Category Archives: Լիանա

Խաղողի “բարեկամ” և “թշնամի” բույսերը

Խաղողի համար օգտակար հարևան աբույսեր

Թրթնջուկ (Common Sorrel, Щавель кислый, Rumex acetosa)
+53
Ոլոռ (Pea, Горох посевной, Pisum sativum)
+45
Կանթեղախոտ մեծ (Greater Celandine, Чистотел большой, Chelidonium majus)
+37
Մանանեխ (SinapisГорчица жёлтая, Sinapis)
+28
Սոխ (Onion, Лук репчатый, Allium cepa)
+28
Բողկ (Radish, Редька огородная, Raphanus sativus)
+25
Շվեյցարական մանգոլդ (Swiss chard, Мангольд, Bēta vulgāris subsp. vulgaris var. vulgaris)
+25
Եռագույն մանուշկ (Johnny Jump up, Анютины глазки, Víola trícolor)
+24
Ծաղկակաղամբ (Cauliflower, Капуста цветная, Brassica Cauliflora)
+23
Ամսաբողկ (Редис, Raphanus sativus)
+22
Սպանախ (SpinachШпинат огородный, Spinacia oleracea)
+22
Ճակնդեղ (Свекла столовая)
+22
Առվույտ  (Alfalfa, Люцерна посевная, Medicago sativa)
+18
Սեխ (Muskmelon, Дыня, Cucumis melo)
+14
Գետնաելակ (Strawberries, Земляника, Fragaria)
+14
Գազար (Carrot, Морковь, Daucus carota subsp. sativus)
+13
Վարունգ (Cucumber, Огурец, Cucumis sativus)
+13
Սամիթ (Dill, Укроп огородный, Anethum graveolens)
+5
Կաղամբ (Капуста белокочанная, Brassica oleracea)
+5
Լոբի (Common bean, Фасоль обыкновенная кустовая, Phaseolus vulgaris)
+2
Կոտեմ (Cress, Кресс-салат, Lepidium sativum)
+2
Կակաչ քնաբեր (Opium poppy, Мак снотворный, Papaver somniferum)
+1

Խաղողի համար չեզոք հարևան բույսեր

Ֆենխել (Fennel, Фенхель, Foeniculum)
0
Սխտոր (Garlic, Чеснок, Allium sativum)
0
Կոլրաբի (KohlrabiКольраби, Brassica oleracea var. gongylodes)
0
Դդում (Pumpkin, Тыква, Cucurbita)
0
Երեքնուկ հոլանդական (Dutch clover, Клевер ползучий, Trifolium repens)
0

Խաղողի համար թույլ վնասակար հարևան բույսեր

Բադրիջան (Eggplant, Баклажаны, Solanum)
-2
Սրոհունդ (Hypericum, Зверобой, Hypericum)
-3
Հովվամախաղ  (Capsella, Пастушья сумка, Capsélla)
-3
Մաղադանոս (Parsley, Петрушка, Petroselínum)
-6
Իշառվույտ (Sweet clover, Донник, Melilotus)
-12
Հարսնախոտ (Physalis, Физалис, Physalis)
-12
Երեքնուկ մարգագետնային (Red clover, Клевер луговой, Trifolium pratense)
-12
Կարտոֆիլ (Potato, Картофель, Solanum tuberosum)
-13
Պղպեղ (Pepper, Перец, Capsicum)
-13
Ուրց (Thymus, Чабрец, Thymus)
-15
Նեխուր (Celery, Сельдерей, Apium)
-18
Քիմիոն (Caraway, Тмин обыкновенный, Carum carvi)
-18
Երիցուկ հոտավետ (Pineappleweed, Ромашка пахучая, Matricária discoídea)
-19
Տամկախոտ (Chickweed, Мокрица, Stellária média)
-20

Խաղողի համար խիստ վնասակար հարևան բույսեր

Խատուտիկ սովորական (Common dandelion, Одуванчик лекарственный, Taráxacum officinále)
-21
Արևածաղիկ (Подсолнечник)
-21
Օշինդր սովորական (Common mugwort, Полынь обыкновенная, Artemísia vulgáris)
-21
Մամրիչ (Clematis, Клематис, Clematis)
-21
Եղինջ այրող (Annual nettle, Крапива жгучая, Urtíca úrens)
-23
Եզան լեզու (Plantains, Подорожник, Plantago)
-23
Վաղենակ դեղային (Pot marigold, Ноготки лекарственные, Calendula officinalis
-23
Դաշտավլուկ (Kentucky bluegrass, Мятлик луговой (газонная трава), Poa pratensis)
-24
Տերեփուկ կապույտ (Cornflower,Василёк синий, Centauréa cyánus)
-24
Կանեփ (Cannabis, Конопля посевная, Cánnabis satíva)
-24
Կղմուխ, Հղինեի խոտ (InulaДевясил, Inula)
-25
Հազար մշակովի (Lettuce, Салат-латук (листовой), Lactūca sātiva)
-25
Պրաս (Leek, Лук-порей, Āllium pōrrum)
-28
Սիզախոտ (Couch grass, Пырей ползучий, Elytrígia répens)
-28
Լոլիկ (Tomato, Томаты, Solanum lycopersicum)
-30
Սոխ կտրող (Chives, Лук-резанец, Állium schoenoprásum)
-30
Կտավախոտ սովորական (Common toadflax, Льнянка обыкновенная, Linaria vulgaris)
-31
Լվածաղիկ (Tansies, Пижма, Tanacetum)
-32
Եզան լեզու մեծ (Broadleaf plantain, Подорожник большой, Plantago major)
-33
Կծվիչ սովորական (HorseradishХрен, Armoracia rusticana)
-35
Ճնճղապաշար (Common Knotgrass, Горец птичий, Polygonlum aviculare)
-35
Դառը օշինդր (Absinthe, Полынь горькая, Artemísia absínthium)
-41
Պատատուկ դաշտային (Field bindweed, Вьюнок полевой, Convolvulus arvensis)
-41
Եգիպտացորեն (Maize, Кукуруза, Zea mays)
-42
Սև մորմ (Black nightshade, Паслён чёрный), Solanum nígrum)
-42
Հազարատերևուկ (Yarrow, Тысячелистник, Achillea millefolium)
-45

Մոմաբաղեղ

Մոմաբաղեղը (Հոյա) (անգլ.՝  Waxplant, Waxvine, Waxflower, Hoya, ռուս.՝ Хойя, լատ.՝ Hoya), պատկանում է թունաթափազգիների (Asclepiadaceae) ընտանիքին։ Հայրենիքը հարավային ու հարավարևելյան Ասիան, Ավստրալիան, Պոլինեզիան են:
Կենսաբանական նկարագիր
Սենյակային, մագլցող բույսերից մեկն է։ Տերևները մսոտ են ու հաստ։ Աստղաձև, վարդագույն, բուրավետ ծաղիկները, որոնք հովանոցաձև դասավորված են ծաղկակոթունի վրա, չափազանց գեղեցիկ են և կարծես մոմից պատրաստված լինեն։ Պսակաթերթիկների վրա արտաթորվող մեղրանման հեղուկի կաթիլները ալմաստի նման փայլփլում են արևի ճառագայթների տակ։ Մշակության մեջ գլխավորապես հանդիպում է մոմաբաղեղը (H.carnosa R.Br.), որի երկարությունը հասնում է մոտավորապես 6 մ-ի։ Հաստ, ձվաձև կաշենման տերևները փայլուն են, կանաչադեղնավուն երանգով։ Փոքրիկ աստղաձև ծաղիկները սպիտակ են, վարդագույն կենտրոնով, արձակում են ուժեղ, դուրեկան բուրմունք։ Ծաղկաթափից հետո ծաղկակոթուները չպետք է հեռացնել, քանի որ հետագա տարիներին դրանց վրա բացվում են նոր ծաղիկներ։ Ցողունը բարակ և թույլ է, այդ պատճառով բույսը բարձրացնում և փռում են պատաճաղերի վրա։
Մշակում
Մոմաբաղեղը ամառվա ընթացքում պահվում է պատշգամբում, կիսաստվերի տակ։ Այս շրջանում պետք է ջրել առատ և բույսը հաճախակի ցողել գոլ ջրով։ Բարձր արդյունք է տալիս թռչնաղբի կամ գոմաղբի հեղուկով սնուցելը։ Ձմռանը խորհուրդ է տրվում թաղարները տեղավորել լույսին մոտ, 16-18° ջերմության պայմաններում ջրելով չափավոր և սակավ։ Գարնանը պետք է բույսերը վերատնկել, երիտասարդները տարին մեկ անգամ, իսկ տարիքավորները՝ 2-3 տարին մեկ։ Հողախառնուրդ պատրաստելու համար կարելի է վերցնել 3 մաս ճմահող կամ այգու հող, 1 մաս տերևահող, 1 մաս գոմաղբ և 1 մաս ավազ։ Բազմացվում է սերմերով և կտրոններով։ Արմատակալեցված կտրոնները սկզբնական շրջանում բավական դանդաղ են աճում։ Առատ ծաղկումը սկսում է 4-5 տարեկան հասակից։ Բնակարանային պայմաններում մշակվող մոմաբաղեղը կարող է ապրել տասնյակ տարիներ։
Մոմաբաղեղի ամենատարածված տեսակներն են՝
Մոմաբաղեղ մսեղը, Хойя мясистая, Hoya carnosa

Մոմաբաղեղ չքնաղը, Хойя прекрасная, Hoya bella

Մոմաբաղեղ վեհաշուքը, Хойя величественная, Hoya imperialis

Մոմաբաղեղ բազմածաղկավորը, Хойя многоцветковая, Hoya multiflora

Մոմաբաղեղ մանրածաղիկ, Хойя мелкоцветковая, Hoya parviflora

Մոմաբաղեղ լինեարիս, Хойя Линеарис, Hoya linearis

Հղումներ

Այգածաղիկ

Այգածաղիկ (լատ.՝ Ipomoea), ցայգածաղիկ, պատատուկազգիների ընտանիքի միամյա, բազմամյա խոտաբույսերի, կիսաթփերի, թփերի, հազվադեպ՝ ջրային բույսերի ցեղ։
Հայտնի է մոտ 500, Հայաստանում մշակության մեջ՝ այգածաղիկ մանուշակագույնը (Ipomoea purpurea), որն ունի բազմաթիվ տարատեսակներ։

Արտաքին կառուցվածք

Փաթաթվող կամ փռվող բույս է, բարձրությունը՝ մինչև 3 մ։ Տերևները հասարակ են, սրտաձև, ձվաձև, փետրաձև, ամբողջական կամ մատնաձև բլթակավոր։ Ծաղիկները մեկական են, ձագարաձև, ագիտակ, վարդագույն, կարմիր, մանուշակագույն, կապույտի գրեթե բոլոր երանգներով։ Ծաղկում է հուլիսից մինչև ուշ աշուն։ Ծաղիկները բացվում են վաղ առավոտյան և երեկոյան ժամերին։ Պտուղը եռաբուն տուփիկ է, սերմերը՝ բաց դեղնավուն կամ սև, եռանկյունաձև։

Նշանակություն

Որոշ տեսակներ դեղաբույսեր են օրինակ՝ այգածաղիկ լուծողականը (Ipomoea pyrga)։ Սննդի մեջ օգտագործում են այգածաղիկ ջրային (Ipomoea aquatica) և այգածաղիկ բաթաթ (Ipomoea batatas) տեսակները։ Վերջինս հարուստ է օսլայով և կոչվում է նաև քաղցր կարտոֆիլ։

Այգածաղիկ մանուշակագույն (անգլ․՝ Тhe common morning-glory, tall morning-glory, purple morning glory,  ռուս․՝ Ипомея пурпурная, լատ․՝ Ipomoea purpurea)
https://en.wikipedia.org/wiki/Ipomoea_purpurea

Այգածաղիկ նոճիանման (անգլ․՝ cypress vine, cypressvine morning glory, cardinal creeper, cardinal vine, star glory or hummingbird vine, ռուս․՝ Ипомея квамоклит, լատ․՝ Ipomoea quamoclit)
https://en.wikipedia.org/wiki/Ipomoea_quamoclit

Այգածաղիկ Հորսթֆալի (անգլ․՝ Lady Doorly’s morning glory, ռուս․՝ Ипомея Хорстфалла, լատ․՝ Ipomoea horsfalliae)
https://en.wikipedia.org/wiki/Ipomoea_horsfalliae

Բաթաթ (անգլ.՝ Sweet potato, ռուս.՝ Батат, լատ.՝ Ipomoea batatas)

Արտաքին հղումներ

Բեգոնիա

Բեգոնիա (փղականջ, անգլ.՝ Begonia, ռուս.՝ Бегония, լատ.՝ Begonia), բեգոնազգիների ընտանիքի մշտադալար կամ տերևաթափ բազմամյա խոտաբույսերի, կիսաթփերի, լիանների, երբեմն՝ սուկուլենտ բույսերի ցեղ։ Հայտնի է 1000 (այլ տվյալներով՝ 800) տեսակ։ ՀՀ-ում տարածված են բազմաթիվ գեղազարդիչ տեսակներ, որոնք օգտագործվում են ծաղկային ձևավորումներում և բնակարաններում աճեցնելու համար։

Հղումներ

Կուսախաղող եռասրածայր

Կուսախաղող եռասրածայրը (անգլ.՝ Boston Ivy, Grape ivyJapanese ivy, ռուս.՝ Девичий виноград триостренный, լատ.՝ Parthenocissus Planch tricuspidata), խաղոզազգիների ընտանիքի, կիսախաղող ցեղի բույս։

Հղումներ

Խաղող

Խաղողը (անգլ.՝ Grape, ռուս.՝ Виноград, լատ.՝ Vítis), խաղողազգիների ընտանիքին պատկանող՝ փաթաթվող ցողունով բույս է։ Պտուղները լինում են տարբեր երանգի և կազմում են տարբեր ձևի, մեծության և խտության պտղաբույլեր՝ ողկույզներ։  Ողկույզները հասած վիճակում քաղցր հատապտուղներ են։ Խաղողի տեսակների զգալի մասն առաջացել է եվրոպական վայրի խաղողից, որն աճում է նաև Հայաստանի Հանրապետության տարածքում (Մեղրի, Լոռի- Փամբակի կիրճեր)։

Խաղողի էտը

Խաղողի էտը պարտադիր միջոցառում է յուրաքանչյուր պարտիզպանի համար: Էտը երիտասարդացնում է խաղողի վազը ու նպաստում բերքատվության էական ավելացմանը:  Կտրելով կամ կարճացնելով շիվերը խթանում ենք նոր՝ պտղաբեր շիվերի գոյացումն ու աճը:
Գոյություն ուն 3 տիպի էտ: Դրանք, առանձին կամ համադրելով, կիրառում են, կախված խողողի տեսակից և վազի վիճակից:

Կարճ

Этот способ обрезки ещё называют «на сучок». Смысл её заключается в том,  что все побеги обрезаются довольно коротко. На каждом побеге оставляют 2-4 глазка.
Такие коротко обрезанные отводы называют сучками замещения. Они нацелены на формирование растения и выполняют омолаживающую функцию.
Делается это так: если у сучка замещения первый от основания глазок направлен внутрь, то на нём рекомендуется оставлять ещё три почки. Отвод, который начинает произрастать из первого глазка, обычно обламывают. Это позволяет сучку замещения расти наружу куста, а не внутрь. После такой обрезки на ветвях растения остаётся не более 40 глазков.

Միջին

На каждом отводе оставляют порядка восьми глазков. Это позволяет сохранить все устойчивые к холодам отводы. На кусте оставляют около 50 глазков.

Երկար

Этот вид обрезки нацелен на увеличение плодоносности растения, но такой способ подходит не всем сортам. На каждом побеге оставляют до 15 глазков. На всём растении не более 60 глазков. Длинная обрезка применяется в основном для азиатских разновидностей винограда.

Խառը

Считается наиболее популярным среди садоводов. Этот способ заключается в комбинировании длинной и короткой обрезки. Другими словами, часть побегов подрезают «на сучок». Это позволяет растению постоянно обновлять свои побеги. Другую часть побегов слегка укорачивают на плодоношение.



Ի տարբերություն պտղատու ծառերի էտի, խաղողի ճյուղերը չի կարելի կտրել անմիջապես հիմքից: Միշտ թողնում են մի փոքր կոճղիկ: Պատճառն այն է, որ խաղողի կտրվածքները ժամանակի հետ ոչ թե փակվում են, այլ չորանում:

Խաղողի խնամքը գարնանը

Սեզոնի սկզբում անհրաժեշտ է կանխել սնկային հիվանդությունները և վանել վնասատուներին։ Կանխարգելիչ միջոցառումները շատ արդյունավետ են և թույլ են տալիս պահպանել բույսի առողջությունը և ապագա բերքը:

Խաղողի թփերը բացելուց անմիջապես հետո վազերը մշակվում են երկաթարջասպով (երկաթի սուլֆատ) (300-500 գ 10 լիտր ջրին)։ Եթե ​​աչքերն արդեն փքվել են, ապա դեղաչափը կրճատվում է՝ 200-300 գ 10 լիտր ջրին։ Այս բուժումը սպանում է վազերի վրա ևմեռած սնկերը:

Երկրորդ բուժումն իրականացվում է, երբ միջին օրական ջերմաստիճանը հասնում է մոտ 10-ի և երբ հայտնվում են 3-5 տերևներով կանաչ ընձյուղներ։ Օգտագործում են Horus, Strobi պատրաստուկներ: Միաժամանակ խաղողը կարելի է մշակել միջատասպաններով և ակարիցիդներով՝ Actekllik, Decis։

Երրորդ բուժումը պետք է իրականացվի ծաղկելուց առաջ։ Կիրառում են պղինձ պարունակող պատրաստուկներ՝ Ռիդոմիլ գոլդ, Տոպազ, Հորուս։ Այս դեղերը գործում են 8-14 օր, սպանում են սնկերի լայն տեսականի, բարձրացնում բույսերի իմունիտետը։

Գարնանը խաղողը քիմիական նյութերով մշակելը բացասական հետևանքներ չի ունենում բերքի և մարդկանց առողջության վրա։ Որոշակի ժամանակ անց բոլոր քիմիական նյութերն ամբողջությամբ դուրս են են մղվում բույսից՝ ողկույզների հասունացումից շատ առաջ:

Սնուցումը

Առաջին երեք տարիներին երիտասարդ խաղողները սնուցման կարիք չունեն: Տնկելու ժամանակ փոսի մեջ լցված պարարտանյութերը բավարարում են։ Երիտասարդ բույսերին թույլ չեն տալիս պտուղ տալ, նրանց ողջ ուժը գնում է ընձյուղների ամրացմանն ու ձևավորմանը։ Կյանքի չորրորդ տարում արդեն թույլատրում են պտուղներ ձևավորել։ Իսկ խոշոր ողկույզների ձևավորումը խթանելու համար անհրաժեշտ է լավ սնուցում։

Խաղողի համար պարարտանյութը պետք է կիրառվի հիմնական արմատների խորության վրա: Այդպես, սննդարար նյութերը լավ են կլանվում: Փորձառու այգեպանները խաղող տնկելիս, թփի մոտ խողովակ են թաղում, որով հետո սնուցում և ջրում են բույսը։ Հակառակ դեպքում սննդարար լուծույթները լցնում են թփից 50-80 սմ հեռավորության վրա փորված ակոսի մեջ՝ ամբողջ տրամագծով։ Ակոսի խորությունը՝ 40-50 սմ։

Յուրաքանչյուր սնուցումից առաջ խաղողի թփերը լավ ջրվում են։ Մեկ մեծահասակ խաղողի համար հիմնական գարնանային սնուցումը տալիս են հետևյալ լուծույթով՝ 10 լիտր գոլ ջուր, 2 ճաշի գդալ սուպերֆոսֆատ, 1 ճաշի գդալ ամոնիումային սելիտռա, 1 ճաշի գդալ կալիումի սուլֆատ։

Այս սնուցումն արվում է երբ թուփը դեռ չի արթնացել և գտնվում է հանգստի վիճակում։

Երկրորդ սնուցումն արվում է ծաղկելուց 2 շաբաթ առաջ՝ նույն լուծույթով։

Երրորդը կատարվում է ողկույզների ձեւավորումից հետո: Բայց ազոտի բաղադրիչը՝ ամոնիումային սելիտրան հանվում է լուծույթի բաղադրությունից։ Ազոտի ավելցուկը կհանգեցնի կանաչ զանգվածի անհարկի աճի:

Սնուցելու համար կարելի է նաև համալիր պարարտանյութեր կիրառել՝ Master, Florovit, Isabion:

Օրգանական պարարտանյութերից օգտագործում են փտած գոմաղբ, թռչնաղբի թուրմ և գոմաղբի հեղուկ։

Սաղարթային սնուցումները հիանալի լրացնում են արմատային սնուցումները: Խաղողի տերեւները արագ կլանում են օգտակար տարրերը։ Կարելի է համալիր պարարտանյութեր կիրառել՝ Master, Florovit, Isabion:

Բաղեղ Ալժիրյան

Բաղեղ Ալժիրյանը (անգլ.՝ Algerian Ivy, Canarian Ivy,  ռուս.՝ Плющ алжирский, լատ.՝ Hedera algeriensis, Hedera canariensis) բաղեղի տեսակ է, որն աճում է Կանարյան կղզիներում և Հյուսիսային Աֆրիկայում:
Մշտադալար, մագլցող բույս է, որը հարմար հենարան գտնելու դեպքում բարձրանում է մինչև 20-30 մետր: Կարող է նաև տարածվել հողի մակերեսով:
Որպես սենյակային բույս տարածված է Բաղեղ Ալժիրյանի խայտաբղետ տեսակը՝ Нedera canariensis Varиegata (Hedera algerinsis «Gloire de Marengo»):

Աճեցման պայմանները

Տեղը. Բաղեղ Ալժիրյանը, ինչպես բոլոր բաղեղները, ստվերադիմացկուն է, սական խայտաբղետ տեսակներին, գույները պահպանելու համար անհրաժեշտ է լավ, բայց ցրված լուսավորություն:
Ջերմաստիճանը. Ամռան լավագույն ջերմաստիճանը մոտ +18C է, իսկ ձմռանը՝ +6 – +12 C. Չի վախենում միջանցքահովերից և ջերմաստիճանի կտրուկ փոփոխությունից:
Ջրելը. Ամռանը ոռոգումը պետք է լինի առատ և պարբերական: Հողի լրիվ չորանալը, ինչպես նաև ջրախեղդ վիճակը ցանկալի վտանգավոր են: Ձմռանը, եթե բույսը մնում է տաք սենյակում, ջրում են նյուն հաճախականությամբ, իսկ եթե սենյակում ցածր ջերմաստիճան է, ջրում են քիչ, ըստ հողը լրիվ չչորանալու անհրաժեշտության:
Օդի խոնավությունը. Օդի ջերմաստիճանը +20 C գերազանցելու դեպքում բույսը պետք է պարբերաբար ցողել սենյակային ջերմաստիճանի ջրով:
 Պարարտացումը. Գարնանը և ամռանը, ըստ բույսի վիճակի, կարելի է ամիսը 2-3 անգամ լրացուցիչ սնուցում անել: Ձմռանը՝ ամիսը 1 անգամ: Ավելորդ պարարտացումը վնասակար է, բաղեղի տերևները դեղնում են ու թափվում:
Տեղափոխումը. Ծաղկամանից՝ ավելի մեծ ծաղկաման տեղափոխումը, ըստ անհրաժեշտության, կատարում են գարնանը: Ծաղկամանը գերադասելի է լինի լայն ու ոչ շատ խոր, քանի որ արմատները մակերեսային են:
Հողը. Հողախառնուրդի նկատմամբ հատուկ պահանջներ չկան:
Տես նաև Բաղեղ Սովորականի մասին հոդվածը ==>

Հղումներ

WP_20170223_008

Կիվի

Կիվի ծառ, Kiwi tree, Киви дерево

Կիվին  (անգլ.՝ Kiwifruit, ռուս.՝ Киви, լատ.՝ Actinidia) ակտինիդիա ցեղին պատկանող բուսատեսակի ընդհանրական անվանումն է։ Հայտնաբերվել է Չինաստանում ավելի քան 700 տարի առաջ, և նրա պտուղները երկար ժամանակ «Չինական հաղարջ» էին անվանում։ Գիտականորեն այս բույսը «Չինական ակտինիդիա» է կոչվում. այն Չինաստանի լեռներում աճող վայրի լիանա է։

Կիվիի բուժիչ հատկությունները

Կիվի, Kiwi, Киви

Չինական ավանդական բժշկության մեջ Կիվին սովորաբար օգտագործում են մարսողությունը լավացնելու, ռևմատիկ հիվանդությունների, երիկամներում քարերի ձևավորման, վաղաժամ մազաթափության կանխարգելման համար։ Պտուղների բաղադրության մեջ կա ակտինիդին բուսական ֆերմենտը, որը լավացնում է սպիտակուցների յուրացումը։ Կիվիի պտուղների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ դրանք կանխարգելում են օրգանիզմում նիտրոզամինների ձևավորումը, ունեն հակաուռուցքային, հակամուտագենային, հակաօքսիդանտային ազդեցություն, լավացնում են ֆիզիկական աշխատունակությունը։ Նորվեգացի գիտնականները կիվիի մեջ եզակի նյութ են հայտնաբերել, որին դեռ անուն չեն տվել. այն այրում է զարկերակի ճարպային պաշարիչները։ Որպես հետևանք՝ նվազում է թրոմբների առաջացման վտանգը։ Օրվա մեջ 2-3 կիվի, և մեկ ամիս անց արդյունքն ակնհայտ կլինի։ Այս ժամանակահատվածում, գիտնականների գնահատմամբ, մոտավորապես 15 տոկոսով նվազում է արյան մեջ վտանգավոր ճարպաթթուների պարունակությունը։ Ինչպես ենթադրում են սրտաբան բժիշկները, կիվիի պտուղները կարող են դառնալ ասպիրինի այլընտրանքային օգտակար տարբերակը։ Նոր Զելանդիայում արդեն սկսել են կիվիից ծամվող հաբեր և պատիճներ պատրաստել։

Ինչպես տանը կիվի աճեցնել

grow_kiwi

Նախ պետք է գտնել կիվիի հասած պտուղ և կորզել սերմերը։ Կիվին լույս և ջերմություն սիրող լիանա է, ուստի այն աճեցնելու համար հատկացրեք տան ամենատաք ու լուսավոր պատուհանագոգը։

Սերմերի ծլեցումը

Հասուն պտղից առանձնացված 15-20 սերմերը պետք է առանց կորցնելու, զգուշորեն լվանալ՝ մանր քամիչի կամ մառլյայի մեջ դնելով։ Սենյակային ջերմաստիճանի, 1-2 օր հնեցված ջրով բաժակի մեջ լցրեք սերմերը և դրեք  տաք պատուհանագոգին կամ, եթե ցուրտ է, հենց ջեռուցման սարքի վրա։ Մոտավորապես մեկ շաբաթվա ընթացքում սերմերը կսկսեն բացվել։ Եթե ոչ, պետք է շարունակել ծլեցումը՝ փոխելով բաժակի ջուրը, որպեսզի այն չնեխի։
Սերմերի բացվելուց հետո դրանք պետք է տեղադրել փոքրիկ ափսեի մեջ դրված խոնավ սրբիչի կամ անձեռոցիկի վրա և ծածկել թափանցիկ պլաստիկե բաժակով։
Ստեղծված ջերմոցային պայմաններում սերմերը 2-3 օրում դուրս կթողնեն փոքրիկ արմատներ։ Սա նշանակում է, որ ժամանակն է տեղափոխել դրանք հողի մեջ։ Վերցնում ենք ոչ մեծ ծաղկամաններ, կամ պլաստիկ բաժակներ, դրենաժային ծակեր բացում դրանց հատակին, խոշոր ավազով կամ մանր քարերով ստեղծում ենք դրենաժային շերտ, այնուհետև լցնում ենք հավասար չափերով տորֆից, կարմիր ավազից ու ճմահողից կամ այգու հողից կազմված հողախառնուրդ։
Ծլած սերմերից 1-2 հատ դնում եք նախապես խոնավացված ծաղկամանի հողի վրա և վրայից լցնում եք 1-2 միլիմետրանոց, բարակ հողի շերտ։ Ծաղկամանները տեղադրում եք նույն տաք ու լուսավոր տեղում, ծածկում եք ցելոֆանով, պլաստիկ բաժակով կամ ապակով և, ըստ անհրաժեշտության, պարբերաբար խոնավացնում եք հողը ջրցողիչով։

