Բանջարանոցային բույսերի մեծամասնության համար պահանջվում է նեյտրալ հող, որի рН ցուցանիշը մոտ է 7-ին:
Սերմերը ցանելու համար նախատեսված հողախառնուրդ պատրաստելու համար վերցվում է՝
հող պարտեզից (2 բաժին);
կենսահումուս (1 բաժին);
տորֆ (1 բաժին);
ոչ փշատերեվ ծառի փայտի թեփ կամ գետի խոշոր ավազ (1 բաժին);
փայտի մոխիր (1լ հողախառնուրդին 1-1,5 ճաշի գդալ):
Սերմերը ցանելու համար նախատեսված, թե՛ պատրաստի գնված, թե՛ սեփական բաղադրիչներով պատրաստված հողախարնուրդը խորհուրդ է տրվում վարակազերծել:
Վարակազերծման ձևերից մեկը հողախառնուրդի սառեցումն է, բայց վարակազերծման 100 տոկոսանոց երաշխիք այդ ձեվը չի ապահովում: Ավելի արդյունավետ է խառնուրդի ջերմային մշակումը: Մասնագետները խորհուրդ են տալիս
35-40 րոպե, եռացող ջրի գոլորշու վրա, մանր անցքերով փլավքամիկի կամ ցանցի մեջ շոգեխաշել հողախառնուրդը կամ եռման ջուր լցնել վրան: Ընդ որում, հիվանդությունների նախականխման համար եռման ջրին անհրաժեշտ է ավելացնել կալիումի պերմանգանատ (մարգանցովկա), (10 լիտր ջրին 3 գ) և լավ խառնել:
Տերևային բուսահողը (անգլ․՝ Leafmould, ռուս․՝ Листовая земля) չի պարունակում օգտակար նյութեր, բայց, հողի կառուցվածքը բարելավելու համար հոյակապ հավելված է:
Օգտագործվում է նաև որպես ցանքածածկ (mulch, мульча)։ Տերևային բուսահողը որպես կանոն պատրաստում են աշնանը՝ տերևաթափից հետո, երբ առատ նյութ կա:
Պատրաստելը շատ դյուրին է: Տերևները հավաքում են, խոնավացնում, լցնում մեծ ցելոֆանե տոպրակի մեջ: Տոպրակի պարունակությունը լավ մամլում են, տոպրակի բերանը կապում, տոպրակը մի քանի տեղից ծակծկում են և դնեում ստվերոտ տեղում և մոռանում առնվազն մեկ տարով:
Սնկերը, որոնք քայքայելու են տերևները, թթվածնի կարիք համարյա չունեն, բայց բարձր խոնավություն են պահանջում: Պատրաստման ժամկետը կախված է պահպանման պայմաններից՝ օդի ջերմաստիճանից, խոնավությունից և տերևների ծառատեսակից:
Պատրաստման ժամկետը կրճատելու համար կարելի է.
պահեստավորելուց առաջ կտրատելով կամ աղալով մանրացնել տերևները;
տերևների հետ խառնել թարմ, կանաչ խոտ;
2-3 ամիսը մեկ խառնել տոպրակի պարունակությունը:
Վաճառքում լինում են նաև հատուկ տերևային բուսահող պատրաստելու համար նախատեսված տոպրակներ:
Սկզբունքորեն, տերևային բուսահողը կարելի է օգտագործել նաև կիսապատրաստ վիճակում՝ երբ դեռ ընդհանուր փխրուն զանգվածի մեջ նշմարվում են առանձին պահպանված տերևներ և տերևների պոչեր: Այդ վիճակում էլ այն կարելի է խառնել ծաղկաթաղարների մեջ լցվող հողի հետ, կամ լցնել բույսերի շուրջ ու խառնել հողի հետ:
Ամբողջովին պատրաստ տերևային բուսահողը միատարր, փխրուն զանգված է:
Բացի կիսապատրաստ բուսահողի համար նշված օգտագործման ձևերից, ամբողջովին պատրաստ տերևային բուսահողի մեջ կարելի է սերմեր ցանել և սածիլներ աճեցնել:
Սենյակային բույսերի համար լավ խարնուրդ պատրաստելու համար էլ խորհուրդ է տրվում օգտագործել հավասար քանակությամբ տերևային բուսահող, կոմպոստ և մանր կարմիր ավազ: