ` բահ, թի, խարակ, ձեռնասայլակ, փոցխ):
Սածիլների աճեցման համար հողախառնուրդը պետք է օժտված լինի բարձր կլանողականությամբ, օդաթափանցությամբ և պարունակի բույսերին անհրաժեշտ սննդանյութեր: Այդպիսի հատկություններով օժտված հողախառնուրդ ունենալու համար հիմնականում այն պատրաստվում է`
—ճմահողից (չլինելու դեպքում այն կարող է փոխարինվել սովորական դաշտային հողով),
—բուսահողից (բուսահողի փոխարեն կարող է օգտագործվել կենսահումուս),
—տորֆից (ի հաշիվ տորֆի քանակության, հողախառնուրդին կարելի է ավելացնել հրաբխային խարամ, պերլիտ կամ ցեոլիտ):
Յուրաքանչյուրի քանակական հարաբերությունը պայմանական է և կարող է փոխարինվել` կախված տեղի պայմաններից և տնտեսության հնարավորություններից:
Հողախառնուրդի կազմը
Ճմահող (կամ դաշտային հող) 30-50%, բուսահող (կամ կենսահումուս) 20-30%, տորֆ (հրաբխային խարամ, պերլիտ, ցեոլիտ) 40-80%:
Մինչև հողախառնուրդի պատրաստելը, ճմահողը, բուսահողը և տորֆը առանձին-առանձին մաղվում են, հեռացվում են կոշտուկները: Եթե հողախառնուրդի կազմում բուսահողի քանակությունը 20%-ից ցածր է կամ ընդհանրապես բացակայում է, ապա հողախառնուրդին ավելացվում է 0.5-1.0կգ ամոնիակային սելիտրա, 1.0-1.5կգ կալիումական աղ, 2.0-3.0կգ սուպերֆոսֆատ, 0.3կգ ծծմբաթթվային մագնեզիում:Հողախառնուրդը պատրաստելիս շերտ-շերտ լցնում են ճմահող, բուսահող, տորֆ և հանքային պարարտանյութեր: Բահի օգնությամբ խառնվում են այնքան ժամանակ, մինչև ստացվի համասեռ զանգված, որը լցվում է ջերմոցները և հարթեցվում, հողաշերտի հաստությունը պետք է լինի 15-18սմ:
Սերմերի նախացանքային մշակումը
Սածիլների որակի բարձրացման գործում ոչ պակաս կարևոր նշանակություն ունի սերմերի նախացանքային մշակումը: Գոյություն ունեն սերմերի նախացանքային մշակման մի շարք միջոցառումներ, որոնց կիրառությունը բարձրացնում է սերմերի ծլունակությունը, ծլման էներգիան, կանխում` սերմնանյութի միջոցով հիվանդությունների և հարուցիչների տարածումը, ինչը և նպաստում է սածիլների որակական ցուցանիշների բարձրացմանը:
Սերմերը կարելի է ախտահանել քիմիական և թերմիկ եղանակներով: Քիմիական եղանակով սերմերը պետք է ախտահանել երկհերթ` սկզբում հակավիրուսային պրեպարատներով, իսկ լվանալուց հետո այնպիսի պրեպարատներով, որոնք կիրառվում են սնկային և բակտերիալ հիվանդությունների դեմ:
Ախտահանում հակավիրուսային պրեպարատներով
• 1% կալիում պերմանգանատի լուծույթի մեջ սերմերը պահել 15-20 րոպե տևողությամբ, որից հետո անմիջապես լվանալ հոսող ջրում (15 րոպե) և չորացնել,
• 20% աղաթթվի լուծույթի մեջ սերմերը պահել 30 րոպե տևողությամբ, որից հետո (30 րոպե) լվանալ հոսող ջրում և չորացնել
Բույսերը սնկային և բակտերիալ հիվանդություններից զերծ պահելու համար սերմերը կարելի է ախտահանել ՏՄՏԴ կամ կուպրոզան պրեպարատով` 1կգ սերմին ծախսելով 4-5գր ախտահանիչ: Սերմերը և ախտահանիչ նյութը լցվում են փակվող ապակե տարայի մեջ և խառնվում: Այս ախտահանումը անհրաժեշտ է կատարել ցանքից անմիջապես առաջ կամ 2-3 շաբաթ առաջ:
Աղբյուրը` «Վայոց Ձորի գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոն» ՓԲԸ
ԲԱՆՋԱՐԱՅԻՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ՍԱԾԻԼՆԵՐԻ ԱՃԵՑՈՒՄ
Ուշադրություն: Հոդվածում օրգանական հողագործությանը հակասող խորհուրդներ կան:
Բաց գրունտի համար
Սերմերի նախապատրաստում ցանքին
Ցանքից առաջ անհրաժեշտ է սերմերը մաքրել, տեսակավորել և ախտահանել: Ցանքից առաջ, ծլման ընթացքն արագացնելու և համերաշխ ծլունակություն ապահովելու համար խորհուրդ է տրվում սերմերը 12 ժամ տևողությամբ թրջել միկրոտարրերի լուծույթում` բորաթթու-0.02, ծծմբաթթվային մանգան-0.05, ծծմբաթթվային ցինկ-0.05, մոլիբդենաթթվային ամոնիում-0.01, ծծմբաթթվային պղինձ-0.05, ծծմբաթթվային երկաթ- 0.05, կալիումի յոդատ 0.025%: Լուծույթի ջերմաստիճանը պահպանել 22-24 0C: Սերմերի չոր զանգվածի և լուծույթի հարաբերությունը` 1:3-4: Թրջելուց հետո սերմերը չորացնել, նոր միայն ցանել: Նույն բաղադրությամբ լուծույթն առաջարկվում է կիրառել նաև բույսերի արտաարմատային սնուցման համար` 2-3 տերև հասակում: Սերմերի նախացանքային մշակման համար կարելի կիրառել նաև կենսապատրաստուկներ, մասնավորապես ՝ հիդրոգումատ, նագրո և այլն:
Ցանքի և տնկման ժամկետները
Բանջարային մշակաբույսերի ցանքերն անհրաժեշտ է կատարել Արարատյան հարթավայրի պայմաններում` արևային ջերմոցներում` մարտի 10-15-ը, իսկ սածիլումը՝ ապրիլի 25-ից մինչև մայիսի 10-ը: Նախալեռնային շրջաններում ցանքը կատարել արևային ջերմոցներում` ապրիլի առաջին տասնօրյակում, իսկ սածիլումը՝ հունիսի 1-ից մինչև 15-ը:
Սածիլների աճեցման եղանակները
Բույսերը կարելի է աճեցնել բնացան և սածիլային եղանակներով: Սածիլային եղանակը երկարացնում է բույսերի վեգետացիայի շրջանը, նպաստում բերքի ավելի վաղ ստացմանը: Սածիլի որակը էականորեն ազդում է բերքի կազմակերպման ժամկետների, բերքատվության և բերքի որակի վրա, քանի որ սածիլային շրջանում են ձևավորվում այն ցողունները, որոնց բողբոջներն իրենց վրա կրելու են բերքի հիմնական մասը (50-60%):
Ջերմոցներում սածիլների աճեցման եղանակները
Սածիլների մշակությունն ավանդական եղանակով
Սերմերի ցանքը ջերմոցներում կատարվում է բնային կամ գծային եղանակով: Այդ նպատակով օգտագործում են համապատասխան մարգոցներ: Սերմերը ցանել մարգոցներից առաջացած բների մեջ կամ գծերի երկարությամբ, վրայից ծածկել մաղած տորֆի կամ հողախարնուրդի 2 սմ բարակ շերտով և ջրել շատ մանր անցքեր ունեցող ցնցուղով: Մեկ քառակուսի մետրի վրա ցանվում է 8-10 գ սերմ: Բնային ցանքի դեպքում կարելի է ստանալ 450-650, իսկ գծայինի դեպքում` 650-850 հատ սածիլ: Ցանքից հետո ջերմոցները ծածկել ապակե շրջանակներով, վրայից փակել պոլիէթիլենային թաղանթով և հնարավորության դեպքում նաև բամբակե գործվածքով: Մինչև ծլելը՝ ցանքից 5-6 օր հետո ջրել (ծլաջուր տալ): Ջերմոցները չբացել մինչև ծլելը, որից հետո հեռացնել բամբակե ծածկը և օդափոխել ամեն օր: Առաջին իսկական տերևների առաջանալուց հետո, անհրաժեշտության դեպքում, կատարել նոսրացում, հանված բույսերը կարելի է վերատնկել (պիկիրովկա) մեկ այլ ջերմոցում:
Սածիլների մշակություն տորֆաբուսահողային թաղարներում
Առավել վաղ ու բարձր բերք ապահովելու համար բարձրորակ սածիլներ կարելի է աճեցնել տորֆաբուսահողային թաղարներում` օգտագործելով պոլիէթիլենային խոռոչիկներ: Ցանքը կատարել 5x5x5 սմ սնման մակերես ունեցող խոռոչիկների մեջ: Որպես հողախառնուրդ կարելի է օգտագործել` 3 մաս տորֆ, 1 մաս կենսահումուս, կամ 4 մաս տորֆ, 4 մաս ճմահող, 2 մաս կենսահումուս: Սածիլների աճեցման ժամանակ անհրաժեշտ է տալ 2-3 սնուցում (համակցված պարարտանյութերով՝ NPK /13:40:13; NPK /20:20:20): Մինչև սածիլների դաշտ տեղափոխելը, անհրաժեշտ է աստիճանաբար վարժեցնել (կոփել) դրսի պայմաններին` 7-10 օր ջերմոցները բաց պահելով: Նախքան ցանքը խոռոչիկները լավ ջրվում են սննդարար լուծույթով, յուրաքանչյուր խոռոչիկում դրվում է 1 հատ սերմ: Ցանքից հետո սերմերը ծածկվում են տորֆի կամ հողախառնուրդի բարակ շերտով և պոլիէթիլենային թաղանթով՝ հավասարաչափ ծլելու համար: Խոռոչիկները տեղադրվում են հողի վրա. այն պետք է լինի հնարավորին չափ հարթ և ծածկված սպիտակ պոլիէթիլենային թաղանթով, որպեսզի արմատները զերծ մնան հողի մեջ թափանցելուց և հողի հիվանդություններից: Ծլման շրջանում պահպանել խոնավությունը: Սերմերը ծլելուց (ծկտելուց) անմիջապես հետո հեռացնել պոլիէթիլենային թաղանթը, որպեսզի չայրվեն ծիլերը և ջրել սննդարար լուծույթով: Սննդարար լուծույթը պատրաստել` 10լ ջրին ավելացնելով 15-20 գ համակցված պարարտանյութեր` Կրիստալոն կամ Մասթեր (NPK/13:40:13; NPK/20:20:20): Խոնավության և լավագույն ջերմաստիճանի (24-26 0C) պայմաններում լոլիկի սերմերը սովորաμար ծլում են 4-5, իսկ տաքդեղինը և սմբուկը` 6-8 օրում: Շաքիլատերևների բացվելուց հետո ջերմաստիճանն իջեցվում է ցերեկը մինչև 18-20 0C, իսկ գիշերը` 15-16 0C, որպեսզի սածիլները չձգվեն: Մի շաբաթ հետո ջերմաստճանը բարձրացվում է` ցերեկը արևային եղանակին` 20-22 0C, ամպամած օրերին` մինչև 18-19 0C, գիշերը` 17-18 0C: Սածիլները ջրել չափավոր` ըստ պահանջի:
Ծածկած գրունտի համար
Ջերմատանը սածիլներն աճեցվում են միայն թաղարային եղանակով: Բոլոր մշակաբույսերի ցանքն անհրաժեշտ է կատարել սորտային լավորակ զտված, ստուգված և ախտահանված սերմերով: Ախտահանված սերմերը կարելի է և նպատակահարմար է ցանել տորֆով կամ հողախառնուրդով (7 մաս տորֆ, 2 մաս բուսահող, 1 մաս ճմահող) լցված պոլիէթիլենային խոռոչիկներում: Նախքան ցանքը, խոռոչիկները լավ ջրվում են սննդարար լուծույթով, յուրաքանչյուր խոռոչիկում դրվում է 1 հատ սերմ: Ցանքից հետո սերմերը ծածկվում են տորֆի կամ հողախարնուրդի բարակ շերտով և պոլիէթիլենային թաղանթով՝ հավասարաչափ ծլելու համար: Խոռոչիկները տեղադրվում են հողի վրա, որը պետք է լինի հնարավորին չափ հարթ և ծածկված սպիտակ պոլիէթիլենային թաղանթով, որպեսզի արմատները զերծ մնան հողի մեջ թափանցելուց և հողի հիվանդություններից: Ծլման շրջանում պահպանել խոնավությունը: Սածիլների աճեցման սկզբնական շրջանում ջերմաստիճանը պետք է պահպանել 24- 25 0C սահմաններում, որպեսզի շատ չձգվեն: Սածիլների մշակության ընթացքում ջրումները կատարվում են սննդարար լուծույթով, որը 1լ ջրում պարունակում է` N-200, P-80, K-160, Ca-280, Mg-50 մգ, ինչպես նաև միկրոտարրերով` Fe-4, B-0,5, Mn-0,5, Zn-0,05, Cu-0,05 մգ/լ: Երբ սածիլները հասնում են 7-10 սմ բարձրության, դրանք պետք է վերատնկել տորֆով կամ հողախառնուրդով լցված պլաստիկ բաժակների մեջ:
Գ. Սարգսյան,
գյուղատնեսական գիտությունների դոկտոր, Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոն
Ճմահող
Ճմահողը մարգագետնային, տափաստանային կամ դաշտային, խոտաբոյսերով խիտ ծածկված հողի մակերեսային շերտն է: Այն, որպես հողախառնուրդների բաղադրիչ, լայն կիրառում ունի այգեգործությունում, ինչպես նաև ծաղկաթաղարների, սածիլի բաժակների համար հողախառնուրդներ պատրաստելիս:
Տարբերակում են ճմահողի ծանր (կավի մեծ պարունակությամբ), միջին ծանրության (ավազի և կավի հավասար պարունակությամբ) և թեթև (ավազի մեծ պարունակությամբ) տեսակները:
Ճմահողը սկսում են պահեստավորել աշնանը կամ գարնանը: Ճմահողը, շերտի խորությամբ (6-12 սմ), կտրատում են մոտավորոպես 40×40 սմ ուղղանկյունների և ոչ արևկող տեղում դարսում թարս ու շիտակ՝ այնպես, որ խոտի կողմը դիպչի վերին շերտի խոտի կողմին: Հնարավորության դեպքում, քայքայումն արագացնելու համար, ամեն երկու շերտից հետո խորհուրդ է տրվում մեկ շերտ գոմաղբ լցնել: Եթե ճիմի թթվայնությունը բարձր է, ապա շերտերի արանքում կիր են լցնում՝ 50 գրամ 1 ք.մ. երկշերտ շարված ճիմի մակերեսին:
Շարվածքի բարձրությունը չպետք է գերազանցի 1,5 մետրը, իսկ լայնությունն անում են 1,5-2,5 մ:
Շարվածքը պետք է պարբերաբար ջրել: 2-3 ամսից խոտը և արմատները պետք է փտեն և ճմահողը պատրաստ կլինի հողախառնուրդներում կիրառելու համար: Իսկ երկու տարի սպասելու դեպքում, ճմահողի շատ ավելի բարձր որակ կարելի է ապահովել:
Երբ ճմահողի փոքր քանակություն է անհրաժեշտ, ապա ճիմից փխրելով առանձնացնում են հողը, իսկ բուսական մասը օգտագործում են կոմպոստի կամ ցանքածածկի համար:
Հղումներ
Հող և հողախառնուրդներ
Հոգատար այգեգործները, ծառ կամ թուփ տնկելուց առաջ, միջոցներ են ձեռնարկում տնկափոսի մեջ լցվող հողի որակը բարելավելու համար: Ավելացնում են հողը փխրեցնող հավելանյութեր, օրագանական պարարտանյութեր, կախված բույսի տեսակից, ավելացնում կամ նվազեցնում են հողի թթվայնությունը:
Հողը փխրեցնող հավելանյութեր
Փխրեցնող հավելանյութերը բարելավում են ծանր ու թանձր հողերի ֆիզիկական կառուցվածքը՝ ավելացնելով դրանց ջրա և օդատարողունակությունը, ինչը նպաստում է արմատների զարգացմանն ու առողջությանը:
Փխրեցման համար օգտագործում են.
- կարմիր (1-5 մմ) և/կամ գետի ավազ (0,5-1 մմ), լավ կլինի նախապես լվացած;
- ագրոպեռլիտ (փքեցված պեռլիտ, 1-5 մմ), ունի չեզոք PH և մեծ ջրատարողականություն: Կարող է կլանել իր քաշի քառապատիկին հավասար ծավալի ջուր:
- տորֆ, որը, փխրեցնելուց բացի, բարձրացնում է հողի թթվայնությունը: Պետք է իմանալ, որ տորֆը լինում է վերին շերտի՝ մուգ դառչնագույն և ներքին շերտի՝ սև: Վերին շերտի տորֆը թեթև է, թթու ու շատ ջրատարողունակ, բայց ունի ցածր կալորիականություն: Իսկ ներքին շերտի տորֆը ունի ցածր թթվայնություն, հարուստ է օրգանական նյութերով, որոնք, սակայն, կարող են բույսերի կողմից յուրացվել միայն մասնակի քայքայումից հետո;
- փայտի սղոցուք (թեփ), ընդորում, գերադասելի է ավելի շատ ազոտ և կալիում պարունակող սաղարթավոր ծառերի փայտի սղոցուքը:
- ջրակտիկներ (hydro gel, гидрогель)
Հողախառնուրդների տարբերակներ և դրանց կիրառումը
Նախ նշենք այն 8 բաղադրանյութերը, որոնք պետք են այգեգործին ցանկացած նշանակության հողախառնուրդ ստանալու համար:
- Ճմահող
- Փտած գոմաղբ
- Կոմպոստ
- Կենսահումուս
- Տերևային բուսահող
- Տորֆ
- Թեփ
- Ավազ
- Կիր
Սածիլներ աճեցնելու համար հողախառնուրդների բաղադրատոմսեր
Լոլիկ (տարբերակ 1)
Լոլիկ (տարբերակ 2)
Տաքդեղ (տարբերակ 1)
Տաքդեղ (տարբերակ 2)
Բադրիջան (տարբերակ 1)
Բադրիջան (տարբերակ 2)
Վարունգ, դդմիկ և դդում (տարբերակ 1)
- Ճմահող – 1 մաս;
- Տորֆ – 1 մաս;
- Փտած գոմաղբ – 1 մաս;
- Տերևային բուսահող կամ թեփ – 1 մաս:
Վարունգ, դդմիկ և դդում (տարբերակ 1)
Հողախառնուրդ ֆիկուսների համար
Երիտասարդ բույսերի համար՝
- տերևային բուսահող -1 մաս;
- Տորֆ – 1 մաս;
- Ավազ, խոշոր, լվացած – 1/2 մաս:
Մեծ բույսերի համար՝
Տարբերակ 1
- ճմահող – 2 մաս;
- տերևային բուսահող -2 մաս;
- Ավազ, խոշոր, լվացած – 1 մաս:
Տարբերակ 2
- ճմահող – 1 մաս;
- տերևային բուսահող -1 մաս;
- Տորֆ – 1 մաս;
- Ավազ, խոշոր, լվացած – 1/2 մաս:
Հողախառնուրդ շեֆլերաների համար
- ճմահող – 1 մաս;
- տերևային բուսահող -1 մաս;
- Տորֆ վերին շերտի (վերնատորֆ) – 1 մաս;
- Ավազ, խոշոր, լվացած – 1/2 մաս:
Լավ դրենաժ՝ 3-8 սմ խորությամբ:
Հողախառնուրդ արմավենիների համար
Մինչև 5 տարեկան բույսերի համար՝
- ճմահող – 1 մաս;
- տերևային բուսահող -1 մաս;
- Տորֆ վերին շերտի (վերնատորֆ) – 1 մաս;
- Ավազ, խոշոր, լվացած – 1/2 մաս:
5 տարեկանից բարձր բույսերի համար՝
Տարբերակ 1
- կավային ճմահող – 2 մաս;
- տերևային բուսահող -1 մաս;
- Տորֆ վերին շերտի (վերնատորֆ) – 1 մաս;
- Ավազ, խոշոր, լվացած – 1/2 մաս:
Տարբերակ 2
- կավային ճմահող – 2 մաս;
- տերևային բուսահող -2 մաս;
- Տորֆ վերին շերտի (վերնատորֆ) – 1 մաս;
- փտած գոմաղբ – 1 մաս;
- Ավազ, խոշոր, լվացած – 1/2 մաս;
- մի քիչ փայտի մոխիր:
- Բոլոր դեպքերում ապահովել լավ դրենաժ՝ 3-8 սմ խորությամբ:
Հղումներ
Ниже приведены примерные пропорции земляных смесей тяжелых, средних и легких. Легкая смесь: (торф)-2 (садовая земля)-1 (листовая, или дерновая земля)-0,5 (песок)-2 (дополнительные компоненты)-агроперлит, вермикулит, древесный уголь, мелкий керамзит. Легкие земляные смеси будут уместны для пустынных кактусов, суккулентов с толстыми листьями (эчеверия, алоэ, толстянка и т.п.). Также в легкий грунт желательно сажать юные черенки, которые имеют еще неокрепшую корневую систему, повышая насыщенность почвы по мере роста. Средняя смесь: (торф)-2 (садовая земля)-1,5 (листовая, или дерновая земля)-1 (компост, или перегной)-0,5 (песок)-1,5 (дополнительные компоненты)-вермикулит, древесный уголь. Средние земляные смеси наиболее универсальны, они годятся для выращивания декоративно-лиственных видов, пустынных пальм, некоторых суккулентов и красивоцветущих растений. Если вы сомневаетесь в том, какие пропорции подойдут вашему растению, сделайте грунт для цветов средней плотности. Тяжелая смесь: (торф)-3 (садовая земля)-2 (листовая, или дерновая земля)-1,5 (песок)-1 (компост, или перегной)-1 (дополнительные компоненты)-кора деревьев, хвоя сосны, мох сфагнум, древесный уголь, биогумус (вместо компостаперегноя). Тяжелые земляные смеси подойдут для тропических видов пальм, лиан, папоротников, азалий, бегоний, фуксий, а также тропических лесных кактусов. Обычно в более плотную почву сажают крупные кадочные растения, растения с увесистой корневой системой, толстыми корнями.
Источник: http://flowery-blog.ru/poleznie-statiy/razmnozenie-i-peresadka/grunt-dlya-cvetov-delaem-sami.html Flowery-Blog.ru
http://floweryvale.ru/houseplants/drawing-up-of-earth-mixes-for-houseplants.html
http://bookflowers.ru/vashi-stati/903-grunt-dlja-sukkulentov.html
Հողախառնուրդներ սենյակային բույսերի համար
Իմանալով սենյակային բույսի յուրահատուկ պահանջները հողի նկատմամբ, շատ հեշտ է ինքնուրույն պատրաստել համապատասխան հողախառնուրդը:
Դասական հողախառնուրդ
Դասական հողախառնուրդը պատրաստում են հողախառնուրդի կազմի նկատմամբ ոչ պահանջկոտ, հասարակ սենյակային բույսեր տնկելու և այլ ծաղկաման տեղափոխելու համար: Այդպիսի բույսերի շարքին կարելի է դասել.
- Ֆիկուսը (լատ.՝ Ficus) բոլոր տեսակները;
- Քլորոֆիտումը (լատ.՝ Chlorophytum);
- Ֆիլոդենդրոնը (լատ.՝ Philodéndron);
- Քոլեուսը (լատ.՝ Coleus);
- Կլերոդենդրումը (լատ.՝ Clerodéndrum);
- Վիշապածառը (լատ.՝ Dracaena);
- Ֆուքսիա (լատ.՝ Fúchsia);
- Կոդիաեում (լատ.՝ Codiaeum);
- Ալոկազիա (լատ.՝ Alocasia);
- Զանզիբարի ակն (լատ.՝ Zamiocúlcas);
- Կորդիլին (լատ.՝ Cordyline);
- Սայպերուս (լատ.՝ Cyperus);
- Դիֆենբախիա (լատ.՝ Dieffenbachia);
- Ագլաոնեմա (լատ.՝ Aglaonema);
- Շեֆլերա (լատ.՝ Schefflera)
և շատ այլ սենյակային բույսեր:
Դասական հողախառնուրդ պատրաստելու համար հավասար չափերով խառնում են՝
- Տերևային բուսահող կամ փայտի ոչ թարմ սղոցուք – 25%;
- Հող պարտեզից – 25%;
- Գետի լվացված ավազ կամ ագրոպեռլիտ -25%;
- Վերնատորֆ – 25%:
Եթե պարտեզի հողը այնքան էլ պարարտ չէ, տերևային բուսահողի կամ սղոցուքի փոխարեն կարելի է օգտագործել կոմպոստ, կենսահումուս կամ փտած գոմաղբ:
Շատ օգտակար կարող է լինել ջրակտիկների հավելումը: Ջրակտիկների փոքրիկ քանակությունն իսկ կարող է փրկել բույսը ջրախեղդ լինելուց և արմատների փտելուց:
Հողախառնուրդ պտերազգիների համար
Պտերի (Ձարխոտերի) համար հողախառնուրդը պետք է թթվային լինի: Այդպիսի հողախառնուրդ ստանում են խառնելով՝
- Հավամրգու հող (вересковая земля) կամ հող սոճիների տակից – 50%;
- Տերևային բուսահող – 25%;
- Փտած գոմաղբ – 25%:
Հավամրգու հողը կարելի է փոխարինել ավազի և վերնատորֆի հավասար մասերի խառնուրդով:
Մեկ այլ տարբերակ. Հավամրգու հողը կարելի է փոխարինել հողով, որտեղ աճում են սոճիներ: Չէ որ անտառում պտերը շատ հաճախ աճում են հենց սոճիների հարևանությամբ:
Պտերի համար հողախառնուրդը հարմար է նաև լեռնավարդի (ազալիա) և մրտավարդի (рододендрон) աճեցման համար:
Հողախառնուրդ բրոմելազգիների համար
Այս հողախառնուրդը նույնպես թթվային պետք է լինի:
Խառնում են՝
- Տերևային բուսահող կամ կոմպոստ – 20%;
- Հավամրգու հող (вересковая земля) կամ հող սոճիների տակից – 20%;
- Փտածության տարբեր աստիճանի, մանրեցված սոճու կեղև – 20%;
- Վերնատորֆ կամ տորֆամամուռ – 20%;
- Վերմիկուլիտ կամ կեռամզիտ – 20%:
Մեկ այլ տարբերակ էլ է կիրառելի․
- Չմաղած, խոշոր մասնիկներով հավամրգու հող – 50%
- Կոկոսի մանրաթել կամ տորֆամամուռ – 25%
- Մանրեցված սոճու կեղև – 25%
Հողախառնուրդ սուկուլենտների համար
Սուկուլենտների համար նախատեսված հողախառնուրդի նկատմամբ առաջնահերթ պահանջը հողի պարարտ և ջրաթափանցիկ լինելն է։ Ծաղկամանում ջրի կուտակումը կամ ճահճանալը կարող է ավերիչ ազդեցություն ունենալ սուկուլենտի վրա։ Ուստի հողախառնուրդը կազմում են․
- Լվացված ու թրծված գետի ավազ – 33%
- Կոմպոստ, փտած գոմաղբ կամ տերևային բուսահող – 33%
- Պեռլիտ կամ վերմիկուլիտ – 16.5%
- Վերնատորֆ – 16.5%
Հողախառնուրդ կակտուսների համար
Կակտուսներն ունեն թույլ և բավականին խոցելի արմատներ, ուստի դրանց համար պատրաստված հողախառնուրդը պետք է ունենա լավ օդա և ջրաթափանցելիություն։
Հողախառնուրդը կազմում են՝
- Լվացված ու թրծված գետի ավազից կամ պեռլիտից – 50%
- Տերևային բուսահողից կամ փտած գոմաղբից կամ կոմպոստից – 25%
- Վերնատորֆից – 25%
- Մանրեցված փայտածուխից – մի փոքր։
Վորպեսզի բույսը հողին չդիպչի, հողախառնուրդի վերին շերտը մաքուր ավազ կամ պեռլիտ են լցնում։
Հողախառնուրդ էպիֆիտ խոլորձների համար
Բնության մեջ ծառերի վրա աճող խոլորձների համար նմանատիպ պայմաններ ստեղծելու համար, կազմում են հետևյալ մասերից կազմված հողախառնուրդ՝
- Սոճու կեղևի առնվազն 1 սմ երկարությամբ կտորներից – (1)
- Տորֆամամուռից – (1)
- Փայտածուխի կտորներ – (1)
- Պտերի արմատներ – (1)
Անհրաժեշտ է, որ խոլորձները աճեցվեն ցանցից սարքված ամանների կամ կեղևի բլոկների վրա, այսինքն ՝ այն պայմաններում, երբ օդը ազատ հոսում է դեպի բույսի արմատները:
Հողախառնուրդ հողում աճող խոլորձների համար
Հողում աճող խոլորձների համար, խառնուրդի կեսը պատրաստում են էպիֆիտ խոլորձների համար վերը նշված բաղադրատոմսով, իսկ երկրորդ կեսը պետք է լինի ձեռքով մանրեցված, խոշոր կտորներով վերնատորֆ։
Հողախառնուրդ սոխուկավոր և պալարավոր բույսերի համար
- Այգու հող – 25%
- Լվացված գետի ավազ – 25%
- Ծառի կեղևի կամ սղոցուքի կոմպոստ կամ տեևային բուսահող – 25%
- Մուգ դառչնագույն տորֆ – 25%
Հողախառնուրդ ցիտրուսայինների համար
Կարելի է հավելել ցանկացած տիպի կոմպոստ կամ փտած գոմաղբ։
Հողախառնուրդ Միջերկրական ծովի ափերի բույսերի համար
Դափնու, մրտենու, պատկառուկի, բուգենվիլեայի, դափնեվարդի և այլ “միջերկրացիների” համար․
Բույսի արմատները փտելուց պաշտպանելու համար կարելի է աղացած փայտածուխ ավելացնել։
Հողախառնուրդ արմավենու և ցիկադների համար
- Գետի մանր ավազ – 20%
- Տերևային բուսահող կամ կեղևի հումուս – 20%
- Մուգ դառչնագույն տորֆ – 20%
- Վերնատորֆ – 20%
- Փտած գոմաղբ – 20%
Մեկ այլ՝ ավելի պարզ բաղադրատոմս էլ է կիրառվում․
- Այգու հող – 34%
- Տերևային բուսահող կամ կոմպոստ – 33%
- Գետի մանր ավազ – 33%
Հողախառնուրդ բոնսայի համար
Բոնսայի հողախառնուրդի համար ամենակարևոր բաղադրիչներն են ակադաման, պեմզան, լավան, ինչպես նաև օրգանական բաղադրիչը՝ կոմպոստը և մանրախիճը (կոպիտ ավազ):

Ակադաման (Akadama) լավ թրծված ճապոնական կավ է, որը հատուկ պատրաստված է բոնսայի համար և վաճառվում է բոնսայի բոլոր (առցանց) խանութներում: Ակադաման, օգտագործելուց առաջ, պետք է մաղել: Մոտ երկու տարի անց ակադաման սկսում է քայքայվել, ինչը որոշ չափով վատացնում է հողի օդափոխությունը: Դրանով է պայմանավորված բոնսայի կանոնավոր տեղափոխումը նոր սուբստրատի մեջ կամ, ակադամայի հետ միասին լավ փխրեցնող այլ բաղադրիչների կիրառումը։: Ակադաման բավականին թանկ է և, հետևաբար, երբեմն այն փոխարինում են նմանատիպ կալցինացված կամ այրված կավով, որը կարելի է հեշտությամբ գնել ցանկացած պարտեզային կենտրոնում: Նույնիսկ կատվի զուգարանի լցոնանյութը կարող է օգտագործվել որպես այլընտրանք ակադամային:
Բանսայի ծառերի տարբեր տեսակներ պահանջում են տարբեր հողախառնուրդներ: Այնուամենայնիվ, կա երկու հիմնական հողախառնուրդ՝ սաղարթավոր ծառերի համար և փշատերևների համար: Երկու խառնուրդներն էլ ներառում են ակադամա, պեմզա և լավա:
Հողախառնուրդ սաղարթավոր ծառերի համար | Հողախառնուրդ փշատերև ծառերի համար |
50% ակադամա | 33% ակադամա |
25% պեմզա | 33% պեմզա |
25% լավա | 33% լավա |
Պետք է նկատի ունենալ, որ երկու խառնուրդներն էլ կարող են և պետք է հարմարեցվեն տեղական պայմաններին: Օրական հաճախակի բոնսայի հողախառնուրդի խոնավությունը չստուգելու համար, պետք է ավելացնել ակադամա (կամ կոմպոստ)՝ հողախառնուրդի ջուր պահելու կարողությունը բարձրացնելու համար: Խոնավ կլիմայական պայմաններում, ավելի շատ լավա (կամ մանրախիճ) են դնում՝ խառնուրդի դրենաժային հատկությունները բարելավելու համար:
Փորձարկումների համար կարելի է առաջարկել մեկ այլ բաղադրատոմս՝
- Հավամրգու հող (вересковая земля) – 25%
- Տերևային բուսահող կամ ծառի կեղևի կոմպոստ – 25%
- Գետի ավազ – 25%
- Այգու հող – 25%
Հավամրգու հողի փոխարեն կարելի է օգտագործել վերնատորֆի և ավազի խառնուրդ
Հողախառնուրդ ամպելային բույսերի համար
Տարբերակ Ա
- Այգու հող – 33%
- Չմաղած, շատ ավազ պարունակող հավամրգու հող (вересковая земля) – 33%
- Ծառի կեղևի կոմպոստ – 34%
Տարբերակ Բ
Ծայրահեղ դեպքում կարելի է նաև դասական հղախառնուրդ կիրառել։
Հողախառնուրդ կոճապղպեղայինների (лат. Zingiberáceae) համար
- Այգու հող (ցանկալի է ավազակավային լինի) – 50%
- Կոմպոստ կամ տերևային բուսահող – 25%
- Վերնատորֆ – 25%
Հողախառնուրդին կարելի է ավելացնել ոչ մեծ քանակի փտած գոմաղբ, պեռլիտ կամ վերմիկուլիտ։
Հողախառնուրդ ծաղկող սենյակային բույսերի համար
- Այգու հող – 25%
- Վերնատորֆ – 25%
- Հավամրգու հող (вересковая земля) կամ կեղևի կոմպոստ – 50%
Հողախառնուրդին պետք է ավելացնել ավազ, պեռլիտ կամ վերմիկուլիտ։
Ա
Անվանում | Հողախառնուրդ |
Ագավի անգլ.՝ Agave ռուս.՝ Агава լատ.՝ Agаve | Ճմահող (1) Տերևային բուսահող (1) Ավազ (1) |
Ագլաոնեմա անգլ.՝ Aglaonema, Chinese evergreen ռուս.՝ Аглаонема լատ.՝ Aglaonema | Ճմահող (1) Տորֆ (1) Ավազ (2) |
Ալոկազիա անգլ․՝ Alocasia ռուս․՝ Алоказия լատ․՝ Alocasia | Տերևային բուսահող (4) Տորֆ (4)բուսահող Ավազ (1) Փշատերևի հումուս (4) |
Արքայախնձոր անգլ.՝ Pineapple ռուս.՝ Ананас լատ.՝ Ananas comosus | Ճմահող (2) Տերևային բուսահող (1) Փտած գոմաղբ (1) Ավազ (1) |
Աուկուբա ճապոնական անգլ.՝ Aucuba japonica ռուս.՝ Аукуба японская լատ.՝ Aucuba japonica | Ճմահող (2) Տերևային բուսահող (2) Փտած գոմաղբ (2) Տորֆ (1) Ավազ (1) |
Բ
Անվանում | Հողախառնուրդ |
Բաղեղ սովորական անգլ.՝ English Ivy, Common Ivy ռուս.՝ Плющ обыкновенный լատ.՝ Hedera helix | Ճմահող (1) Տերևային բուսահող (1) Տորֆ (1) Փտած գոմաղբ (1) Ավազ (1) |
Բաղրջուկ կամ Չինական վարդ անգլ․՝ Hibiscus ռուս․՝ Гибискус լատ․՝ Hibiscus | Ճմահող (1) Տերևային բուսահող (1) Տորֆ (1) Փտած գոմաղբ (1) Ավազ (1) |
Բեգոնիա թագավոր անգլ․՝ Begonia king. Begonia rex ռուս.՝ Бегония королевская լատ.՝ Begonia | Ճմահող (1) Տերևային բուսահող (2) Տորֆ (2) Փտած գոմաղբ (2) |
Բեգոնիա հավերժ ծաղկած անգլ․՝ Begonia semperflorens ռուս.՝ Бегония вечноцжетущая լատ.՝ Begonia semperflorens | Տերևային բուսահող (2) Տորֆ (1) Փտած գոմաղբ (1) Ավազ (1) |
Բեգոնիա ծաղկաթմբի անգլ․՝ Tuberous begonias ռուս.՝ Бегония клубневая լատ.՝ Begonia × tuberhybrida | Ճմահող (1) Տերևային բուսահող (2) Ավազ (2) |
Գ
Անվանում | Հողախառնուրդ |
Գաստերիա անգլ.՝ Ox-tongue, Cow-tongue, Lawyer’s tongue ռուս.՝ Гастерия լատ.՝ Gasteria | Ճմահող (2) Տերևային բուսահող (2) Ավազ (1) Փայտածուխ (1) |
Գարդենիա անգլ․՝ Gardenia ռուս.՝ Гардения լատ.՝ Gardenia | Ճմահող (1) Տորֆ (1) Փտած գոմաղբ (1) Ավազ (1) |
Գինկգո անգլ․՝ Ginkgo ռուս․՝ Гинкго լատ․՝ Gīnkgo | Տերևային բուսահող (1) Փշատերևի հումուս(1) Ավազ (1) |
Դ
Անվանում | Հողախառնուրդ |
Դափնեվարդ անգլ.՝ Oleander ռուս.՝ Олеандр լատ.՝ Nerium | Ճմահող (1) Փտած գոմաղբ (1) Տորֆ (1) |
Դափնի անգլ․՝ Bay tree, Bay laurel, Sweet bay ռուս․՝ Лавр լատ․՝ Laurus nobilis | Ճմահող (1) Տերևային բուսահող (1) Տորֆ (1) Ավազ (1) |
Դիֆենբախիա կամ Համրաբույսը անգլ․՝ Dumb cane ռուս․՝ Диффенбахия լատ․՝ Dieffenbachia L | Տորֆ (2) Տերևային բուսահող (4) Գետի ավազ (1) Մանրեցված տորֆամամուռ (2) |
Ե
Անվանում | Հողախառնուրդ |
Զ
Անվանում | Հողախառնուրդ |
Զամիոկուլկաս անգլ.՝ Zanzibar gem, ZZ plant ռուս.՝ Замиакулькас լատ.՝ Zamioculcas | Ճմահող (1) Տերևային բուսահող (1) Տորֆ (1) Ավազ (2) Տորֆամամուռ (0.3) |
Զանգակ անգլ․՝ Bellflowers ռուս․՝ Колоко́льчик лат. Campánula | Ճմահող (1) Տերևային բուսահող (1) Տորֆ (1) Փտած գոմաղբ (1) Ավազ (1) |
Է
Անվանում | Հողախառնուրդ |
Էպիֆիլում անգլ.՝ Climbing cacti, Orchid cacti, Leaf cacti ռուս.՝ Эпифиллум լատ.՝ Epiphyllum | Ճմահող (2) Տերևային բուսահող (2) Փտած գոմաղբ (2) Ավազ (2) Աղյուսի ավազ (1) Փայտածուխ (1) |
Թ
Անվանում | Հողախառնուրդ |
Թանձրատերևուկ անգլ.՝ Jade plant, Friendship tree, Lucky plant, or Money tree ռուս.՝ Толстянка լատ.՝ Crassula | Ճմահող (1) Տերևային բուսահող (1) Ավազ (1) |
Թզենի անգլ․՝ Common Fig, Fig ռուս․՝ Инжир, Фиговое дерево լատ․՝ Fícus carica | Ճմահող (1) Տերևային բուսահող (1) Տորֆ (1) Ավազ (1) |
Թթվառվույտ կամ գառնականջիկ անգլ․՝ Wood sorrel ռուս․՝ Кислица լատ.՝ Oxalis | Ճմահող (1) Փտած գոմաղբ (1) Տերևային բուսահող (1) Տորֆ (1) Ավազ (1) |
Լ
Անվանում | Հողախառնուրդ |
Լանտանա անգլ․՝ Shrub verbenas, Lantanas ռուս․՝ Лантана լատ․՝ Lantana | Կոմպոստ (2) Ճմահող (1) Ավազ (1) |
Լեռնավարդ անգլ.՝ Azalea ռուս.՝ Азалия լատ.՝ Azalea | Տորֆ (1) Փշատերևի հումուս կամ Հավամրգիի տակի հող (2) |
Խ
Անվանում | Հողախառնուրդ |
Խնկեղեգ ճահճային անգլ.՝ Sweet flag ռուս.՝ Аир լատ.՝ Acorus calamus | Տորֆ (1) Գետի տիղմ (2) Ավազ (2) |
Խնկունի, Հազրեվարդ, Լվացտակի ծառ, Լուսնտակի ծառ անգլ.՝ Rosemary ռուս.՝ Розмарин լատ.՝ Rosmarinus officinalis | Փտած գոմաղբ (1) Տերևային բուսահող (1) Ավազ (1) |
Ծ
Անվանում | Հողախառնուրդ |
Ծնեբեկ անգլ․՝ Asparagus ռուս․՝ Спаржа լատ․՝ Asparagus | Ճմահող (1) Տերևային բուսահող (1) Տորֆ (1) Փտած գոմաղբ (1) Ավազ (1) |
Կ
Անվանում | Հողախառնուրդ |
Կալատեա անգլ.՝ Kalatհea ռուս.՝ Калатея լատ.՝ Calathea | Տերևային բուսահող (6) Տորֆ (3) Ավազ (2) |
Կամելիա անգլ․՝ Camellia ռուս․՝ Камелия լատ․՝ Camellia | Ճմահող (1) Տերևային բուսահ (2) Տորֆ (2) Ավազ (1) |
Կալանխոե անգլ.՝ Kalanchoe ռուս.՝ Каланхоэ լատ.՝ Kalanchoe | Ճմահող (1) Տերևային բուսահող (1) Փտած գոմաղբ (1) Ավազ (1) |
Կակտուսներ անգլ․՝ Cactus ռուս․՝ Кактусы | Ճմահող (3) Տերևային բուսահող (3) Աղյուսի ավազ (1) Ավազ (3) Փտած գոմաղբ (1) Ոսկրի ալյուր (0.5) |
Կոդիեում խայտաբղետը անգլ.՝ Garden croton ռուս.՝ Кодиеум пестрый, Кротон լատ.՝ Codiaeum variegatum pictum | Ճմահող (1) Փտած գոմաղբ (1) Տերևային բուսահող (1) Տորֆ (1) Ավազ (1) |
Պատենենի անգլ.՝ Coleus ռուս.՝ Колеус լատ.՝ Coleus | Ճմահող (1) Փտած գոմաղբ (1) Տերևային բուսահող (1) Տորֆ (1) Ավազ (1) |
Կոճապղպեղ անգլ․՝ Ginger ռուս․՝ Имбирь լատ․՝ Zingiber officinale | Ճմահող (2) Փտած գոմաղբ (2) Ավազ (1) |
Հ
Անվանում | Հողախառնուրդ |
Հալվե անգլ․՝ Aloe ռուս․՝ Алоэ լատ.՝ Aloe | Ճմահող (2) Տերևային բուսահող (2) Փտած գոմաղբ (1) Ավազ (1) |
Հակինթ անգլ․՝ Hyacínth ռուս․՝ Гиацинт լատ.՝ Hyacínthus | Տերևային բուսահող (2) Ավազ (1) |
Հինածաղիկ անգլ․՝ Impatiens ռուս․՝ Бальзамин լատ․՝ Impatiens | Ճմահող (1) Տերևային բուսահող (1) Փտած գոմաղբ (1) Տորֆ (1) Ավազ (1) |
Հասմիկ անգլ.՝ Jasmine ռուս.՝ Жасмин լատ.՝ Jasmínum | Տերևային բուսահող (2) Փշատերևի հումուս (2) Տորֆ (2) Ավազ (1) |
Ս
Անվանում | Հողախառնուրդ |
Սանսևիերիա անգլ.՝ Mother-in-law’s tongue, Devil’s tongue, Jinn’s tongue, Bow string hemp, Snake plant և Snake tongue ռուս.՝ Сансевие́ра, Сансевье́ра, Тёщин язык, Щучий хвост լատ.՝ Sanseviera | Այգու հող |
Սինգոնիում անգլ․՝ Syngonium ռուս․՝ Сингониум լատ․՝ Syngonium | Ճմահող (2) Տերևային բուսահող (2) Տորֆ (2) Ավազ (1) |
Սրճենի անգլ՝ Coffee ռուս.՝ Кофе լատ.՝ Coffea | Ճմահող (1) Տերևային բուսահող (1) Փտած գոմաղբ (1) Տորֆ (1) Ավազ (1) |
Վ
Անվանում | Հողախառնուրդ |