Ծլած և 2-3 զույգ իսկական տերև ունեցող բույսերը անհրաժեշտ է տեղափոխել քիչ ավելի մեծ ծաղկամանների մեջ։ Հողախառնուրդը կարելի է անել նույն, վերը նշված բաղադրատոմսով՝ մի քիչ քչացնելով տորֆի մասը։

Խնամքը տնային պայմաններում

Բույսի նորմալ աճի համար անհրաժեշտ է բնականին մոտ պայմաններ ստեղծել։
Ծաղկամանի հողը պետք է միշտ խոնավ լինի։ Կիվիի համար կարող է մահացու լինել ինչպես հողի չորանալը, այնպես էլ ճահճացումը։
Բույսը ցերեկային ժամերին պետք է միշտ ջերմություն ու պայծառ արևի կամ արհեստական լուսավորություն ստանա։
Կիվին անհրաժեշտ է պարբերաբար սնուցել, այն լավ է ընդունում կենսահումուսի կամ կոմպոստի լուծույթներով սնուցումը, բայց տարեկան մեկ անգամից ոչ ավել։

Պետք է նկատի ունենալ, որ կիվին կարող է պտղաբերել միայն կողքի արական սեռի բույսից փոշոտվելուց հետո։ Իսկ բույսի սեռը հնարավոր է որոշել միայն ծաղկելուց հետո, ինչը տեղի է ունենում 6-րդ տարում։
Հղումներ

Բաղեղ սովորական

Բաղեղ սովորականը (անգլ.՝ English Ivy, Common Ivy, ռուս.՝ Плющ обыкновенный, լատ.՝ Hedera helix)  շուրջ 60 ցեղ և 500 տեսակ ընդգրկող ընտանիքի՝ Հայաստանում տարածված միակ ներկայացուցիչն է։
Բաղեղները մշտադալար լիանանման թփեր են, հերթադիր տերևադասավորությամբ։ Տերևները կաշվեկերպ են, պարզ, ամբողջական։ Ծաղիկները հավաքված են գնդաձև հովանոցներում, ողկույզներում կամ հուրաններում։ Պտուղը հատապտղանման է, կապտասև գույնով, մսալի պտղամսով։ Հայաստանում բնական տարածում ունեցող սովորական բաղեղը մշտադալար փաթաթվող բույս է, որը, սովորաբար կառչելով, բարձրանում է ծառերի վրա՝ հասնելով մինչև 20 մ բարձրության և հիմքի մասում ցողունի 8-10 սմ տրամագծի։ Համապատասխան հենարանի բացակայության դեպքում, փռվում է հողի մակերեսին և ստեղծում համատարած կանաչ ծածկոց։ Տերևները պոլիմորֆ են, երիտասարդ ճյուղերի վրա՝ խոշոր, ռոմբաձև, նշտարանման։
Տես նաև Ալժիրյան բաղեղի մասին հոդվածը ==>

Աճեցման պայմանները
Հողախառնուրդը՝ տերևային բուսահող : ճմահող : ավազ (1:3:1)
Հողի թթվայնությունը՝ թույլ թթվային (5.0-6.0),
չեզոք (6.0-7.0)
Լուսավորությունը՝ պայծառ, ցրված
կիսաստվեր
ստվեր
Ջրելը ամռանը՝ առատ
Ջրելը ձմռանը՝ չափավոր
Օդի խոնավությունը բարձր՝ >60%
նորմալ՝ 30% – 60%
Օդի ջերմաստիճանը ձմռանը՝  +10°C – +15°C

Առանց հողի, ջրի մեջ բաղեղ աճեցնելը

Կամայական ձևի կավե, ապակյա կամ պլաստիկ անոթի մեջ լցնում են կերամզիտ, պերլիտ, խոշոր ավազ կամ մանր քարեր և տնկում բաղեղը։ Լցնում են թորած, իսկ դրա բացակայության դեպքում, հնեցված, քլորազերծ ջուր՝ այնքան, որ արմատները լինեն ջրի մեջ։

Տեղադրում են սենյակում կամ դրսում, պայծառ լուսավորության ներքո։ Եթե բաղեղը նոր պետք է արմատակալի, ապա ջուրը որտեղ այն պահվում է, պետք է 2-3 օրը մեկ փոխվի, իսկ երբ ուժեղ արմատային համակարգ կա, ջուրը փոխում են 6-7 օրը մեկ։

Նոր արմատակալող բաղեղի ճյուղերը տեղադրում են արևի ուղիղ ճառագայթներից պաշպանված կիսաստվերում։ Օդի +18…+27°C ջերմաստիճանի դեպքում, արմատները հայտնվում են 4-6 շաբաթ անց։

Հղումներ

Գայլուկ սովորական

Գայլուկ սովորա-կանը (անգլ.՝ Common Hop, ռուս.՝ Хмель обыкновенный, լատ.՝ Humuls Lupulus), կանեփազգիների ընտանիքին պատկանող բազմամյա, 7-8 մետր բարձրացող լիանա է:

Բույսն ինչպես արական, այնպես էլ իգական ծաղիկներ ունի։ Ծաղկում է ողջ ամառը, ծաղիկը թոշմում է բացվելուց 10-15 օր հետո, իսկ կոնանման պտուղները հասնում են օգոստոսից-սեպտեմբեր ժամանակահատվածում։ Գայլուկի լիանան 15-20 տարի պահպանում է իր դեկորատիվ գեղեցկությունը։

Որպես կանոն գայլուկն օգտագործում են ուղղահայաց կանաչապատման համար, սակայն պետք է նկատի ունենալ, որ բույսի վերգետնյա մասը ցրտին չի դիմանում ու ամբողջությամբ մահանում է։ Գարնանը, տաքերն ընկնելուն պես, պահպանված արմատից ակտիվ աճ է վերսկսվում։

Լավ կլինի գայլուկը տնկել հյուսիսային, ցուրտ քամիներից պաշտպանված կիսաստվերում։ Կիզիչ արևի տակ գայլուկը թուլանում է և հիվանդությունների ու վնասատուներ թիրախ դառնում։

Լավ է աճում բերրի, բավարար խոնավ, ավազակավային հողերում։

Գայլուկի օգտակար հատկությունները

Գայլուկը հարուստ է դառը նյութերով, եթերայուղով, խեժով, դաբաղիչ և ներկող նյութերով, հումուլինային թթուներով, ալկալոիդներով։ Կոների մեջ հայտնաբերվել է դեղնակարմրավուն եթերայուղ, տրիմեթիլամին, ասպարագին, խեժ (մինչև 16%), տանին (մինչև 4%), կիտրոնաթթվական աղեր, վալերիանաթթվական եթեր, ֆիտոստերին, ամիտինաթթվային միրիցիլ, ալկալոիդ խումուլին, իսկ ծաղիկների, տերևների և ցողունի մեջ կան հիմքերի հետքեր և C վիտամին։

Գայլուկն ունի արժեքավոր բուժիչ հատկությունների լայն սպեկտր. խթանում է կանանց սեռական էստրոգեն հորմոնի գոյացումը, որի շնորհիվ կիրառվում է հորմոնաթերապիայում։ Ունի միզամուղ, հանգստացնող, քնաբեր, ցավազրկող, հակալնդախտային, հակաբորբոքային, հակակարկամային, հակաբակտերիալ, հակախոցային, արյունատար մազանոթներ ամրացնող ազդեցություն։ Լավացնում է ախորժակը և մարսողությունը, կարգավորում է ճարպերի փոխանակումը և աղաջրային հավասարակշռությունը։ Նպաստում է մաշկի և ներքին լորձաթաղանթների բջիջների վերականգնմանը, ամրացնում է մազարմատները, ունի հակաալերգիկ ազդեցու

Տնկելը

Գայլուկ տնկելու համար, աշնանը կես մետր խորությամբ փոս են փորում, որի կեսի չափով գոմաղբ են լցնում ու ծածկում հողով։ Գարնանը հողի մեջ տնկում են գայլուկի կտրոնները կամ տնկիները։

Կտրոնները վերցնում են 3-8 տարեկան բույսից։ Տնկիներն ու կտրոնները տնկում են միմյանցից 1-2 մետր հեռավորության վրա։

Խնամքը

Ամռան առաջին կեսին գայլուկը շատ արագ է աճում՝ մեկ օրում մի քանի սանտիմետր։ Հենց շիվերը 40-50 սմ բարձրանան, հետագա աճի համար անհրաժեշտ է հենարաններ պատրաստել։ Առաջին տարում անհրաժեշտ է թողնելով ուժեղ և առողջները, կտրել բույսի թույլ զարգացած ճյուղերը։

Ժամանակին մոլախոտերը հեռացնելը, հողը փխրեցնելն ու ջրելը՝ ահա այն ամենը ինչ պետք է անել գայլուկի համար։

Գայլուկի արմատները տարածվելու միտում ունեն։ Դեմն առնելու համար, կարող է մեկ մետր խորությամբ, շիֆերից կամ այլ ամուր նյութից պատնեշ տեղադրելու կարիք առաջանալ։

Բազմացումը

Գայլուկը բազմացնում են վերարմատներից ծլած շրջակա շիվերով կամ վերարմատների կտրոններով։ Սերմերով բազմացնում են շատ հազվադեպ։

Վնասատուները

Գայլուկը կարող է ենթարկվել տիզերի կամ տերևները կրծոց միջատների հարձակմանը։ Դրանց դեմ կիրառում են դառը օշինդրի թուրմով կամ, ավելի ծանր դեպքերում իսեկտիցիդներով սրսկում։

Հղումներ