Category Archives: Սենյակային բույսեր

Էպիֆիլում

Էպիֆիլումը (անգլ.՝ Climbing cacti, Orchid cacti and Leaf cacti, ռուս.՝ Эпифиллум, լատ.՝ Epiphyllum) էպիֆիտային կակտուսների ցեղի անվանումն է, որն ընդգրկում է 20 տեսակի բույսեր: Բնական պայմաններում էպիֆիտային կակտուսներն աճում են Մեքսիկայից մինչև Ամերիկայի արևադարձային գոտին:

Աճում են որպես թուփ, ձևավորում են փայտացող բուն և տափակ, տերևանման ճյուղեր: Իրական տերևները մանր թեփուկների տեսք ունեն, իսկ ծաղիկները խոշոր են, ձագարանման և հոտավետ:
Ծաղիկների արտակարգ գեղեցկության համար էպիֆիլումն ունի նաև խոլորձ-կակտուս անվանում:
Նույնիսկ սենյակային պայմաններում, արհեստական, խաչաձև փոշոտման միջոցով կարելի է ստանալ սալորի չափսի պտուղներ, որոնք բուրավետ են, ուտելի և ունեն քաղցր, էկզոտիկ համ:
https://youtu.be/LAO7O5th4AM

Տեսակները

Էպիֆիլում քառթավոր

Epiphyllum_Crenatum1

(Эпифиллум зазубренный, Epiphyllum crenatum)
Քառթավոր էպիֆիլումը 1 մետր բարձրության հասնող կիսա էպիֆիտ կակտուս է: Կողային տերևանման ճյուղերը հաստ են, կարող են մինչև 70 սմ երկարել և 4-10 սմ լայնք ունենալ:
Ծաղիկը բացվում է գիշերը:
 
 
 
 

Էպիֆիլում թթվատերև

(Эпифиллум кислолепестной, Epiphyllum oxypetalum)
Թթվատերև էպիֆիլումը խոշոր՝ մինչև 3 մ բարձրության հասնող բույս է, ձևավորում է երկար, փայտացող ճյուղեր: Երկրորդական ճյուղերը տափակ են ու մինչև 10 սմ լայնություն ունեն: Ծաղիկները սպիտակ են, ունեն մինչև 20 սմ երկարություն: Պտուղները կարմիր են:

Կան շատ հբրիդային տեսակներ, որոնք տարբերվում են ծաղիկների գույնով:

Էպիֆիլում Լաու

(Эпифиллум Лау, Epiphyllum laui Kimnach)
Լաու էպիֆիլումը արագաաճ էպիֆիտ և լիտոֆիտ կակտուս է: 1-2 սմ տրամագիծ ունեցող ճյուղեր ունի: Կողային ընձյուղների լայնքը 5-7 սանտիմետր է:


Ձևավորում է 3-5 մմ երկարությամբ, 1-5 հատ մազանման, դեղնադարչնագույն փշեր:
Ծաղիկները բացվում են երեկոյան և, որպես կանոն մնում են բացված 48 ժամ:

Էպիֆիլում անկյունավոր

(Эпифиллум угловатый, Epiphyllum anguliger)
Անկյունավոր էպիֆիլումը լավ ճյուղավորված թփի տեսք ունեցող բույս է: Ճյուղերը ներքին մասում կլոր են կամ, հազվադեպ, եռանկյունաձև: Կողային ընձյուղները նշտարաձև են, կտրատված եզրերով: Ճյուղերն ունենում են  մինչև 1 մետր երկարություն և 4-8 սմ լայնք:
Ծաղիկները խոշոր են և բուրավետ:

Էպիֆիլում Հուկերի

Epiphyllum_Hookeri

(Эпифиллум Хукера, Epiphyllum hookeri)
Հուկերի էպիֆիլումը մինչև 10 սմ պարագծով, կոշտ, աղեղնաձև, երբեմն խոնարհված ճյուղերով կակտուս է:
Ծաղիկները սպիտակ ու խոշոր են:

Էպիֆիլում ֆիլանտուս

Epiphyllum_Phyllanthus

(Эпифиллум филлантус, Epiphyllum phyllanthus)
Ֆիլանտուս էպիֆիլումը 50-100 սմ ճյուղեր ձևավորող կակտուս է: Երկրորդային տերևանման ճյուղերն ունենում են 25-50 սմ երկարություն:
Ծաղիկներն ունենում են 4-18 սմ պարագիծ:

 

Էպիֆիլում Թոմասի

Epiphyllum_Thomasianum

(Эпифиллум Томаса, Epiphyllum thomasianum)
Թոմասի էպիֆիլումը թփանման կակտուս է, որի խոնարհվող ճյուղերը կարող են երկարել մինչև 4 մետրի:

 

Խնամքը

Լուսավորությունը
Առատ ծաղկելու համար էպիֆիլումներին անհրաժեշտ է որքան հնարավոր է պայծառ, ծրված լուսավորություն: Դրանք լավ են աճում արևմտյան և արևելյան պատուհանագոգերին: Հյուսիսային պատուհանի գոգին առատ ծաղկում ակնկալել պետք չէ, իսկ հարավային պատուհանի գոգին աճեցնելիս բույսը, այրվածքներից խուսափելու համար, կեսօրին մոտ ժամերին պետք է ստվերել: Ամռանը խորհուրդ է տրվում էպիֆիլումը հանել պատշգամբ, կամ այգի՝ թարմ օդի, դնել լուսավոր տեղում, բայց ոչ Արևի ուղիղ ճառագայթների ներքո:
Օդի ջերմաստիճանը
Էպիֆիլումների համար +20 – +25°C օդի ջերմությունը ամենից հարմարավետն է: Ձմռանը, հանգստի շրջանում, եթե հնարավոր է, ջերմաստիճանը նվազեցնում են մինչև +10- +15°C:
Օդի ջերմաստիճանի նվազումը +5°C-ից կարող է մահաբեր լինել էպիֆիլումի համար:
Օդի խոնավությունը
Էպիֆիլումները պահանջկոտ չեն օդի խոնավության նկատմամբ, բայց, խորհուրդ է տրվում ամռան շոգին հնացված ջրով պարբերաբար ցողել բույսը :
Ջրելը
Էպիֆիլումները, ինչպես և խոնավ անտառներում աճող բոլոր կակտուսները, պետք է ջրել շատ ավելի հաճախ քան չոր կլիմայում աճողները: Ծաղկամանի հողը միշտ պետք է չափավոր խոնավ լինի:
Ջուրը պետք է փափուկ լինի, հնացված, սենյակի ջերմաստիճանի:
Ձմռանը ավելի քիչ են ջրում, իսկ շատ զով սենյակում պահելու դեպքում, ընդհանրապես չեն ջրում: Գարնանը ջրելը մի քիչ շատացնում են, իսկ կոկոններ հայտնվելուց հետո սկսում են առատ ջրել:.
Պարարտացումը
Գարնանն ու ամռանը էպիֆիլումներին խորհուրդ է տրվում սնուցել ամսական 2 անգամ՝ կակտուսների համար պատրաստված պարարտանյութերով: Ծաղկի կոկոններ հայտնվելու դեպքում կարելի է սնուցում անել գոմաղբի լուծույով (1 մաս գոմաղբը լուծել 4 մաս ջրում): Ծաղկելուց հետո, մինչև ցրտերը, այդպիսի սնուցումներ կարելի է անել 2 շաբաթը մեկ: Գոմաղբի լուծույթի փոխարեն կարելի է սնուցում անել սենյակային բույսերի համար նախատեսված, սովորական, ազոտ պարունակող պարարտանյութով:
Հողախառնուրդը
Հողը պետք է պարարտ լինի: Կարելի է օգտագործել կակտուսների համար նախատեսված պատրաստի հողախառնուրդը՝ ավելացնելով դրան տորֆ, կամ տերևային բուսահող և ավազ:
Հողախառնուրն ինքնուրույն պատրաստում են հետևյալ բաղադրատոմսով՝

Հողի թթվայնությունը՝ рН 5-6:
Կիրը հակացուցված է:
Տեղափոխումը
Անհրաժեշտության դեպքում այլ ծաղկաման տեղափոխելն անում են ծաղկելուց հետո: Պետք է հաշվի առնել, որ արմատների համար նեղվածքը նպաստում է բույսի ծաղկելուն, այնպես որ ամենամյա տեղափոխության կարիք չկա: Ծաղկամանը պետք է լինի ոչ բարձր, լայն և ծակոտկեն, քանի որ էպիֆիլումների մեծամասնության արմատները թույլ զարգացած են:
Տեղափոխելուց հետո բույսը որոշ ժամանակ ստվերում են պահում և զգուշությամբ են ջրում:
Ծաղկելը
Փետրվարի երկրորդ կեսին, հանգստի շրջանից հետո, էպիֆիլումը սկսում է աճել և, լավ պայմաններում, սկսում են կոկոններ գոյանալ: Այդ ընթացքում բույսը պետք չէ տեղաշարժել՝ կոկոնները կարող են թափվել:
Որպես կանոն էպիֆիլումները գարնանն են ծաղկում: Ծաղիկները 4-5 օր բացված են մնում: Ծաղկման շրջանում բույսը պետք է հաճախակի ջրել, ցողել և սնուցել: Լավ խնամքի դեպքում էպիֆիլումը կարող է մեկ անգամ էլ աշնանը ծաղկել:
Տերևանման ճյուղերին զուգահեռ կարող են աճել բարակ, եռանկյունաձև ճյուղեր, որոնք ավելի լավ է կտրել, քանի որ դրանց վրա համարյա երբեք ծաղիկ չի գոյանում:
Բազմացումը
Էպիֆիլումները կարելի է բազմացնել սերմերով, կտրոններով կամ թուփը կիսելով:
Սերմից աճեցնելու դեպքում, սկզբում հայտնվում է խիտ փշերով դասական կակտուս, սակայն, ժամանակի հետ ճյուղերը սկսում են տափակել, դառնալ տերևանման և կորցնում են փշերը:
Սերմերի ծլելու համար հողի լավագույն ջերմաստիճանը +20 – +25°С տիրույթում է:
Լավ խնամքի դեպքում սերմով աճեցված էպիֆիլումը ծաղկում է 4-5 տարեկանում:
Կտրոնով բազմացնելու համար, տափակ, տերևանման ճյուղից կտրում են 10-15 սմ երկարությամբ կտրոն, որի ներքևի հատվածը սրացնում են՝ դարձնելով սլաքաձև:  Այնուհետև կտրոնը 2-3 օր կախում են ուղղահայաց դիրքում, որպեսզի միջի հյութը թափվի և կտրվածքը չորանա: Չորանալուց հետո կտրոնը տնկում են 7 սանտիմետրանոց ծաղկամանի կամ տնկամանի մեջ, որտեղի հողախառնուրդը բաղկացած պետք է լինի՝

Հողախառնուրդի մակերեսին, 2 սմ խորությամբ, լվացված գետի ավազի շերտ են լցնում, իսկ կտրոնները տնկում են 1 սմ խորությամբ: Տնկելուց հետո 24 ժամ պահում են ստվերում և չեն ջրում:

Պարտիզակն ունի Ֆիլանտուս էպիֆիլումի կտրոնները պարզապես ջրում արմատակալելու դրական փորձ:

Հիվանդություններ և վնասատուներ
Վիրուսային մոզաիկան  հիվանդություն է, որի ժամանակ էպիֆիլումի տերևանման ճյուղերին հայտնվում են բազմաթիվ մանր, բաց գույնի բծեր, սկսում են չորանալ ընևյուղների ծայրերը և թափվում են կոկոնները:
Բուժելը շատ դժվար է, ավելի հեշտ և ճիշտ է ոչնչացնել հիվանդ բույսը:
Հիմնական վանասատուներն են վահանակիրը, տիզը և ալրատիզը:
Բացոդյա պայմաններում պետք է զերծ պահել լորձնէակների հարձակումից:
Երբեմն բույսի վրա հայտնվում են լայնացող, շրջանաձև, խցանակեղևատիպ բծեր: Պատճառը կարող է լինել սնկային վարակումը (ֆուզարիոզ կամ այլ):
epiphillum_250x

Հղումներ

Բաղեղ Ալժիրյան

Բաղեղ Ալժիրյանը (անգլ.՝ Algerian Ivy, Canarian Ivy,  ռուս.՝ Плющ алжирский, լատ.՝ Hedera algeriensis, Hedera canariensis) բաղեղի տեսակ է, որն աճում է Կանարյան կղզիներում և Հյուսիսային Աֆրիկայում:
Մշտադալար, մագլցող բույս է, որը հարմար հենարան գտնելու դեպքում բարձրանում է մինչև 20-30 մետր: Կարող է նաև տարածվել հողի մակերեսով:
Որպես սենյակային բույս տարածված է Բաղեղ Ալժիրյանի խայտաբղետ տեսակը՝ Нedera canariensis Varиegata (Hedera algerinsis «Gloire de Marengo»):

Աճեցման պայմանները

Տեղը. Բաղեղ Ալժիրյանը, ինչպես բոլոր բաղեղները, ստվերադիմացկուն է, սական խայտաբղետ տեսակներին, գույները պահպանելու համար անհրաժեշտ է լավ, բայց ցրված լուսավորություն:
Ջերմաստիճանը. Ամռան լավագույն ջերմաստիճանը մոտ +18C է, իսկ ձմռանը՝ +6 – +12 C. Չի վախենում միջանցքահովերից և ջերմաստիճանի կտրուկ փոփոխությունից:
Ջրելը. Ամռանը ոռոգումը պետք է լինի առատ և պարբերական: Հողի լրիվ չորանալը, ինչպես նաև ջրախեղդ վիճակը ցանկալի վտանգավոր են: Ձմռանը, եթե բույսը մնում է տաք սենյակում, ջրում են նյուն հաճախականությամբ, իսկ եթե սենյակում ցածր ջերմաստիճան է, ջրում են քիչ, ըստ հողը լրիվ չչորանալու անհրաժեշտության:
Օդի խոնավությունը. Օդի ջերմաստիճանը +20 C գերազանցելու դեպքում բույսը պետք է պարբերաբար ցողել սենյակային ջերմաստիճանի ջրով:
 Պարարտացումը. Գարնանը և ամռանը, ըստ բույսի վիճակի, կարելի է ամիսը 2-3 անգամ լրացուցիչ սնուցում անել: Ձմռանը՝ ամիսը 1 անգամ: Ավելորդ պարարտացումը վնասակար է, բաղեղի տերևները դեղնում են ու թափվում:
Տեղափոխումը. Ծաղկամանից՝ ավելի մեծ ծաղկաման տեղափոխումը, ըստ անհրաժեշտության, կատարում են գարնանը: Ծաղկամանը գերադասելի է լինի լայն ու ոչ շատ խոր, քանի որ արմատները մակերեսային են:
Հողը. Հողախառնուրդի նկատմամբ հատուկ պահանջներ չկան:
Տես նաև Բաղեղ Սովորականի մասին հոդվածը ==>

Հղումներ

WP_20170223_008

Եղեսպակ

Եղեսպակը (անգլ.՝ Sage, ռուս.՝ Шалфе́й, լատ.՝ Salvia) շրթնածաղկավորների (Lamiaceae) ընտանիքի բազմամյա խոտաբույսերի կամ կիսաթփերի ցեղ է։ Հայտնի է Եղեսպակի 700-ից ավելի տեսակ: Պարտեզներում և տանը՝ որպես սենյակային բույս ամենատարածվածը Եղեսպակ դեղատուն է (լատ.՝ Salvia officinalis):

Եղեսպակի տեսակների մեծամասնության համար գերադասելի են թեթև, պարարտ, նորմալ թթվայնությամբ հողերը (5,5- 6,5 pH): Լավ կլինի տնկել պարտեզի լավ լուսավորված հատվածում: Հողը, որտեղ գարնանը պետք է տնկվի Եղեսպակ, հարստացնում են փտած գոմաղբով կամ կոմպոստով:
Եղեսպակը իր տեղում կարող է աճել մինչև 8 տարի:
Սերմերը լավ ծլողունակություն ունեն, ուստի կարելի է տաքերն ընկնելուն պես ցանել բաց գրունտում՝ առանց սածիլավորման, կամ խոր աշնանը՝ մինչև ձնածածկ:
Սերմերը ցանում են մինչև 2 սմ խորությամբ, միմյանցից 20-30 սմ հեռու:
Տնկելուց մեկ տարի անց Եղեսպակը էտելով նորացնում են (ճյուղերը կտրում են հողից 10 սմ բարձրության վրա):
Եղեսպակը երաշտադիմացկուն է, սակայն խոնավությունն է ապահովում, որպեսզի տերևները հյութալի ու քնքուշ լինեն:
Ջրում են լավ, բայց ոչ շատ հաճախ: Ջրախեղդ վիճակն անընդունելի է:
Բերքահավաքն անում են ծաղկման շրջանում: Թարմ տերևները կարելի է ուտել կամ օգտագործել որպես թեյի հավելված ու ուտեստի համեմունք: Կարելի է նաև փնջեր կապել և չորացնել մութ, տաք, չոր ու լավ օդափոխվող տեղում:

Ինչպես աճեցնել Եղեսպակը, որպես սենյակային բույս

Որպես բազմամյա աճեցվում է միայն Եղեսպակ դեղատուն, իսկ մյուս, դեկորատիվ տեսակները ստիպված ենք ցանել ամեն տարի:
Հասուն Եղեսպակի համար անհրաժեշտ է 1,5 լիտրից ոչ պակաս տարողությամբ ծաղկաման: Իսկ ցանել ու մինչև 6 ամիս պահել կարելի է փոքրիկ պլաստիկ կամ թղթյա բաժակների մեջ:
Լավ խնամքի դեպքում, բազմամյա Եղեսպակը առնվազն 5 տարի կապրի ձեր պատուհանագոգին:

  • Ծաղկամանի հողը պետք է պարարտ լինի, իսկ ծաղկամանը ունենա լավ դրենաժ: Եթե ուզում եք օգտագործել պարտեզի հողը, ապա անպայման ախտազերծեք այն:
  • Ծաղկամանը կարող է լինել ցանկացած տիպի:
  • Ջրել ոչ շատ հաճախ, բայց առատ, որպեսզի հողակույտը ամբողջովին թրջվի:
  • Ցանելուց առաջ սերմերը կարելի է 24 ժամ խոնավացնել բամբակի կամ բամբակյա կտորի մեջ:
  • Եղեսպակը լավ է տանում կիսաստվերը, սակայն կորցնում է եթերայուղերը: Լավագույն պայմանն է երբ օրական 6-8 ժամ արևի լուսավորություն կա:
  • Եղեսպակը չի սիրում միջանցքահովեր:
  • Լավ կլինի ամիսը մեկ անգամ ցնցուղի տակ լվանալ Եղեսպակի թուփը:

Եղեսպակը սենյակում աճեցնելը դժվար չէ, այն պահանջկոտ բույս չէ: Կարևոր է, որ ջրախեղդ չարվի, ջրվի ոչ շատ հաճախ, բայց առատ և լինի ցրված լույսի ներքո՝ ոչ Արևի ուղղակի ճառագայթների ներքո կեսօրին:
Որպեսզի Եղեսպակտ լավ ճյուղավորվի, 40-50 օրը մեկ պետք է կտրատել ընձյուղները, սակայն օգոստոսին, ծաղկելուց առաջ էլ չկտրատել:

Հղումներ

Հինգ բույսեր, որոնք հարմար են մանկական սենյակում աճեցնելու համար

1. Հինածաղիկ (Impatiens, Бальзамин)

Պարտեզի ամենատոկուն ծաղիկներից մեկը՝ Ուոլերի Հինածաղիկը, շատերին է ծանոթ որպես տարածված սենյակային բույս: Հինածաղկի գեղեցկությունը չի զիջում նրա տոկունությանը, իսկ խնամքի դյուրինությունը նպաստում է լայնորեն տարածվելուն:

2. Կալանխոե (Kalanchoe, Каланхоэ)

Մանկական սենյակի պայծառ զարդ կարող է դառնալ կալանխոեն, որը հայտնի է իր տեսակների բազմազանությամբ և հրաշալի ծաղկման ձևերով:

Այս սուկուլենտ բույսի շատ տեսակներ աճեցվում են զուտ գեղեցիկ, թանձր, ատամնավոր տերևներ ունենալու համար, բայց կան տեսակներ, որոնք շլացնում են իրենց անդուլորեն ծաղկող ծաղկաբույլերով:

Աճեցնելը հեշտ է, լավ է տանում ցրված լուսավորությունը, հեշտ է հարմարվում նոր տեղին:

Կարդալ Կալանխոեի մասին ==>
Գնել Կալանխոե ==>

3. Քլորոֆիտում (ChlorophytumХлорофитум)

Սաղարթավոր զարդաբույսերից լավագույն թեկնածուն արագաճ Քլորոֆիտումն է:

Խնամելը շատ հեշտ է՝ ցրված լույս, ոչ առատ ջրարբիացում, նվազագույն լրացուցիչ սնուցում է պահանջում:

Կարդալ Քլորոֆիտումի մասին ==>
Գնել Քլորոֆիտում ==>

4. Աֆրիկյան մանուշակ (African violet, Saintpaulia, Сенполия)

Շատ հեշտ աճեցվող, փոքրիկ ու շատ գեղեցիկ ծաղկող բույս է Աֆրիկյան մանուշակը: Թավշյա փոքրիկ տերևները հաճելի է շոշափել:  Այդ նույն տերևներով շատ հեշտ է բազմացնել բույսը և սենյակը լցնել ծաղկող բույսի հմայքով:

5. Բաղրջուկ (Չինական վարդ, Hibiscus, Гибискус)

Սենյակային խոշոր բույսերից, մանկական սենյակի համար ամենահարմարը Չինական վարդն է: Չինական վարդի հազարից ավելի տեսակներ կան այժմ, որոնք աճում և գեղեցկացնում են թե՛ սենյակները, թե՛ պարտեզներն ու փողոցները:

Չինական վարդը լավ ազդեցություն ունի սենյակի օդի վրա: Որպեսզի Չինական վարդը իրեն հարմարավետ զգա և այն տարեց-տարի ծաղկի, պետք է տեղադրել ծառը լուսավոր տեղում, ձմռանը տերևները հաճախակի ցողել ջրով իսկ ամռանը առատ ջրել և լրացուցիչ սնուցում տալ: Ծաղկման շրջանի ավարտից հետո Չինական վարդի երկարած ճյուղերը պետք է կարճեցնել:

Կարդալ Բաղրջուկի մասին ==>
Գնել Բաղրջուկ ==>

Բացի վերը թվարկվածներից ուշադրության են արժանի նաև հետևյալ բույսերը՝

Շլումբերգերա

Շլումբերգերան (անգլ.՝ Christmas cactus, լատ.՝ Schlumbergera, ռուս.՝ Шлюмбергера, Декабрист)
Դժվար է հավատալ, բայց կակտուսներ կան, որոնք փշեր չունեն, սիրում են խոնավություն, վախենում են կզիչ արևից և հաճախ դեկտեմբերիկ (декабрист) են կոչվում, քանի որ ծաղկում են դեկտեմբերին։ Շլումբերգերայի հայրենիքը Հարավային Ամերիկան է։ Այնտեղ այն աճում է արևադարձային անտառներում՝ ծառերի ճյուղերի վրա, այսինքն էպիֆիտ բույս է։

Շլումբերգերայի առանձնահակությունները

  • Շլումբերգերան իրեն լավ չի զգում հարավային և արևմտյան պատուհանագոգերին, քանի որ ինտենսիվ լուսավորությունը կարող է հանգեցնել բույսի տերևների վերջնահատվածների մահվանը:
  • Ամռանը, շլումբերգերան, ավելի շատ քան այլ սենյակային բույսերը, կարիք ունի մաքուր օդի։ Լավ կլինի տեղափոխել պատշգամբ կամ այգի՝ որևէ ստվերված տեղ:
  • Շոգ եղանակին շլումբերգերան սիրում է ցնցուղ ընդունել, բայց եթե դա հնարավոր չէ, ապա գոնե ժամանակ առ ժամանակ պետք է ցողել այն:
  • Շլումբերգերան երկարակյաց է։ Լավ խնամքի դեպքում, այն կարող է ծաղկել 15-20 տարի։
  • Շլումբերգերան քմահաճ է։ Բողբոջելու և ծաղկման շրջանում չի կարելի բույսը տեղաշարժել և նույնիսկ պտտել։
  • Շլումբերգերան կարող է աճել ինչպես սովորական ծաղկամանում, այնպես էլ կախովի՝ որպես ամպելային բույս։

Уход за декабристом в домашних условиях

Как ухаживать за декабристом.

Агротехника зигокактуса декабриста прямо противоположна агротехнике собственно кактусов, их требования по большей части совпадают с условиями выращивания обычных, лиственных комнатных растений. Если кактус можно забыть полить, и он от этого не очень пострадает, то декабрист нуждается в регулярном поливе отстоянной нехолодной водой и повышенной влажности воздуха, которая достигается регулярным опрыскиванием или помещением горшка с декабристом на поддон с мокрой галькой. Кактусы прекрасно переносят солнце, а декабрист страдает от прямых солнечных лучей и требует притенения. Что касается температуры воздуха, то декабрист в этом вопросе некапризен. С марта декабрист нуждается в ежемесячной подкормкекомплексным удобрением для цветов, но дозу нужно брать в два раза меньше, чем предлагается изготовителями. Летом, когда начинается интенсивный рост стеблей, подкармливать растение нужно два раза в месяц, а с сентября подкормку прекратить. Не помешает растению и профилактическая обработка фунгицидами.

Ինչպես էտել շլումբերգերան

Обрезку декабриста производят в июне, причем лишнюю часть побега не срезают, а откручивают вручную, придавая растению красивую форму, укорачивая побеги, растущие неправильно. Сформированные таким образом растения имеют привлекательный вид и обильней цветут.

Ինչպես տեղափոխել շլումբերգերան

Пересадка декабриста производится после цветения, в самом конце февраля. Молодые растения пересаживают ежегодно, взрослые – раз в 4-5 лет. Горшок для растения выбирайте широкий и невысокий, поскольку корневая система у декабриста поверхностная. Дренажный слой должен заполнять горшок на треть. Что касается почвы, то подойдет магазинный грунт для кактусов, но можно сделать грунт и самостоятельно: смешайте по одной части дерновой земли и песка и две части листовой земли, для дезинфекции добавьте толченого угля, а для лучшей водопроницаемости – кирпичную крошку или керамзит. Почва для декабриста должна быть слабокислой.

Շլումբերգերայի բազմացումը

Ответ на вопрос «как размножить декабрист?» очень простой: вегетативно, путем черенкования. От побега откручивают 2-3 крайних «звена», подсушивают их несколько дней, затем высаживают во влажную почву и накрывают стеклянной банкой или пластиковой бутылкой, чтобы создать парниковый эффект. Емкость помещают в тени и регулярно проветривают. Оптимальная температура для укоренения черенков декабриста 15-20 ºC. Часто размножают рождественник в домашних условиях сразу после его обрезки, поскольку в результате формирования куста остается готовый материал для черенкования.

Շլումբերգերայի վնասատուներն ու հիվանդությունները

Враги декабриста.

Досаждают декабристу грибковые заболевания и насекомые. Фузариоз, фитиум и фитофтора – грибковые болезни, возбудители которых проникают в растение из зараженной почвы, и в первую очередь страдает от них корневая шейка растения. В результате цветок становится бледным, серым, теряет сегменты и вянет во влажной почве. Фузариоз лечится фунгицидами, а фитиум и фитофтора – препаратами «Максим», « Топаз», «Витарос».
Если растение покрылось ржавым налетом, то, скорее всего, его поразил паутинный клещ – мелкие точечные насекомые коричневого, желтого или красноватого цвета, которые появляются на растении в условиях недостаточной влажности воздуха. Избавиться от клеща помогут препараты «Актеллик», «Фитоверм» или «Неорон». Внезапно появившиеся между побегами беловатые комочки, похожие на вату – следы жизнедеятельности мучнистых червецов, обезвредить которых можно при помощи «Актары».

Ինչո՞ւ է շլումբերգերան թոշնում

Շլումբերգերան թոշնում է ֆիտոֆտորայով կամ ֆիտիումով հիվանդանալու դեպքում։ Արմատների հիվանդանալն էլ կարող է պատճառ դառնալ։ Սառը ջրով, սառը սենյակում ջրելը, կամ հողախառնուրդի չափից շատ տաքանալը արևի տակ, կարող են արմատների մահվան պատճառ դառնալ։ Պարարտանյութի սխալ, չափաբաժնից շատ կիրառումը նույնպես կարող է “այրել” արմատները։

Ինչո՞ւ շլումբերգերան չի ծաղկում

Բույսը պետք է “զգա” որ եկել է ծաղկելու ժամանակը։ Այդ նպատակով, սեպտեմբերի վերջից մինչև նոյեմբերի վերջ շլումբերգերային տեղափոխում են չջեռուցվող սենյակ, կրճատում են ջրելը և դադարեցնում են պարարտացնելը։ Դեկտեմբերի սկզբին բույսին արթնացնում են՝ տեղափոխում են լուսավոր, տաք սենյակ և սկսում են ջրել։ Ծաղկամանը պետք է պարբերաբար պտտել, որպեսզի բույսը բոլոր կողմերով, հավասարապես լուսավորվի։ Հենց սկսեն ձևավորվել բողբոջները, պետք է հետևել, որպեսզի ծաղկամանի հողը միշտ խոնավ լինի և ծաղկամանին այլևս տեղաշարժող չլինի։ Հակառակ դեպքում բույսը կարող է թափել բողբոջները։

Ծաղկման շրջանից հետո

Ծաղկման շրջանի ավարտվելուց հետո, սկսվում է բույսի հանգստի շրջանը։ Շլումբերգերան մինչև մարտ ամսվա վերջը, տեղափոխում են պաղ սենյակ և աստճանաբար քչացնում են ջրելը։ Մարտի վերջին սկսվում է բույսի նոր վեգետացիոն շրջանը, ուստի այն վերադարձնում են իր սովորական տեղը, ավելացնում են ջրելը և սկսում են պարարտացնել։

Հղումներ

Ծոփոր

Ծոփորը (Մոնստերա, անգլ․՝ Monstera, ռուս.՝ Монстера, լատ.՝ Monstéra) պատկանում է նվիկազգիների ընտանիքին: Հայրենիքը Արևելյան Հնդկաստանն է և արևադարձային Ամերիկան: Ամենատարածված և գեղեցիկ սենյակային բույսերից է: Ունի մոտավորապես 220 տեսակ:

Մոնստերան մշտադալար բազմամյա լիանա  է: Ունի խոշոր, փայլուն և կաշենման ծածկույթով տերևներ: Նոր աճած տերևները սովորաբար ամբողջական են և սրտաձև, իսկ հետագայում առաջացողները կրում են խոշոր անցքեր կամ ուենենում են  խորը կտրվածքներ, իսկ չափերով կարող են հասնել մինչև մեկ մետրի:

Յուրաքանչյուր նոր աճած տերևի հակառակ կողմից աճում և և դեպի ներքև են իջնում բաց դեղնականաչավուն օդային արմատներ, որոնք մտնելով հողի մեջ՝ օժանդակում են բույսի զարգացմանը: Իր հայրենքիում  այդ բույսը փաթաթվում ու  մագլցում է ծառերի վրա՝  հասնելով մինչև 20 մ:  Ունի պտուղներ, որոնք համեղ են և տեղացիների կողմից օգտագործվում են:  

Մեզ մոտ՝ բարեխառն գոտում, ծոփորը շատ հազվադեպ է ծաղկում:

Ծոփորը պահանջկոտ չէ պայմանների նկատմամբ, բայց սիրում է օդի խոնավություն. չոր օդում օդային արմատները դադարում են աճել: Որպեսզի աճը չկանգնի, պետք է առատորեն ջրել:

Ձմռանը համեմատաբար պետք է պակասեցնել ջրելը, բայց հողը չի կարելի չոր թողնել:  

Ծոփորի տերևները մի շատ հետաքրքիր հատկություն ունեն: Եթե խոնավությունը շատ է լինում, դրա ավելցուկը տերևն այսպես ասած վերարտադրում է. տերևի մակերեսով մեկ կուտակվելով՝ խոնավությունը հոսում է դեպի եզրերը և արցունքի ձևով կախվում. բույսը «արտասվում է»:  

Ծոփորն ամեն տարի պետք է տեղափոխել նոր՝ քիչ ավելի մեծ ծաղկաման,  քանի որ այն արագ մեծանալու միտում ունի:

Խորհուրդ է տրվում տարեկան  մի քանի անգամ սնուցել գոմաղբահեղուկով: Իսկ լավ զարգանալու համար պետք է տարածություն ապահովել:

Սենյակի ջերմաստիճանը պետք է լինի +16 աստիճանից ոչ ցածր, հակառակ դեպքում բույսի աճը կկանգնի: Բույսը չի կարելի դնել արևի ուղիղ ճառագայթների հարվածի տակ, սակայն դա չի նշանակում, որ պետք է դնել ստվերում: Ծոփորին պետք  է դնել սենյակի  լուսավոր հատվածներում:  

Քանի որ ծոփորը մեծ տեղ է զբաղեցնում և ունի հսկայական տերևներ, մեծահասակ բույսերին խորհուրդ չի տրվում պահել այն սենյակներում, որտեղ մարդիկ քնում են, քանի որ մեծ տերևները արտադրում են մեծ ծավալի ածխաթթու գազ:

Բազմացվում է ցողունային կտրոններով, իսկ որոշ տեսակներ՝ նաև արմատածիլներով: Բազմացումը կարելի է կատարել նաև բույսի վերին մասում գտնվող տերևի կտրոնով: Տերևը վերցնում են մի քանի օդային արմատներով, որոնք նախօրոք փաթաթում են մամուռով լի մառլյայի մի կտորի մեջ և մամուռը խոնավ պահելով՝ ստիպելով, որ արմատիկները զարգանան:

Աղբյուր` www.ankakh.com

Հղումներ

Մարանտա

Մարանտաները (լատ․՝ Maranta) բազմամյա բույսեր են, երկար ուղիղ ցողուններով, կծիկաձև արմատներով: Տերևները ուղիղ նշտարաձև, երկարավուն էլիպսաձև, օվալաձև կլոր, կանաչ կամ գունավոր: Ծաղիկները սովորաբար սպիտակ են` հավաքված հասկանման բույլի մեջ:
 
Տարածված է  արևադարձային Ամերիկայում: Ընտանիքում կա  23-25 տեսակ, մեծ մասը դեկորատիվ տերևներով  բույսեր են: Աճում են  ջերմոցներում,   նաև բնակարաններում: Գիշերը մարանտայի տերևները բարձրանում են և շրջվում, այստեղից էլ առաջացել է նրանց հայտնի անգլիական անունը «Prayer Plant» («Աղոթող բույս»): Մարանտան կարելի է աճեցնել առանց արևի լույսի, օգտագործելով  հատուկ լամպեր օրը 16 ժամ:
 
Մարանտայի  տեսակները
  • Arrowroot (լատ․՝ Maranta arundinacea L.) – Հավաք  թփեր են 0.6-1.2 մ. բարձրությամբ(ցողունները ձմռանը չորանում են), հաստ կծիկաձև արմատներով:  Տերևները ձվաձև-նշտարաձև են, 18-25 (30) սմ երկարությամբ և մինչև  10 սմ լայնությամբ, սրածայր, կլորացած հիմքի մոտ, վերևից և ներքևից թավշապատ, մուգ կանաչ, գորշակապույտ երանգով: Ծաղիկները սպիտակ են: Աճում է Կենտրոնական և Հարավային Ամերիկայի խոնավ արևադարձային անտառներում: Դեկորատիվ և սննդային բույս է (թփերը հարուստ են օսլայով), լայնորեն տարածված է  արևադարձային երկրների մշակույթում:   Աճում է  տաք  ջերմոցներում:
  • Prayer plant (Maranta leuconeura erythroneura) – Եռագույն մարանտան հայտնի է իր դեկորատիվ մուգ կանաչ, լավ ընդգծված, կարմիր երակներ ունեցող  տերևներով : Ծաղիկները անշուք են `բաց վարդագույն , ծաղկում են  տերևների արանքից գարնանը կամ ամռանը:  Տերևները օվալաձև են ,10-12սմ երկարությամբ, 5-6սմ լայնությամբ, մուգ  կանաչ, արտաքին կողմում լավ արտահայտված կարմիր երակներով, իսկ տերևի տակը վարդագույն է:
  • Maranta bicolor Ker-Gawl. (Calathea bicolor Steud.) – Երկգույն մարանտան կարճահասակ բույս է կծիկաձև արմատներով, ցողունը կարճ է : Տերևները մինչև 35սմ բարձրությամբ, օվալակլոր, 10-15սմ երկարությամբ և 6-10սմ լայնությամբ կամ  լայն էլիպսաձև ալիքավոր եզրերով: Տերևի  վերևը կանաչ, մուգ կանաչ կետերով կամ կենտրոնական երակի վրա մուգ դարչնագույն հետքերով , տակը` ալ կարմիր , տերևապատյանը`   թավշապատ: Ցողունը կարճ  է` 2.5 սմ երկարությամբ, կարմրավուն: Հանդիպում է Բրազիլիայի արևադարձային խոնավ անտառներում, դեկորատիվ տեսք ունի, աճեցնում են տաք ջերմոցներում  և բնակարաններում:
  • Maranta leuconeura E. Morr. – Սպիտակաերակ մարանտա: Կարճ ցողունով`25-30սմ,կծիկաձև արմատներով Տերևները էլիպսաձև-կլորավուն`10-15սմ երկ.և 5-9սմ լայն., հիմքի մոտ սրտսձև, երեսը մուգ կանաչ` արծաթագույն միջնագծով և արծաթա-սպիտակ կողքի երակներով, տակը`գորշականաչավուն և կարմրավուն: Հանդիպում է Բրազիլիայի արևադարձային խոնավ անտառներում, դեկորատիվ տեսք ունի, աճեցնում են տաք ջերմոցներում  և բնակարաններում, ունի մի քանի տեսակ:
  • Maranta leuconeura var. kerchoveana E. Morr. – Խոշոր , մուգ կանաչավուն տերևներով, վերին մասում մուգ կանաչ , կողքերը միջին 4-5 հատ մուգ կանաչ հետքերով և սպիտակ բծերով երակներ, տակը` գորշականաչ:  Բրազիլիա:
Arrowroot
Arrowroot
Prayer plant
Prayer plant
 
Բույսը կարիք ունի ստվերի, ամռանը լավագույն ջերմաստիճանը  22-24° С, ձմռանը` 18-20° С. Լույսի  պակասության ժամանակ մարանտայի  տերևները ձգվում են ուղղահայաց վեր: Նորմալ լույսի դեպքում հորիզոնական դիրքում են: Փոթորկից մի քանի ժամ առաջ տերևները բարձրանում են ուղղահայաց:
 
Լուսավորությունը: Կիսաստվեր
Ջրելը: Տնային ջերմաստիճանի փափուկ  ջրով, հողը միշտ խոնավ պետք է լինի, սակայն ջրի ավելցուկ չի կարելի թողնել թաղարում:
 
Օդի խոնավությունը: Բույսը  հաճախակի  պետք է ցողել, խուսափելու  համար   տերևների վրա լաքաներից: երբեմն  խոնավությունը բարձրացնելու համար  բույսը դնում են  ջրով խորը ամանի մեջ:
Խնամքը: Ամառը երկու շաբաթը մեկ, ձմռանը ամիսը մեկ մարանտան պետք է պարարտացնել: Ձմռանը հանգստի շրջան է և նա կորցնում է տերևների մի մասը, այդ ժամանակ քիչ են ջրում:
Բազմացումը: Մարանտաները  բազմացնում են բաժանման միջոցով փետրվար-մարտ ամիսներին: Բազմացնում են նաև կտրոններով: Կտրոններն արագ են արմատակալում հատուկ արկղերում 20-24° ջերմաստիճանում: Մարանտաների համար ջերմոցի ջերմաստիճանը ձմռանը պետք է լինի գիշերը 18°  և ցերեկը 20° :
Տեղափոխումը: Երկու տարին մեկ գարնանը: Մարանտան տեղադրում են  մեծ ամանի մեջ` լավ դրենաժով :
 
Հնարավոր դժվարությունները: Տերևների ծայրերը շագանակգույն են և չոր :Աճը դանդաղ է:  Պատճառը չափազանց չոր օդն է: Ստուգեք  , վարակված չէ՞ արդյոք բույսը ոստայնատիզով: Հեռացրեք մեռած տերևները և պարբերաբար ցողեք բույսը: Տերևները շրջվում են և ծածկվում լաքաներով: Պատճառը  խոնավության պակասն է : Հողը հարկավոր է խոնավ պահել և թույլ չտալ այն չորանա ջրումների արանքում:
 
Տերևները թափվում են: Պատճառը  շատ չոր օդն է , բույսը պահանջկոտ է խոնավ օդի նկատմամբ :
Թառամած և փթող ցողուններ: Պատճառը  ցուրտ օդն է և  հողի չափազանց թացությունը ձմռանը:
Տերևները կորցնում են գույները և չորանում: Պատճառը  շատ պայծառ լույսն է , հատկապես ուղիղ արևի ճառագայթներն անթույլատրելի են : Բույսը պետք  է անմիջապես տեղափոխել:
Օգտակար հատկությունները: Մարանտան  պահպանում է մարդուն  մրսածությունից, և այն բոլոր հիվանդություններից,որոնք կապված են մրսածության հետ: Մարանտան  նպաստում է  տրոմբի ներծծմանը  անոթների մեջ:
 
Տան միջավայրի վրա ազդեցությունը: Եռագույն  մարանտան  այնքան արտասովոր է, որ ավելի շատ նման է բեղավոր կենդանու քան բույսի: Նրա  թավշյա կանաչ  տերևների վրա հստակ երևում են կարմիր երակներ` բեղիկներ, իսկ տերևի մեջտեղը պատված է դեղին լաքաներով:  Մարանտան հարկավոր է  տեղադրել աղմկոտ ,պայծառ և մեծ հնարավորությոններ ունեցող մարդկանց միջավայրում: Տանը կարելի պահել մարանտան,եթե տան անդամները գործնական են և տան կյանքը ակտիվ է: Մարանտան կարծես թե ամեն մարդու համար առանձին միջանցք է բացում `ապահովագրելով նրանց վեճերից:   Չնայած մարանտան պատկանում է օդային նշանին , բայց նա ունի կրակի բնավորություն: Դրանով նա կլանում է  ագրեսիվ էներգիան:
 
Ազդեցությունը զգացմունքային վիճակի վրա: Այս բույսի տերևները գիշերը բարձրանում և շրջվում են «զգաստ», և այս  անսովոր պահվածքի մեջ թաքնված է  նրա հատկություններից մեկը:  Մարանտան իր ներկայությամբ հանգստացնում է տնեցիներին երեկոյան, և գիշերը: Այս բույսը նպաստավոր է պահել այնտեղ, ով ունի անքնություն, ով երեկոյան գրգռված վիճակում է  և ցանկանում է  երեկոյան աշխատել:
Ի տարբերություն այլ բույսերի մարանտայի տերները արևից խամրում են :  Մարանտան ստեղծված է այն մարդկանց համար, ովքեր տարբեր գործեր են ձեռնարկում, բայց չեն գտնում իրենց հոգեհարազատ գործը: Մարանտան օգնում է մարդուն որոշ ժամանակ ձեռնպահ մնալ առօրյա գործերից, որպեսզի ինքն իր մեջ որոշի ինչն է իրականում իր սրտին մոտ և որտեղ կարող է  իր հնարավորությունները դրսևորել: Այս հատկությամբ մարանտան օգնում է հիասթափված մարդկանց:
 