Վիշապածառ կամ Վիշապենի անգլ՝ Dracaena ռուս.՝ Драцена լատ.՝ Dracaena | Ճմահող (1) Փտած գոմաղբ (1) Ավազ (1) |
Տ
Անվանում | Հողախառնուրդ |
Տղտորիկ կամ Աբուտիլոն անգլ.՝ Indian mallow ռուս.՝ Канатник լատ.՝ Abutilon | Ճմահող (1) Տերևային բուսահող (1) Տորֆ (1) Փտած գոմաղբ (1) Ավազ (1) |
Տոսախ մշտադալար անգլ.՝ Common box, European box, Boxwood ռուս.՝ Самшит вечнозелёный լատ.՝ Búxus sempervírens | Տերևային բուսահող (1) Փշատերևի հումուս (1) Ավազ (1) |
Տրադիսկանցիա անգլ.՝ Spiderworts ռուս.՝ Традеска́нция լատ.՝ Tradescantia | Փտած գոմաղբ (1) Կոմպոստ (1) Ավազ (1) |
Ց
Անվանում | Հողախառնուրդ |
Ցիպերուս հերթատերև անգլ.՝ Umbrella papyrus, Umbrella sedge, Umbrella palm ռուս.՝ Циперус очереднолистный լատ.՝ Cyperus alternifolius | Ճմահող (2) (1) Տերևային բուսահող (1) Փտած գոմաղբ (1) Տորֆ (1) Ավազ (1) |
Ցիսուս անգլ.՝ Cissus ռուս.՝ Циссус լատ.՝ Cissus | Ճմահող (1) (1) Տերևային բուսահող (1) Փտած գոմաղբ (1) Տորֆ (1) Ավազ (1) |
Ծ
Անվանում | Հողախառնուրդ |
Ծոփոր, Մոնստերա անգլ․՝ Monstera ռուս.՝ Монстера լատ.՝ Monstéra | Ճմահող (1) Տորֆ (1) Փտած գոմաղբ (2) Ավազ (1) |
Շ
Անվանում | Հողախառնուրդ |
Շեֆլերա անգլ.՝ Schefflera ռուս.՝ Шеффлера լատ.՝ Schéfflera | Ճմահող (2) Փտած գոմաղբ (1) Ավազ (1) |
Շլումբերգերա անգլ.՝ Christmas cactus ռուս.՝ Шлюмбергера, Декабрист լատ.՝ Schlumbergera | Ճմահող (2) Տերևային բուսահող (2) Փտած գոմաղբ (2) Ավազ (2) Աղյուսի ավազ (1) Փայտածուխ (1) |
Ն
Անվանում | Հողախառնուրդ |
Նվենի, Տենդածառ անգլ․՝ Eucalypt ռուս․՝ Эвкалипт լատ․՝ Eucalyptus | Ճմահող (1) Փտած գոմաղբ (1) Ավազ (1) |
Օ
Անվանում | Հողախառնուրդ |
Օձաբույս անգլ․՝ Aspidistra ռուս․՝ Аспидистра լատ․՝ Aspidistra | Ճմահող (1) Կոմպոստ (1) Փտած գոմաղբ (1) Ավազ (1) |
Ք
Անվանում | Հողախառնուրդ |
Քարբեկ անգլ․՝ Saxifrages, Rockfoils ռուս․՝ Камнеломка լատ․՝ Saxifrága | Ճմահող (1) Տերևային բուսահող (2) Ավազ (1) |
Ֆ
Անվանում | Հողախառնուրդ |
Ֆատսիա անգլ.՝ Fatsia ռուս.՝ Фатсия լատ.՝ Fatsia | Պարտեզի հող (1) Տորֆ (1) Ավազ (1) |
Ֆիլոդենդրոն անգլ.՝ Philodendron ռուս.՝ Филодендрон լատ.՝ Philodendron | Ճմահող (2) Տորֆ (2) Փտած գոմաղբ (4) Ավազ (1) |
Ֆիկուսներ (կաուչուկաբեր, քնարաձև, բենջամինա) | Ճմահող (1) Տերևային բուսահող (1) Փտած գոմաղբ (1) Ավազ (1) |
Ֆիկուսներ (պալմերի) | Ճմահող (1) Տերևային բուսահող (2) Փտած գոմաղբ (1) Ավազ (2) Աղյուսի կտորներ (1) |
Հողի հյուծվածությունը
Հյուծվածությունը՝ հողի բերրիության անկումն է: Հողը հյուծվում է երբ չեն պահպանվում բույսերի աճեցման կանոնները, երբ ցանքաշրջանառություն չկիրառելով նույն տեղում, անընդհատ նույն տեսակի բույսեր են տնկվում:
Վատ ֆիզիկական վիճակը միշտ կարելի է բարելավել փխրեցնելով, փխրեցնող հավելանյութեր խառնելով և/կամ սիդերատներ ցանելով: Սննդանար նյութերի պակասը նույպես կարելի է վերացնել հողը պարարտացնելով: Հողի թթվայնությունն էլ կարելի է նվազեցնել կիր խառնելով: Միայն հիվանդածին միկրոօրգանիզմների և տոքսիկ նյութերի կուտակման խնդիրն է համարյա անլուծելի:
Ամեն մշակաբույս, տարվա ընթացքում կուտակում է հողում իրեն յուրահատուկ հիվանդածին միկրոօրգանիզմներ և տոքսիններ: Այդ է պատճառը, որ բույսերի մեծ մասը պետք չէ աճեցնել տարիներ շարունակ միևնույն տեղում: Որոշ բույսերի արմատներից արտանետվող նյութերը վնասակար են կամ հենց իրենց տեսակի համար, կամ էլ ուրիշ տեսակների:
Ուստի պետք է պահպանել մշակաբույսերի աճեցման հերթականությունը՝ ցանքաշրջանառությունը: Ցանքաշրջանառությունը պայմաններ է ստեղծում հողի վերականգնման ու բերրիության բարձրացման համար: Որքան շատ ժամանակ անցնի նույն տեղում, նույն տիպի մշակաբույս աճեցնելու արանքում, այնաքան լավ: Ճիշտ ցանքաշրջանառություն կազմակերպելը դյուրին գործ չէ, սակայն ձգտել դրան անհրաժեշտ է:
Բույսերի աճեցման ճիշտ հերթականություն ընտրելու դեպքում պայմաններ են ստեղծվում, որ հողն ինքն իր ուժերով ձերբազատվի տոքսիններից ու հիվանդածին միկրոօրգանիզմներից:
Գոմաղբի կամ դրա հիմքով կոմպոստի խառնելը հողին ճնշում է հիվանդածին միկրոօրգանիզմներիբազմացումը: Մասնավորապես, այդպես են պայքարում բույսերի ֆուզարիոզ հիվանդության դեմ: Պատճառն այն է, որ գոմաղբի կոմպոստում կան հակաբիոտիկ նյութեր, որոնք ճնշում են այդ հիվանդության հարուցիչներին:
Ցանքաշրջանառության կիրառումը, որպես հողի հյուծվածության վերացման միջոց, նվազ արդյունավետ է ջերմոցներում: Այնտեղ կամ ամբողջովին փոխում են հողը, կամ էլ ենթարկում են մանրէազերծման և ախտահանման:
Հողի հյուծվածության նկատմամբ առավել զգայուն են միամյա բույսերը:
Ցանկացած դեպքում, պետք չէ 3 տարուց շուտ նույն տիպի մրգատու ծառերն ու թփերը տնկել նույն տեղում, իսկ ծիրանը՝ ոչ շուտ քան 5 տարուց:
Ելակը կարելի է նույն տեղում աճեցնել 3-4 տարի, հետո տեղափոխել այլ տեղ:
Ծաղիկների համար էլ մշակված կանոններ կան:
• Քրիզանթեմը և աստղածաղիկը ավելի լավ կաճեն այն տեղում, որտեղ 2 տարի չեն աճել: Հակառակ դեպքում շատ խոցելի կլինեն սնկային հիվանդությունների համար:
• Բոցենին ու աքվիլեգիան չորս տարին մեկ պետք է տեղափոխել նոր տեղ:
• 4 կամ 5 տարին մեկ տեղափոխում են հակինթը, այլապես այն կորցնում է իր դեկորատիվ տեսքը:
• Չի կարելի նույն տեղում աճեցնել բեգոնիան:
• Նարգիզը, թրաշուշանը և վարդակակաչը նույն տեղում տնկում են 4-5 տարի անց: Վարդակակաչը կարելի է տնկել հակինթից հետո, նարգիզն ու թրաշուշանը՝ վարդակակաչից հետո, բայց ոչ հակառակը:
Ի՞նչ է հումուսը
Հումուսը (լատ.՝ humus, հող), հողի օրգանական, սովորաբար մուգ գունավորված մասն է, որը ձևավորվում է բուսական և կենդանական մնացորդների քայքայումից։ Հումուսի բաղադրության մեջ են մտնում հումինաթթուները (առավել կարևոր են հողի բերրիության համար) և ֆուլվոթթուները։ Հումուսը պարունակում է բույսերի սննդառության հիմնական տարրերը, որոնք մանրէների ներգործությունից դառնում են մատչելի բույսերի համար։ Հումուսի քանակով և որակական կազմով են պայմանավորված հողի գույնը, կառուցվածքը, ջրա-ֆիզիկական առանձնահատկությունները, կլանունակությունը և այլն։ Հումուսը հողի գենետիկական տիպերի ամենակարևոր ցուցանիշներից է. օրինակ, Հայաստանում կիսաանապատային հողերը պարունակում են 1-2% հումուս, շագանակագույն հողերը՝ 2-4% , սևահողերը՝ 4, 5-12%, լեռնամարգագետնային հողերը՝ 8-32%։
Հողի հումուսի պահպանումն ու ավելացումը հողագործի ամենակարևոր խնդիրներից է:
Հումուսի ավելացման համար անհրաժեշտ միջոցառումներն են.