Ազդեցությունը առողջության վրա: Մարանտան մեզ պահպանում է  մրսածությունից և այն բոլոր հիվանդություններից, որոնք կապված են մրսածության հետ: Բայց Ջրհոսի նշանը, ինչին պատկանում է մարանտան, կարգավորում է  անոթային համակարգը  և մարանտայի ներկայությունը ձեր տանը նպաստում է  անոթների մեջ տրոմբերի ներծծմանը :
 
Աղբյուր` www.ankakh.com

Հղումներ

Գլորիոզա, Կրակի շուշան

Գլորիոզան  (լատ.՝ Gloriosa) կարելի է հիասքանչ և շքեղ սենյակային բույս անվանել, որի ծաղիկներն ուղղակի հիացնում և գերում են: Գլորիոզայի անվանումը լատինական ծագում ունի և թարգմանաբար նշանակում է փառք կամ փառավոր այսինքն՝ “փառքի ծաղիկ”:
Գլորիոզան ինչպես և մյուս տրոպիկական բույսերը լավագույնս աճում և ծաղկում է բաց բնահողում: Գլորիոզան պատկանում է շուշանազգիների ընտանիքին: Հարկավոր է ընդգծել, որ այս բույսը թունավոր է: Այն հատկապես վտանգավոր է, երբ ներթափանցում է ստամոքս, սակայն մաշկը գրգռող նյութեր չի պարունակում: Օրգանիզմի վրա սենյակային ծաղկի բացասական ազդեցությունից խուսափելու նպատակով անհրաժեշտ է ծաղկի հետ շփումից անմիջապես հետո լվանալ ձեռքերը: Ուստի անհրաժեշտ է բույսը պահել երեխաների համար անհասանելի վայրում: Այն բազմամյա խոտային բույս է: Գլորիոզիաների բոլոր տեսակները պալարային հիմնարմատներ ունեն, իսկ ծաղիկները գտնվում են ցողունի վերևի հատվածում: Մեկ բույսի վրա սովորաբար 5-7 ծաղկաբույլ է լինում: Գլորիոզայի նորմալ աճի և ծաղկման համար ծաղկին ցանկապետի տեսքով պարտադիր հենարան է անհրաժեշտ: Հենարանի համար օպտիմալ լուծում կլինի հաճախ ձգվող մետաղալարը կամ կարթալարը: Հարկավոր է բույսը վարագույրներին մոտ չդնել, քանի որ այն կարող է իր խիղբերով չափազանց ամուր փաթաթվել դրանց: Պետք չէ բույսը նաև կտրել: Գլորիոզայի ծաղիկները խոշոր են՝ դեղին եզրանախշերով, ալիքավոր ծաղկաթերթերով, իսկ ընդհանուր ձևով այն կրակի բոցեր է հիշեցնում: Այդ իսկ պատճառով գլորիոզային նաև կրակի շուշան են անվանում: Օգտագործվում են նաև այս սենյակային ծաղկի գլորիոզա շուշան, փառքի շուշան անվանումները: Այս ծաղկի առավել գեղեցիկ տեսակներն են փառահեղ և Ռոտշիլդի գլորիոզաները:

Փառահեղ գլորիոզա

Անգամ փառահեղ անվանումն արդեն հիշեցնում է այս սենյակային բույսի սքանչելիության մասին: Այն աճում է Հնդկաստանում, Նեպալում, Աֆրիկայում և այլն: Փառահեղ գլորիոզան բազմամյա սենյակային ծաղիկ է, որի երկարությունը կարող է հասնել մինչև 2 մ.-ի: Ծաղկի ծաղկաթերթերը երկար են և կարմիր գույնի` դեղին եզրերով: Տերևները 8-10 սմ. բաց կանաչ գույնի են: Դրանք ծաղկում են ամռան վերջին և աշնան սկզբին:

Ռոտշիլդի գլորիոզա

Այս ծաղիկը հանդիսանում է Զամբիայի ազգային խորհրդանիշը, որի ցողունների բարձրոթւյունը կարող է հասնել մինչև 3 մետրի, ցողունները կանաչ և բարակ են, ծաղիկները կարմիր կամ մորագույն են 10սմ. տրամագծով, իսկ ծաղկի եզրերը դեղին գույն ունեն: Ծաղկում են ամռան վերջին և աշնան սկզբին:

Տեղավորումը

Գլորիոզան սիրում է լուսավորություն և խոնավ օդ: Այս բույսի տեղավորման համար ամենացանկալի տարբերակը արևելյան կամ արևմտյան պատուհաններն են, իսկ խոնավության բարձրացման նպատակով կարելի է պարբերաբար այն ջրել: Արևից այն կարելի է հեռացնել միայն ամառային շատ շոգ օրերին: Չպետք է մոռանալ գլորիոզան պաշտպանել սառը քամուց: Աճման և ծաղկման ընթացքում բույսը նախընտրում է 20-25 աստիճան ջերմություն: Ձմռանը դրանք կարելի է թողնել նույն ծաղկամանի մեջ կամ տեղափոխել այն:

Գլորիոզայի խնամք

Ծաղկի պարբերաբար խնամքի դեպքում այն խնդիրներ չի առաջացնի: Պարբերաբար ջրելը, պարարտացումը, ճիշտ լուսավորությունը, օդի անհրաժեշտ խոնավությունը կապահովեն գլորիոզայի արագ աճը: Արդյունքում սենյակային բույսը ձեզ վարձահատույց կլինի հիասքանչ ծաղիկներով: Հարկավոր է պարարտացումն իրականացնել բույսին կից ցուցումներին համապատասխան: Բույսի պարարտացումը մինչև ծաղկման ավարտ սովորաբար անցկացվում է ամեն շաբաթ: Առավել շատ հարկավոր է այն ջրել աճի ընթացքում` սեպտեմբեր, հոկտեմբեր ամիսներին, իսկ այնուհետև կրճատել այն: Հանգստի շրջանում պալարները չեն ջրում: Ծաղկումից հետո, երբ բույսի վերգետնյա մասը թառամի, խորհուրդ է տրվում պալարը հանել հողից և 2-3 ամսով տեղավորել որևէ սառը տեղում:

Գլորիոզայի բազմացում

Գլորիոզան բազմանում է դուստր պալարներով կամ սերմերով: Սովորաբար նախապատվություն տրվում է պալարներով բազմացմանը, իսկ հակառակ դեպքում՝ ծաղիկը ծաղկում է միայն 2-3 տարի անց: Եթե որոշել եք բույսի պալարներով բազմացմամբ զբաղվել, ապա ցանկալի է դրանով զբաղվել դեռևս ձմեռվանից սկսած` հունվարից մարտ ամիսներն ընկած ժամանակահատվածում: Ծաղկաման ընտրելիս հարկավոր է ուշադրություն դարձնել դրա ձևին, ցանկալի է ձեռք բերել ոչ խոր, սակայն լայն ծաղկաման: Որոշ այգեգործներ խորհուրդ են տալիս գլորիոզաներն աճեցնել կերամիկական, այլ ոչ թե պլաստիկ ծաղկամանների մեջ: Բույսը տնկելու համար հարկավոր է սննդարար հող: Սեզոնի ավարտին հողի օգտակարությունը նվազում է , այդիսկ պատճառով հարկավոր է ամբողջովին այն փոխել: Պետք է նկատի ունենալ, որ ի տարբերություն այլ պալարային բույսերի` գլորիոզայի պալարը նստում է հորիզոնական դիրքով, ուստի հարկավոր է չափազանց զգուշությամբ դրան վերաբերվել, քանի որ պալարը աճի միայն մեկ կետ ունի: Գլորիոզայի պալարը հարկավոր չէ շատ խորը տնկել: 2-3 սմ. խորությունը լիովին բավարար է: Առաջին բողբոջը կարող է հայտնվել արդեն 1-2 ամսից: Այստեղ շատ բան կախված է պալարից: Ոչ մի դեպքում չի կարելի պալարը քանդել դրա վիճակը ստուգելու նպատակով: Դրանով դուք միայն կվնասեք այն` ոչնչացնելով ձևավորվող արմատային համակարգը: Հարկավոր է հետևել հողի խոնավությունը, որպեսզի այն ոչ շատ չորանա և ոչ էլ շատ ջրվի, ուղղակի այն միշտ անհրաժեշտ է խոնավ պահել: Պալարի աճի համար օպտիմալ ջերմաստիճանը 18-20 աստիճանն է: Գլորիոզայի ճիշտ խնամքի դեպքում ծաղկման շրջանից հետո հնարավոր է արդեն երկու պալար ստանալ:

Այգեպանի գաղտնիք

Պալարի տնկման դեպքում հարկավոր է չափազանց զգույշ լինել` դրա միակ բողբոջը չվնասելու համար: Սենյակային այս բույսի խնամքից անմիջապես հետո հարկավոր է ձեռքերը լվանալ, քանի որ բույսը թույն է պարունակում, որը չպետք է ստամոքս ներթափանցի:
Նյութի աղբյուրը՝  Ankakh.com:

Սենյակային բույսերի այբբենական ցանկ

  • Ա
    • Աբելիա (անգլ․՝ Abelia, ռուս․՝ Абелия, լատ․՝ Abelia)
    • Ագլաոնեմա (անգլ.՝ Aglaonema, Chinese evergreen, ռուս.՝ Аглаонема,  լատ.՝ Aglaonema)
    • Ադենիում (անգլ.՝ Adenium, ռուս.՝ Адениум, լատ.՝ Adenium)
    • Ալամանդա (անգլ․՝ Allamanda, ռուս․՝ Алламанда, լատ․՝ Allamanda)
    • Ալոկազիա (անգլ․՝ Alocasia, ռուս․՝ Алоказия, լատ․՝ Alocasia)
    • Ալպիական մանուշակ (Արջտակ, Ցիկլամեն,  անգլ։՝  Cyclamen, ռուս։՝ Цикламен, լատ.՝ Cyclamen)
    • Ակիմինիզ (անգլ․՝ Magic flowers, Widow’s tears, Cupid’s bower, Hot water plant, ռուս․՝ Ахименес, լատ․՝ Achimenes)
    • Անթուրիում (անգլ.՝ Anthurium, ռուս.՝  Антуриум, լատ.՝ Anthurium)
    • Ատուրի, Պարող բույսը (անգլ․՝ Telegraph plant, Dancing plant, Semaphore plant, ռուս․՝ Атури, լատ․՝ Codariocalyx motorius)
    • Արմավաշուշան (անգլ.՝ Yucca, ռուս.՝ Юкка, լատ.՝ Yucca)
    • Արմավենի փյունիկյան (անգլ․՝ Phoenix, ռուս․՝ Финиковая пальма, լատ․՝ Phoenix)
    • Աուկուբա (անգլ․՝ Aucuba, ռուս․՝ Аукуба, լատ․՝ Aukuba)
    • Ավոկադո (անգլ․՝ Avocadoռուս․՝ Авокадо, լատ․՝ Persea americana)
    • Արդիզիա (անգլ․՝ Coralberry, Marlberry, ռուս․՝ Ардизия, լատ․՝ Ardisia)
    • Արմավենի (Пальма)
    • Աֆելանդրա (անգլ․՝ Zebra plant, ռուս․՝ Афеландра, լատ․՝ Aphelandra squarrosa)
    • Աֆրիկյան մանուշակ, Ուզումբարական մանուշակ (անգլ․՝ African violet, ռուս․՝ Сенполия, լատ․՝ Saintpaulia)
  • Բ
    • Բաղեղ սովորական (անգլ.՝ English Ivy, Common Ivy, ռուս.՝ Плющ обыкновенный, լատ.՝ Hedera helix)
    • Բաղրջուկ, Չինական վարդ (անգլ․՝ Hibiscus, ռուս․՝  Гибискус, լատ․՝ Hibiscus)
    • Բանան, Ադամաթուզ (անգլ․Banana , ռուս․՝ Банан, լատ․՝ Musa)
    • ԲեգոնիաՓղականջ (անգլ.՝ Begonia, ռուս.՝ Бегония, լատ.՝ Begonia)
    • Բիլբերգիա խոնարհ (անգլ․՝ Queen’s tears, ռուս․՝ Бильбергия поникшая, լատ․՝ Billbergia nutans)
    • Բոկարնեա (անգլ․՝ Beaucarnea, ռուս․՝ Бокарнея, լատ․՝ Beaucarnea)
    • Բուվարդիա (անգլ․՝ Bouvardia, ռուս․՝ Бувардия, լատ․՝ Bouvardia);
  • Գ
    • Գարդենիա (անգլ․՝ Gardénia, ռուս,՝ Гардения, լատ․՝ Gardenia)
    • Գաստերիա (անգլ.՝ Ox-tongue, Cow-tongue, Lawyer’s tongue, ռուս.՝ Гастерия, լատ.՝ Gasteria)
    • Գերբերա (անգլ․՝ Gerbera, ռուս․՝ Гербера, լատ․՝ Gerbera)
    • Բիլբերգիա խոնարհ (անգլ․՝ Queen’s-tears, ռուս․՝ Бильбергия поникшая, լատ․՝ Billbergia nutans)
    • Գլորիոզա (անգլ․՝ Gloriosa, ռուս․՝ Глориоза, լատ․՝ Gloriosa)
    • Գլոքսինիա (անգլ․՝ Gloxinia, ռուս․՝ Глоксиния, լատ․՝ Gloxinia)
    • Գնարբուկ (անգլ․՝ Primula, ռուս․՝ Примула, Первоцвет, լատ․՝ Primula)
    • Գոջի, Հազազ բերբերին (անգլ.՝ Goji, Goji berry կամ Tibetan goji, ռուս.՝  Дереза́ обыкнове́нная, Годжи, լատ.՝ Lycium barbarum)
    • Գուզմանիա (անգլ․՝ Tufted airplant, ռուս․՝ Гусмания, լատ․՝ Guzmania)
  • Դ
    • Դանդուռ (անգլ․՝ Common purslane, Duckweed, Little hogweed, ռուս.՝ Портулак, լատ. Portulaca)
    • Դանդուռ աֆրիկյան (անգլ․՝ Elephant bush, Dwarf Jade, լատ․՝ Portulacaria afra)
    • Դափնեվարդ  (անգլ.՝ Oleander, ռուս.՝ Олеандр, լատ.՝ Nerium) 
    • Դափնի (անգլ․՝ Bay tree, Bay laurel, Sweet bay, ռուս․՝ Лавр, լատ․՝ Laurus nobilis)
    • Դրախտավարդ (անգլ․՝ Hydrangea, ռուս․՝ Гортензия, լատ․՝ Hydrangea)
    • Դիվաձար (անգլ․՝ Maidenhair fern, ռուս․՝ Адиантум, լատ․՝ Adiantum)
    • Դիփսիս դեղնավուն (անգլ.՝ Аreca palm, ռուս.՝ Дипсис желтоватый, լատ.՝ Dypsis lutescens)
    • Դիֆենբախիա (անգլ․՝ Dumb cane, ռուս․՝ Диффенбахия, լատ․՝ Dieffenbachia)
    • Դուն (անգլ․՝ Nutsedges, ռուս․՝ Сыть, լատ․՝ Cyperus)
  • Ե
    • Եղեգնարմավ (անգլ․՝ Chamaedorea, ռուս․՝ Хамедорея, լատ․՝ Chamaedorea)
    • Եվգենիա (անգլ․՝ Eugenia, ռուս․՝ Евгения, լատ․՝ Eugenia)
  • Զ
    • Զամիա (անգլ․՝ Zamia, ռուս․՝ Замия, լատ․՝ Zamia)
    • Զամիոկուլկաս, Զանզիբարի գանձ, Դոլարի ծառ (անգլ.՝ Zanzibar gem, ZZ plant, Zuzu plant, ռուս.՝ Замиакулькас, Дволларовое дерево, լատ.՝ Zamioculcas)
    • Զեֆիրանտես (անգլ․՝ Zephyrlily, ռուս․՝ Зефирантес, լատ․՝ Zephyranthes)
    • Զմրուխտե ծառ (անգլ․՝ China doll, Emerald tree, Serpent tree, ռուս․՝ Радермахера, լատ․՝ Radermachera sinica)
  • Է
    • Էխմեա (անգլ․՝ Aechmea, ռուս․՝ Эхмея, լատ․՝ Aechmea)
    • Էպիսցիա (անգլ․՝ Episcia, ռուս․՝ Эписция, լատ․՝ Episcia)
  • Ը
  • Թ
    • Թանթռնիկներ (ռուս.՝ Очиток, Седум, լատ.՝ Sedum)
    • Թանձրատերևուկ (անգլ.՝ Jade plant, Friendship tree, Lucky plant, or Money tree, ռուս.՝ Толстянка, լատ.՝ Crassula)
    • Թեյ, Չինական կամելիա (անգլ․՝ Tea tree, ռուս․՝ Чай, Чайный куст, или Камелия китайская, լատ․՝ Camellia sinensis)
  • Ժ
    • Ժակարանդա (անգլ․՝ Jacaranda, ռուս․՝ Жакаранда, լատ․՝ Jacaranda)
  • Ի
    • Իլենի (անգլ․՝ Spindle tree, ռուս․՝ Бересклет, լատ․՝ Euonymus)
    • Իլենի ճապոնական (անգլ.՝ Japanese spindle, ռուս.՝ Бересклет японский, լատ.՝ Еuonymus japonica)
    • Իրեզինե (անգլ․՝ Bloodleaf, ռուս․՝ Ирезине, լատ․՝ Iresine)
  • Լ
    • Լեռնավարդ (անգլ․՝ Azalea, ռուս․՝ Азалия, լատ․՝ Azalea)
    • Լիգոդիում ճապոնական (անգլ․՝ Japanese climbing fern, ռուս․՝ , Лигодиум японский, լատ․՝ Lygodium japonicum)
    • Լիմոն (անգլ․՝ Lemon, ռուս․՝ Лимон, լատ․՝ Citrus limon)
    • Լիվիստոնա չինական (անգլ․՝ Chinese fan palm, Livistona chinensis, ռուս․՝ Ливистона китайская, լատ․՝ Livistona chinensis)
  • Խ
    • Խամերոփս (անգլ․՝ European fan palm, ռուս․՝ Хамеропс, լատ.՝ Chamaerops)
    • Խնկեղեգ (անգլ.՝ Sweet flag, ռուս.՝ Аир, լատ.՝ Acorus cálamus)
    • Խնկունի, Հազրեվարդ, Լվացտակի ծառ, Լուսնտակի ծառ (անգլ.՝ Rosemary, ռուս.՝ Розмарин, լատ.՝ Rosmarinus officinalis)
    • Խորդենի, Աղավնակտուց, Կռնկենի (անգլ.՝ Geranium, Storksbills, ռուս.՝ Пеларгония, լատ.՝ Pelargonium)
  • Ծ
    • Ծնեբեկ, Ծնեփակ  (անգլ․՝ Asparagus, ռուս․՝ Спаржа, լատ․՝ Asparagus)
    • Ծոփոր (անգլ․՝ Monstera, ռուս․՝ Монстера, լատ․՝ Monstera)
    •  
  • Կ
    • Կալանխոե (անգլ.՝ Kalanchoe, ռուս.՝ Каланхоэ, լատ.՝ Kalanchoe)
    • Կալատեա (Calatheas, ռուս․՝ Калатея, լատ․՝ Calathea)
    • Կամելիա (անգլ․՝ Camellia, ռուս․՝ Камелия, լատ․՝ Camellia)
    • Կենսածառ արևելյան (անգլ․՝ Platycladus, ռուս․՝ Биота восточная, Плосковеточник լատ․՝ Biota orientalis)
    • Կիտրոն (անգլ․՝ Citron, ռուս․՝ Цитрон, լատ․՝ Citrus medica)
    • Կլիվիա (անգլ․՝ Natal lily or Bush lily, ռուս․՝ Кливия, լատ․՝ Clívia)
    • Կոդիեում (անգլ․՝ Codiaeum, ռուս․՝ Кодиеум, լատ․՝ Codiaeum)
    • Կոդիեում խայտաբղետ (անգլ.՝ Garden croton, ռուս.՝ Кодиеум пестрый, Кротон, լատ.՝ Codiaeum variegatum pictum)
    • Կոլերիա (անգլ․՝ Kohleria, ռուս․՝ Колерия, լատ․՝ Kohleria)
    • Կոճապղպեղ (անգլ․՝ Ginger, ռուս․՝ Имбирь, լատ․՝ Zīngiber officinale)
    • Կորդիլին (անգլ․՝ Cordyline, ռուս․՝ Кордилина, լատ․՝ Cordyline)
    • Կրոսանդրա (անգլ․՝ Crossandra, ռուս․՝ Кроссандра, լատ․՝ Crossandra)
  • Հ
    • Հասմիկ (անգլ.՝ Jasmine, ռուս.՝ Жасмин, լատ.՝ Jasmínum)
    • Հասմիկ արաբական (անգլ․՝ Arabian jasmine, Jasmine sambac, ռուս․՝ Жасмин индийский, Жасмин Самбак, լատ․՝ Jasminum sambac)
    • Հասմիկ իտալական (անգլ․՝ Italian jasmine, Yellow jasmine, ռուս․՝ Жасмин низкий, լատ․՝ Jasminum humile)
    • Հասմիկ չինական (անգլ․՝ Chinese jasmine, ռուս․՝ Трахелоспермум жасминовидный, լատ․՝ Trachelospermum asiaticum)
    • Հալվե (անգլ․՝ Aloe, ռուս․՝ Алоэ, լատ․՝ Aloe)
    • Հալվե ծառանման (անգլ.՝ Krantz aloe, Candelabra aloe, ռուս.՝ Алоэ древовидное, Столетник, լատ.՝ Aloe arboréscens)
    • Հալվե վերա (անգլ.՝ Aloe vera, ռուս.՝ Алоэ настоящее, Алоэ вера, լատ.՝ Alóe véra, Aloe Barbadensis Miller)
    • Հավորթիա (անգլ.՝ Haworthia, ռուս.՝ Хавортия, լատ.՝ Haworthia)
    • Հաց ու պանիր (Baby’s tears, Angel’s tears, Peace in the home, Bits and pieces, Bread and cheese, Corsican creeper, Corsican curse, Friendship plant, Mind-your-own-business, Mother of thousands, Paddy’s wig, Pollyanna vine, Irish moss, ռուս․՝ Солейролия, Soleirolia soleirolii)
    • Հեյխերա (անգլ.՝ Coral bells, Alumroot, ռուս.՝ Гейхера, լատ.՝ Heuchera)
    • Հինածաղիկ (անգլ․՝ Impatiens, ռուս․՝ Недотрога, լատ․՝ Impatiens)
    • Հինածաղիկ պարտեզի (անգլ․՝ Garden balsam, Garden jewelweed, Rose balsam, Spotted snapweed, Touch-me-not, ռուս․՝ Недотрога бальзаминовая, Бальзамин садовый, լատ․՝ Impatiens balsamina) 
  • Ձ
  • Ղ
  • Ճ
  • Մ
    • Մանուշակ (անգլ․՝ Violet, ռուս․՝ Фиалка, լատ․՝ Víola)
    • Մանուշակ ալպիական, Արջտակ, Ցիկլամեն (անգլ։՝  Cyclamen, ռուս։՝ Цикламен, լատ.՝ Cyclamen)
    • Մամիլարիա (անգլ․՝  Mammillaria, ռուս․՝ Маммилярия, լատ․՝ Mammillāria)
    • Մարանտա (անգլ․՝ Maranta, ռուս․՝ Маранта, լատ․՝ Maranta)
    • Մկնափուշ (անգլ․՝ Ruscus, ռուս․՝ Иглица, լատ․՝ Ruscus)
    • Մրտավարդ (անգլ․՝ Rhododendron, ռուս․՝ Рододендрон, լատ․՝ Rhododendron)
    • Մրտավարդ հնդկական (անգլ․՝ Rhododendron indicum, ռուս․՝ Азалия индийская, Рододендрон индийский, լատ․՝ Rhododendron indicum)
    • Մրտենի (անգլ․՝ Myrtle, ռուս․՝ Мирт, լատ․՝ Myrtus)
    • Մոմաբաղեղ, Հոյա (անգլ.՝  Waxplant, Waxvine, Waxflower, Hoya, ռուս.՝ Хойя, լատ.՝ Hoya)
    • Մորմ (անգլ․՝ Nightshade, ռուս.՝ Паслён, լատ.՝ Solanum)
  • Յ
    • Յատրոֆա (անգլ․՝ Physic nut, Nettlespurges, ռուս․՝ Ятрофа, լատ.՝ Jatropha)
    • Յուստիցիա (անգլ․՝ Water-willow, Shrimp plant, ռուս․՝ Белопероне, Юстиция, լատ․՝ Justicia)
  • Ն
    • Նագեյա (անգլ․՝ Nageia, ռուս․՝ Нагейя, լատ․՝ Nageia)
    • Նարնջենի (անգլ․՝ Oranges, ռուս․՝ Апельсин, լատ․՝ Citrus sinensis)
    • Նեորեգելիա (անգլ․՝ Neoregelia, ռուս․՝ Неорегелия, լատ․՝ Neoregelia)
    • Ներինե (անգլ․՝ Guernsey lily, Jersey lily, Spider lily, ռուս․՝ Нерина, լատ․՝ Nerine)
    • Ներտերա (անգլ․՝ Nertera, ռուս․՝ Нертера, լատ․՝ Nertera)
    • Նիդուլարիում (անգլ․՝ Nidularium, ռուս․՝ Нидуляриум, լատ․՝ Nidularium)
    • Նոլինա (անգլ․՝ Nolina, ռուս․՝ Нолина, լատ․՝ Nolina)
    • Նռնենի սովորական (անգլ․՝ Pomegranate, ռուս․՝ Гранат обыкновенный, լատ.՝ Punica granatum)
    • Նվենի (անգլ․՝ Eucalyptus, ռուս․՝ Эвкалипт, լատ․՝ Eucalyptus)
  • Շ
    • Շիշծառ (անգլ․՝ Bottletree, ռուս․՝ Брахихитон, լատ․՝ Brachychiton)
    • Շլումբերգերա (անգլ.՝ Christmas cactus, ռուս.՝ Шлюмбергера, Декабрист, լատ.՝ Schlumbergera)
    • Շքածառ, Արաուկարիա (անգլ․՝ Araucaria, ռուս․՝ Араукария, լատ․՝ Araucaria)
    • Շքանարգիզ (անգլ․՝ Amaryllis, ռուս․՝ Гиппеа́струм, լատ․՝ Hippeastrum)
  • Ո
  • Չ
  • Պ
    • Պախիրա (անգլ․՝ Malabar chestnut, French peanut, Guiana Chestnut, Mexican fortune tree, Money tree, ռուս․՝ Пахира, լատ․՝ Pachira Aquatica)
    • Պասիֆլորա (անգլ․՝ Passion flower, ռուս․՝ Страстоцвет, Пассифлора, լատ․՝ Passíflora)
    • Պատենենի (անգլ.՝ Coleus, ռուս.՝ Колеус, լատ.՝ Coleus)
    • Պատկառուկ (անգլ․՝ Mimosa, ռուս․՝ Мимоза, լատ․՝ Mimosa)
    • Պատկառուկ ամաչկոտ (անգլ.՝ Sensitive plant, Sleepy plant, Dormilones, Touch-me-not, Shy plant, ռուս.՝ Мимоза стыдливая, լատ.՝ Mimosa pudica)
    • Պեպերոմիա (անգլ.՝ Peperomia, ռուս.՝ Пеперомия, լատ.՝ Peperomia)
    • Պիլեա (Պիլեյա, Pilea, Пилея, լատ.՝ Pilea)
    • Պիտոսպորում (անգլ․՝ Cheesewood, ռուս․՝ Смолосемянник , լատ․՝ Pittosporum)
    • Պլեկտրանտուս (անգլ․՝ Spurflowers, ռուս․՝ Шпороцветник, լատ․՝ Plectranthus)
    • Պլումերիա (անգլ․՝ Frangipani, ռուս․՝ Плюмерия, լատ․՝ Plumeria)
    • Պոդոկարպուս (անգլ․՝ Podocarpus, ռուս․՝ Подокарп, Ногоплодник, լատ․՝ Podocarpus)
    • Պտեր, Նեֆրոլեպիս (անգլ․՝ Nephrolepis, ռուս․՝ Нефролепис, լատ․՝ Nephrolepis)
    • Պտեր բոստոնյան, Բոստոնյան ձարխոտ (անգլ․՝ Boston swordfern, Wild Boston fern, ռուս․՝ Нефролепис возвышенный, լատ․՝ Nephrolepis exaltata)
    • Պուանսետիա (անգլ․՝ Poinsettia, ռուս․՝ Молочай красивейший, լատ․՝ Euphorbia pulcherrima)
  • Ջ
    • Ջրուռի (անգլ․՝ Cytisus, ռուս․՝ Ракитник, լատ․՝ Cytisus)
  • Ռ
    • Ռապիս, Բամբուկանման արմավենի (անգլ․՝ Lady palm, ռուս․՝ Бамбуковая пальма рапис, լատ․՝ Rhapis
  • Ս
    • Սանսևիերիա (անգլ.՝ Mother-in-law’s tongue, Devil’s tongue, Jinn’s tongue, Bow string hemp, Snake plant և Snake tongue, ռուս.՝ Сансевиера, Сансевьера, Тёщин язык, Щучий хвост, լատ.՝ Sanseviera)
    • Սելագինելա (անգլ․՝ Selaginella, ռուս․՝ Плаунок, Селагинелла, լատ․՝ Selaginella)
    • Սերիսա ճապոնական (անգլ․՝ Snowrose, Tree of a thousand stars, Japanese boxthorn, չին․՝ 六月雪, ռուս․՝ Серисса японская, լատ․՝ Serissa japonica)
    • Սինգոնիում (անգլ․՝ Syngonium, ռուս․՝ Сингониум, լատ․՝ Syngonium)
    • Սիրաածաղիկ (անգլ.՝ Lily of the Nile, ռուս.՝ Агапантус, լատ.՝ Agapanthus)
    • Սոլեյրոլիա (անգլ․՝ Baby’s tears, ռուս․՝ Солейролия, լատ․՝ Soleirolia soleirolii)
    • Սցինդապսուս (անգլ․՝ Scindapsus, ռուս․՝ Сциндапсус, լատ․՝ Scindapsus)
    • Սմիթիանթա (անգլ․՝ Smithiantha, ռուս․՝ Смитианта, լատ․՝ Smithiantha)
    • Սպաթիֆիլում (անգլ․՝ Peace lily, ռուս․՝ Спатифиллум, լատ․՝ Spathiphyllum)
    • Ստրեպտոկարպուս (անգլ․՝ Cape primrose, ռուս․՝ Стрептокарпус, լատ․՝ Streptocarpus)
    • Ստրոբիլանտ (անգլ․՝ Strobilanthes, ռուս․՝ Стробилянт, լատ․՝ Strobilanthes)
    • Սրճենի (անգլ․՝ Coffea, ռուս․՝ Кофе, լատ․՝ Coffea)
  • Վ
    • Վաշինգթոնիա (անգլ․՝ Washingtonia, ռուս․՝ Вашингтония, լատ․՝ Washingtonia)
    • Վիշապածառ, Վիշապենի (անգլ՝ Dracaena, ռուս.՝ Драцена, լատ.՝ Dracaena)
    •  
  • Տ
    • Տառո (անգլ․՝ Taro, չին․՝芋, ռուս․՝ Таро կամ Колоказия съедобная, լատ․՝ Colocasia esculenta)
    • Տղտորիկ (անգլ․՝ Indian mallow, ռուս․՝ Абутилон, Канатник, լատ․՝ Abutilon)
    • Տոլմիա (անգլ․՝ Tolmiea, ռուս․՝ Толмия, լատ․՝ Tolmiea)
    • Տրադիսկանցիա, Տրադիսկանտիան (անգլ.՝ Spiderworts, ռուս.՝ Традеска́нция,լատ.՝ Tradescantia)
    • Տրադիսկանցիա գետափնյա (անգլ.՝ River spiderwort, Small-leaf spiderwort, Wandering Willie, ռուս.՝ Традисканция приречная, Традисканция миртолистная, լատ.՝ Tradescantia fluminensis)
    • Տրադեսկանցիա երփներանգ (անգլ.՝ Moses-in-the-cradle, ռուս.՝ Традесканция разноцветная, լատ.՝ Tradescantia spathacea)
    • Տրադեսկանցիա զեբրինա (անգլ․՝ Wandering Jew, Inch Plant, ռուս․՝ Традесканция зебрина, լատ․՝ Tradescantia zebrina)
  • Ր
    • Րիպսալիդոպսիս (անգլ․՝ Easter cactus, ռուս․՝ Рипсалидопсис, լատ․՝ Rhipsalidopsis, )
  • Ց
    • Ցերեուս (անգլ․՝ Cereus, ռուս․՝ Цереус, լատ․՝ Cereus)
    • Ցիներարիա (անգլ․՝ Cineraria, ռուս․՝  Цинерария, լատ․՝ Cineraria)
    • Ցիսուս (անգլ․՝ Cissus rhombifolia, ռուս․՝ Циссус ромболистный, լատ․՝ Cissus)
  • Ւ
  • Փ
  • Ք
    • Քարբեկ (անգլ․՝ Rockfoilռուս․՝ Камнеломка, լատ․՝ Saxifraga)
    • Քլորոֆիտում (անգSpider Plant, Хлорофитум, Chlorophytum)
    • Քրքում (անգլ․՝ Turmeric, ռուս․՝ Куркума, լատ․՝ Curcuma)
  • Օ
    • Օձաբույս (անգլ․՝ Aspidistra, ռուս․՝ Аспидистра, լատ․՝ Aspidistra)
    • Օպունցիա գլանաձև (անգլ.՝ Austro-cylindropuntia, ռուս.՝ Аустроцилиндропунция или Цилиндрическая опунция, լատ.՝ Austrocylindropuntia)
  • Ֆ
    • Ֆալենոպսիս (անգլ․՝ Moth orchids, ռուս․՝ Фаленопсис, լատ․՝ Phalaenopsis)
    • Ֆատսիա (անգլ․՝ Fatsia, ռուս․՝ Фатсия, լատ․՝ Fatsia)
    • Ֆատսհեդերա (անգլ․՝ Tree ivy, Aralia ivy, ռուս․՝ Фатсхедера, լատ․՝ ×Fatshedera);
    • Ֆիլոդենդրոն (անգլ․՝ Philodendron , ռուս․՝ Филодендрон, լատ․՝ Philodendron)
    • Ֆիկուս (անգլ․՝ Ficus, ռուս․՝ Фикус, լատ․՝ Ficus)
    • Ֆիկուս բենգալյան (անգլ․՝ Indian banyan, Banyan fig, ռուս․՝ Фикус бенгальский, լատ․՝ Ficus benghalensis)
    • Ֆիկուս բենջամինա (անգլ․՝ Weeping fig, ռուս․՝ Фикус бенджамина, լատ․՝ Ficus Benjamina)
    • Ֆիկուս գաճաճ (անգլ․՝ Creeping fig, Climbing fig, ռուս․՝ Фикус карликовый, լատ․՝ Ficus pumila)
    • Ֆիկուս եռանկյունատերև (անգլ․՝ Triangle ficus, ռուս՝ Фикус треугольный, լատ․՝ Ficus triangularis)
    • Ֆիկուս կաուչուկաբեր (անգլ.՝ Ficus elastica, Rubber fig, Rubber bush, Rubber tree, Rubber plant, Indian rubber bush, ռուս.՝ Фикус каучуконосный, Фикус эластичный, լատ.՝ Ficus elastica)
    • Ֆիկուս միկրոկարպա (անգլ․՝ Chinese banyan, Malayan banyan, Indian laurel, ռուս․՝  Фикус микрокарпа, Фикус генсенг, լատ․՝ Ficus microcarpa)
    • Ֆիտոնիա (անգլ․՝ Nerve plant, Fittonia, ռուս․՝ Фиттония, լատ․՝ Fittonia)
    • Ֆրիզեա (անգլ․՝ Vriesea, ռուս․՝ Фризея, լատ․՝ Vriesea)
    • Ֆուքսիա (անգլ․՝ Fuchsia, ռուս․՝ Фуксия, լատ․՝ Fuchsia)

Կալանխոե

Կալանխոեն (անգլ.՝ Kalanchoe , ռուս.՝ Каланхо́э, լատ.՝ Kalanchoë) Թանձրատերևուկների ընտանիքին պատկանող սուկուլենտ բույսերի ցեղ է, որտեղ միավորված են մոտ 200 տեսակներ:


Որպես սենյակային բույսեր ամենատարածված տեսակներն են՝

 Կալանխոե Բլոսֆելդի

(անգլ.՝ Flaming Katy, Christmas kalanchoe, Madagascar widow’s-thrill, ռուս.՝ Каланхоэ Блоссфельда, լատ.՝ Kalanchoe blossfeldiana)

Կալանխոե Դեգրեմոնի

(անգլ.՝ Devil’s backbone, Mother-of-thousands, Alligator plant, or Mexican hat plant, ռուս.՝ Каланхоэ Дегремона, լատ.՝ Kalanchoe daigremontiana)

Հայրենիքը Մադագասկարն է: Բնական պայմաններում հասնում է մինչև 2 մ բարձրության: Սենյակային պայմաններում չի գերազանցում 50 սմ բարձրությունը:

Կալանխոե փետրավոր

(անգլ․՝ Air plant, Cathedral bells, Life plant, ռուս․՝ Каланхоэ перистое, լատ․՝ Kalanchoe pinnata)

Կալանխոե բեխարյան

Կալանխոե բեխարյան (անգլ՝ Elephant’s ear kalanchoe, Felt bush, ռուս․՝ Каланхоэ бехарское, լատ․՝ Kalanchoe beharensis)

Խոշոր սուկուլենտ թուփ է՝ եզակի նշտարաձև տերևներով, որոնք կնճռոտվում են եզրերի երկայնքով: Բարենպաստ պայմաններում այն ​​կարող է հասնել փոքր ծառի բարձրությանը՝ մոտ 2-3 մ, տերևները նույնպես հսկայական են՝ մինչև 40 սմ լայնություն, մինչև 35 սմ երկարություն։

Խնամքը

Կալանխոեն պահանջկոտ բույս չէ, նույն խնամքն է պահանջում, ինչ սուկուլենտների մեծ մասը:
Աճեցնում են նեղ ծաղկամաններում, ոչ շատ պարարտ, ավազի հետ խառնված հողում: Աճի շրջանում օդի ամենից հարմարավետ ջերմաստիճանը +20 – +25 է: Ինչպես բոլոր սուկուլենտները, կալանխոեն սիրում է երբ գիշերային ջերմաստիճանը նվազ է ցերեկայինից, ուստի շատ լավ է աճում դրսում՝ աքուր օդին: Իսկ սենյակային պայմաններում խորհուրդ է տրվում հաճախ օդափոխություն անել:
Լուսավորությունը պետք է պայծառ լինի, որոշ ժամանակ արևի ուղիղ ճառագայթների ներքո, բայց կեսօրի ուժեղ արևահարումից պաշտպանված:
Աճի շրջանում առատ են ջրում, հողը չպետք է ամբողջովին չորանա, իսկ ջրով ցողելու անհրաժեշտություն չկա: Ծաղկամանը, որտեղ աճում է կալանխոեն, պետք է լավ դրենաժ ունենա: Հողի ճահճացումն անտանելի է բույսի համար:
Աճի շրջանում ցանկալի է նաև ամենամսյա սնուցում հանքային պարարտանյութերով:
Ծաղկելուց հետո կալանխոեին անհրաժեշտ է հանգիստ: Բոլոր ծաղկացողունները հեռացվում են, իսկ բույսը տեղադրում են ստոերոտ վայրում ու մեկ ամիս շատ հազվադեպ են ջրում, չեն պարարտացնում: Մեկ ամսից բույսը վերադարձնում են իր տեղը և սկսում են ջրել սովորականի պես:
Շատ ցանկալի է բույսի համար զով (+10 – +12) ևմեռ ապահովելը: Այդ պայմաններում ջրելը հասցնում են նվազագույնի:
Գարնանը, եթե անհրաժեշություն կա, բույսը տեղափոխում են քիչ ավելի մեծ ծաղկամանի մեջ: Եթե բույսի արմատները դուրս են եկել ծաղկամանի դրենաժային անցքերից, ուրեմն անհրաժեշտությունը հաստատ կա:
Կալանխոեյի համար հողախառնուրդ պատրաստելիս հավասար մասերով իրար են խառնում

Բազմացումը

Կալանխոեն բազմամյա բույս է և կարող է աճել երկար տարիներ, սակայն, ժամանակի հետ այն սկսում է շատ տեղ զբաղեցնել ու կորցնում է իր գեղեցկությունը: Ուստի խորհուրդ է տրվում պարբերաբար, բազմացման եղանակով, փոխարինել հին բույսը նորով:
Իսկ բազմացնելը շատ հեշտ է: Կալանխոեի բոլոր տեսակները հեշտությամբ բազմանում են ճյուղի կտրոններով, տերևներով կամ կողային ձագուկներով:
Ամենահեշտ բազմացումը կտրոնով է: 10-15 սմ երկարությամբ կտրոնը սուր դանակով կտրում են երիտասարդ շիվերից: Կտրոնի ներքևի տերևները հեռացնում են ու կտրոնը թողնում են, որ 1-2 օր չորանա: Այնուհետև կտրոնները, արմատակալելու համար, մոտ 5 սմ խորությամբ, տնկում են տորֆի և ավազի խոնավ խառնուրդի մեջ:
Կարելի է նաև տնկել անմիջապես այնտեղ, որտեղ մշտապես աճելու է բույսը, ընդվորում նույն ծաղկամանում կարելի է մի քանի հատ տնկել:
Կտրոնի շուրջ հողը լավ պնդեցնում են, ցելոֆանով կամ շշով ծածկելու անհրաժեշտություն չկա: Լավ արմատակալելու համար պետք է ապահովել օդի +20 – +25 աստիճան ջերմություն և հողի չափավոր խոնավություն: Կտրոնները ցողել պետք չէ:

Բարդություններ

Որպես կանոն, կալանխոեի հիվանդանալու պատճառ է լինում վատ խնամքը: Օրինակ շատ ջրելը, մանավանդ ձմռանը, ցածր ջերմաստիճանների դեպքում, կամ վատ լուսավորությունը կարող է հանգեցնել բույսի փտելուն, տերևների մանրանալուն ու դալկանալուն:
Ամռանը վատ ջրելու հետևանքով տերևները կարող են չորանալ և թափվել:
Վիրուսային կամ բակտերիալ վարակման դեպքում, տերևների վրա թաց,  շագանակագույն բծեր են առաջանում: Վնասված տերևները պետք է հեռացնել իսկ բույսը մշակել ֆուգիցիդով:
Կալանխոեն հազվադեպ է ենթարկվում վնասատուների հարձակմանը: Երբեմն բույսի վրա կարող են ուտիճներ հայտնվել: Դրանք կարող են կանաչ, գորշ կամ սև գույնի լինել, կպնում են տերևի ներքևից և ծծում են բույսի հյութերը: Արդյունքում տերևները կոլոլվում են և չորանում:

Հղումներ

Կալանխոե դեգրեմոնի (Kalanchoe Daigremontiana)