- հողի հետևողական սնուցումը օրգանական պարարտանյութերով;
- ցանքաշրջանառության կիրառումը;
- հողի ճիշտ մշակումն ու ջրարբիացումը;
- թթվային հողերի մշակումը կրով;
- էրոզիայից հողի պաշտպանությունը:
Կենսահումուսը հողի բերրիության հիմքն է
1959թ Կալիֆոռնիայում /ԱՄՆ/ ընտրասերման միջոցով ստացվել է անձրևաորդի նոր տարատեսակ, որը ստացել է ՙկալիֆոռնյան կարմիր որդ՚ անունը: Որդերի աճեցմամբ պատրաստում են շատ արժեքավոր օրգանական պարարտանյութ, որը կոչվում է “կենսահումուս“:
Կենսահումուսը էկոլոգիապես մաքուր, կենսաբանորեն ակտիվ օրգանական պարարտանյութ է, որն իրենից ներկայացնում է կալիոֆոռնյան կարմիր որդերի կողմից վերամշակված գոմաղբ և օրգանական թափոններ` կոպրոլիտի ձևով: Այն սև, փխրուն, հաճելի բույրով սևահողական նյութ է: Իր բակտերիալ ֆլորայով գերազանցում է գոմաղբին, իսկ հիմնական սննդատարրերի պարունակությամբ 1 տ կենսահումուսը համարժեք է 7-8 տ գոմաղբին: Գոմաղբի 1 տոննա որդերի միջոցով վերափոխվում է 600 կգ կենսահումուսի, իսկ 400 կգ-ը որդերի մարմնի 100 կգ կենսազանգվածի, որն իր հերթին սպիտակուցային կեր է թռչունների, խոզերի, ձկների համար: Պարզվել է, որ 1 տոկոս որդերի կենսազանգվածը թռչունների կերի ռացիոնում ավելացնելիս, ձվատվությունն ավելանում է 20 տոկոսով, իսկ անասունների սննդի ռացիոնում 0.5 կգ որդերի թարմ կենսազանգված ավելացնելիս կաթնատվությունը բարձրանում է 22 տոկոսով: Ի դեպ, պետք է նշել, որ որդերի կենսազանգվածում պրոտեինի պարունակությունը 68-82 տոկոս է:
Չինաստանում արդեն շուրջ 2 հազար տարի է, ինչ որդերն օգտագործվում են բժշկության մեջ: Վերջին տարիներին անձրևաորդերից նույնիսկ պատրաստում են հակավիրուսային և հակաուռուցքային շիճուկներ:
ԿԵՆՍԱՀՈՒՄՈՒՍԻ ՔԻՄԻԱԿԱՆ ԲԱՂԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
Այն պարունակում է 40-60 տոկոս չոր օրգանական զանգված, խոնավությունը` 30-50 տոկոս, 10-18 տոկոս հումուս, 2.0-3.0 տոկոս ընդհանուր N /ազոտ/, 2.6-3.0 տոկոս P /ֆոսֆոր/, 2.7-3.0 տոկոս K /կալիում/, 4.5-8.0 տոկոս Ca /կալցիում/, 0.6-2.3 տոկոս Mg /մագնեզիում/, 0.5-2.5 տոկոս Fe /երկաթ/, 60-80 մգ/կգ Mn /մանգան/, 28-35 մգ/կգ Zn /ցինկ/, 3.5-5.1 մգ/կգ Cu /պղինձ/:
Բացի այդ, կենսահումուսում կան գրեթե բոլոր միկրոտարրերը, ինչպես նաև կենսաբանական ակտիվ նյութեր` ֆերմենտներ, վիտամիններ, հորմոններ, աուկսիններ, հետերոաուսիններ և այլն: Այն պարունակում է նաև հողի և բույսերի համար օգտակար միկրոօրգանիզմների յուրահատուկ համակցություն, որոնք արտազատում են ֆիտոհորմոններ, անտիբիոտիկներ, ֆունգիցիդային և բակտերիոցիդային միացություններ, որը հանգեցնում է հիվանդածին միկրոֆլորայի ճնշման: Այս բոլորը միասին բուժում է հողը և վերացնում լայնորեն տարածված բույսերի հիվանդությունները:
ԿԵՆՍԱՀՈՒՄՈՒՍԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆԸ
Կենսահումուսը`
- արագ վերականգնում է հողի բնական բերրիությունը /պարունակում է մեծ քանակությամբ մատչելի և բույսերի համար հեշտ յուրացվող սննդատարրեր/ և լավացնում է կառուցվածքը, ապահովում է կայուն, բարձր, էկոլոգիապես մաքուր բերքի ստացումը:
- ծանր մետաղները և ռադիոնուկլիդները կապում է հողում և թույլ չի տալիս բույսերին կուտակել նիտրատներ
- արագացնում է սերմերի ծլումը, բույսերի աճը և ծածկումը, բույսերի հասունացումը 2-3 շաբաթով
- նպաստում է կտրոնների արմատակալմանը
- զգալիորեն բարձրացնում է բույսերի բերքատվությունը /հացահատիկի բերքը ավելացնում է 30-40 տոկոսով, կարտոֆիլինը` 30-70 տոկոսով, բանջարեղենինը` 35-70 տոկոսով, լավացնում է վերջիններիս համային հատկանիշները
- նվազեցնում է բույսերի սթրեսային վիճակը, բարձրացնում է հիվանդությունների նկատմամբ բույսերի դիմացկունությունը
- նպաստում է պտուղներում և բանջարեղենում C վիտամինի ավելացմանը:ԿԵՆՍԱՀՈՒՄՈՒՍԻ ՍՏԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸՆախօրոք հաշվարկված և առանձնացված տարածքի վրա / լայնությունը 1.0-2.0մ, երկարությունը` ըստ գոմաղբի քանակի/ պետք է փռել 5-6 սմ հաստության ծղոտ, ծղոտի վրա 40-60 սմ հաստությամբ լցնել 5-6 ամսվա հնությամբ գոմաղբ: Ցանկալի է, որպեսզի տարածքի հատակը ծածկված լինի բետոնով կամ հեռացվի հողի փխրուն շերտը: Նշված եղանակով պատրաստի զանգվածի վրա լցնել որդեր: 1 տ սուբստրատի համար անհրաժեշտ է 2000 որդ: 1 տ գոմաղբի արագ վերամշակման համար պահանջվում է 6000 հասուն որդ: Գոմաղբը պետք է պարբերաբար խոնավեցնել /70-80 տոկոս/: Որդերի սկտիվ գործունեությունը սկսվում է հատակից և բարձրանում է վեր: Կենսահումուսից որդերը կարելի է անջատել հարթակի կույտի երկարությանը զուգահեռ 30-40 սմ հաստությամբ թարմ խառնուրդ լցնելով, որի մեջ /3-5 օրում/ կքաշվեն որդերը: Կարմիր որդերի կյանքի նորմալ պայմաններն ապահովում են նրա մարմնի ջերմաստիճանին մոտ /19 աստիճան C/ ջերմաստիճանի դեպքում: Կարմիր որդը վախենում է լույսից, իսկ ուլտրամանուշակագույն ճառագայթները վերջինիս համար մահացու են: Ուստի լույսը չպետք է անմիջական ազդի որդերի ապրելավայրի վրա: Ինչպես կույտերում, այնպես էլ արկղերում ստացված կենսահումուսն անհրաժեշտ է 2 մմ անցքեր ունեցող մաղով մաղել և օգտագործել որպես օրգանական պարարտանյութ:ԿԵՆՍԱՀՈՒՄՈՒՍԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ
1. Հողի մեկ հա-ի կենսահումուսով պարարտացման նորման 3.5-4 տ է:
2. Անկենդան հողը վերակենդանացնելու համար, մեկ հեկտարին անհարաժեշտ է 4.0-4.5 տ կենսահումուս: Գերհագեցնել հողը կենսահումուսով անհնար է: Ինչքան շատ` այնքան լավ:
3. Սածիլների աճեցման համար լավ արդյունք է տալիս 3 մաս հողի և 1 մաս կենսահումուսի խառնուրդը: Սածիլի տնկման ժամանակ բնի մեջ լցնել 1-2 բուռ կենսահումուս: Կարտոֆիլը շատ զգայուն է կենսահումուսի նկատմամբ, ցանկալի է յուրաքանչյուր պալարի տակ լցնել մինչև 100 գ կենսահումուս:
Վարունգի, պոմիդորի, կաղամբի սածիլումից հետո ցանկալի է մուլչապատել 1-2 սմ կենսահումուսի շերտով: Ոռոգման ընթացքում հումուսը կհասնի արմատներին: Ելակը 7-10 օր շուտ է ծաղկում և հասունանում, եթե մարգերը մուլչապատվեն 1-2 սմ կենսահումուսի շերտով:
Եթե յուրաքանչյուր տարի ծառերի բների վրա լցնենք 2-3 սմ հաստությամբ կենսահումուսի շերտ, ապա կուժեղանա պտղաբերությունը, իսկ պտուղները կլինեն խոշոր, գեղեցիկ և համեղ: Տնկիների տակ կարելի է տալ 4-5 կգ, պտղատու ծառերի տակ` 10 կգ:
AgroWeb
Հարգելի այցելու, Պարտիզակի առցանց կրպակում վաճառվում է կենսահումուս պատրաստված ձիու գոմաղբից՝ 2,5կգ, 10լ և 20լ տոպրակներով:

և նույն կենսահումուսից պատրաստված լուծույթ 1 լիտրանոց պլաստիկ շշով:

- Բարձրացնում է սերմերի ծլողունակությունը;
- Խթանում է բույսերի արմատների զարգացումը;
- Նպաստում է կտրոնների արագ արմատակալմանը;
- Խթանում է բույսերի աճը;
- Ամրացնում է բույսերի իմունային համակարգը;
- նվազեցնում է նիտրատների քանակը պտուղների մեջ;
- Խոչնդոտում է ծանր մետաղների և ռադիոնուկլեիդների մուտքը բույսի մեջ;
- Մեծացնում է շագարների և սպիտակուցների պարունակությունը պտուղների և բանջարեղենի մեջ;
- Վերացնում է խլորոզը, խթանում է բույսերի ծաղկումն ու պտղաբերությունը:
Ի՞նչ է հողը
Հողը երկրակեղևի վերին փխրուն և բերքատու շերտն է, որտեղ աճում են բույսերը: Հողային ծածկույթն առաջանում է երկարատև ժամանակի ընթացքում (100 տարում առաջանում է 1 սմ հաստության շերտ). դրա առաջացմանը մասնակցում են բնության բոլոր բաղադրատարրերը (կլիմա, ջրեր, ռելիեֆ, բուսական ու կենդանական աշխարհներ) և մարդը` իր տնտեսական գործունեությամբ: Հողն ունի բարդ կազմություն, որի գերակշռող տարրերը 2-ն են՝ քայքայված լեռնային ապարների մասնիկները (անօրգանական մաս) և հումուսը (օրգանական մաս):
Հողն օժտված է ֆիզիկաքիմիական որոշակի հատկություններով, մասնավորապես՝ բերրիությամբ, որը կախված է հումուսի քանակից: Որքան հողը հարուստ է հումուսով, այնքան բարձր է նրա բերքատվությունը:
Հողը բաղկացած է շերտերից, որոնք նաև հորիզոններ են կոչվում՝

A շերտը վերնաշերտ կամ վարելաշերտ է կոչվում։ Վարելաշերտը հողի այն շերտն է, որտեղ բույսերն ընդհանրապես աճում են, թեկուզ արմատները երկրորդ շերտի մեջ էլ կարող են անցնել։
B շերտը ընդերք կամ ենթահող է կոչվում։
C շերտը նախանյութ է կոչվում, որը չկարծրացած քարերից, ժայռերից և հողի մասնիկներից է բաղկացած։
D շերտը կարծր ապարի շերտն է։
Սովորաբար վարելաշերտի վերևում ևս ենթադրում են մեկ այլ շերտ՝ օրգանական շերտը, որը կազմված է օրգանական նյութերից և սովորաբար Օ տառով է նշվում։
Հողի էական առանձնահատկությունն այն է, որ ճիշտ օգտագործման դեպքում ոչ միայն չի սպառվում, այլև որակապես բարելավվում է, ինչի շնորհիվ բարձրանում է բերքատվությունը:
Հետևյալ բաղադրությամբ A շերտի հողը սովորաբար կատարյալ կարելի է համարվել՝
- 45% հանքային նյութ
- 25% օդ
- 25% ջուր
- 5% օրգանական նյութ
Սակայն լավ այգեգործներն ապահովում են 50% կամ ավելի օրգանական նյութի պարունակություն:
Հայաստանը խիստ սակավահող երկիր է. մեկ շնչին ընկնող հողային տարածքի ցուցանիշով մեր երկիրը աշխարհում զբաղեցնում է վերջին տեղերից մեկը: Ահա թե ինչու է շատ կարևոր յուրաքանչյուր քառակուսի մետրի ճիշտ և արդյունավետ օգտագործումը:
Բուսականության, ռելիեֆի և կլիմայական պայմանների մեծ բազմազանության շնորհիվ այստեղ հանդիպում են հողերի 14 ծագումնաբանական տիպեր, որոնցից 7-ը գոտիական են, և որտեղ գերակշռում են լեռնային սևահողերը, շագանակագույն և կիսաանապատային գորշ հողերը (տարածքի 42,5 %-ը): Մյուս 7-ը միջգոտիական են, որտեղ գերակշռում են մարգագետնասևահողերը, գետահովտադարավանդային, ճահճային, մարգագետնային, աղուտ-ալկալի և ոռոգելի մարգագետնային հողերը (տարածքի 6 %-ը):
Հայաստանի հողային ծածկույթը
Հողի տիպերը | Տարածումը | Հումուսային շերտի հաստու-թյունը | Հումուսի պարունակու-թյունը |
Լեռնա-մարգագետնային հողեր | Հրաբխային լեռնազանգված-ների և ծալքա-բեկորավոր լեռնաշղթաների մինչև 3300մ բարձրություն-ներում | 20-30սմ | 7-8% |
Կիսա-անապատային գորշ հողեր | Արարատյան գոգավորություն, Եղվարդի և Կարմրաշենի սարվանդաններ, Երանոսի և Ուրծի լեռներ, Խորվիրապ | 30-40սմ | 1-1,5% |
Լեռնա-շագանակագույն հողեր | Արարատյան գոգավորությունում, Հարավ-Արևելքում | 45-60սմ | 3-4% |
Լեռնային սևահողեր | Շիրակի և Լոռվա դաշտերում, Սևանի ավազանում, Վայոց ձորի և Սյունիքի լեռնալանջերում | 55-75սմ | 9-12% |
Լեռն-անտառային դարչնագույն հողեր | Անտառային գոտու ցածրադիր տեղամասերում | 55-65սմ | 6-8% |
Լեռննտառային գորշ հողեր | Անտառային գոտու միջին և բրձրադիր տեղամասերում, հյուսիսարևելյան անտառներում | 50-55սմ | 4-5% |
Մարգա-գետնա-տափաստանային հողեր | Լեռնային սևահողերից և լեռնանտառային գորշ հողերից վեր՝ 2100-2700մ բարձրություն-ներում | 40-45սմ | 8-11% |
Հայաստանի հողերն ունեն կավային, կավավազային, ավազակավային մեխանիկական կազմ։