Անունը | Տեղի լուսավորվածությունը | ||
Արև | Արև | Արև | |
6 ժամ և ավելի | 4-6 ժամ | 2-4 ժամ | |
Անանուխ (Mint, Мята, Méntha) |
+ | + | |
Անիսոն (Anise, Анис обыкновенный, Pimpinella anisum) |
|||
Զոպա (Hyssop, Иссоп, Hyssopus) |
|||
Ճարճրուկ (Rocket salad, Руккола, Eruca sativa) |
+ | ||
Բորաժ (Borage, Бораго, Borago) |
+ | ||
Դաղձ (Mentha, Мята, Méntha) |
|||
Դանդուռ (Purslane, Портулак, Portulaca) |
|||
Դափնի (Bay, Лавр, Laurus nobilis) |
+ | + | |
Եղեսպակ (Sage, Шалфей, Sālvia officinālis) |
+ | ||
Թարխուն (Tarragon, Эстрагон, Artemísia dracuncúlus) |
+ | + | |
Խավարածիլ (Rheum, Ревень, Rheum) | |||
Խնկենի (Խնկածաղիկ, Oregano, Душица, Origanum) |
|||
Խնկունի (Հազրեվարդ, Rosemary, Розмарин, Rosmarinus) |
|||
Ծիթրոն (Savory, Чабер, Satureja) |
|||
Կերբելուկ (Chervil, Кервель, Anthriscus cerefolium) |
+ | ||
Կորեական նանա-Korean mint-Корейская мята-Agastache rugosa |
|||
Համեմ, գինձ (Coriander, Кориандр, Coriandrum sativum) |
+ | + | |
Ղանձիլ (Черемша, Ramsons, Allium ursinum) |
|||
Մաղադանոս (Parsley, Петрушка, Petroselínum) |
+ | + | |
Մանանեխ (Mustard, Горчица салатная, Brassica juncea) |
|||
Մեղվախոտ (Lemon balm, Мелисса, Melissa officinalis) |
|||
Նեխուր (Apium, Cельдерей, Apium) |
|||
Ուրց (Thyme, Тимьян, Thymus) |
|||
Չաման (Քիմիոն, Caraway, Тмин, Carum) |
|||
Պերիլա (Perilla, Перилла, Perilla) |
+ | ||
Ռեհան (Basil, Базилик, Ocimum basilicum) |
+ | ||
Սամիթ (Dill, Укроп, Anéthum) |
+ | ||
Սպանդ (Rue, Рута, Ruta) |
|||
Սոխ կտրող, սեզատերև (Chives, Шнитт-лук, Allium schoenoprasum) |
+ | + | |
Սուսամբար (Majoram, Майоран, Origanum majorana) |
+ |
Tag Archives: եղեսպակ
Եղեսպակ
Եղեսպակը (անգլ.՝ Sage, ռուս.՝ Шалфе́й, լատ.՝ Salvia) շրթնածաղկավորների (Lamiaceae) ընտանիքի բազմամյա խոտաբույսերի կամ կիսաթփերի ցեղ է։ Հայտնի է Եղեսպակի 700-ից ավելի տեսակ: Պարտեզներում և տանը՝ որպես սենյակային բույս ամենատարածվածը Եղեսպակ դեղատուն է (լատ.՝ Salvia officinalis):
Եղեսպակի տեսակների մեծամասնության համար գերադասելի են թեթև, պարարտ, նորմալ թթվայնությամբ հողերը (5,5- 6,5 pH): Լավ կլինի տնկել պարտեզի լավ լուսավորված հատվածում: Հողը, որտեղ գարնանը պետք է տնկվի Եղեսպակ, հարստացնում են փտած գոմաղբով կամ կոմպոստով:
Եղեսպակը իր տեղում կարող է աճել մինչև 8 տարի:
Սերմերը լավ ծլողունակություն ունեն, ուստի կարելի է տաքերն ընկնելուն պես ցանել բաց գրունտում՝ առանց սածիլավորման, կամ խոր աշնանը՝ մինչև ձնածածկ:
Սերմերը ցանում են մինչև 2 սմ խորությամբ, միմյանցից 20-30 սմ հեռու:
Տնկելուց մեկ տարի անց Եղեսպակը էտելով նորացնում են (ճյուղերը կտրում են հողից 10 սմ բարձրության վրա):
Եղեսպակը երաշտադիմացկուն է, սակայն խոնավությունն է ապահովում, որպեսզի տերևները հյութալի ու քնքուշ լինեն:
Ջրում են լավ, բայց ոչ շատ հաճախ: Ջրախեղդ վիճակն անընդունելի է:
Բերքահավաքն անում են ծաղկման շրջանում: Թարմ տերևները կարելի է ուտել կամ օգտագործել որպես թեյի հավելված ու ուտեստի համեմունք: Կարելի է նաև փնջեր կապել և չորացնել մութ, տաք, չոր ու լավ օդափոխվող տեղում:
Ինչպես աճեցնել Եղեսպակը, որպես սենյակային բույս
Հասուն Եղեսպակի համար անհրաժեշտ է 1,5 լիտրից ոչ պակաս տարողությամբ ծաղկաման: Իսկ ցանել ու մինչև 6 ամիս պահել կարելի է փոքրիկ պլաստիկ կամ թղթյա բաժակների մեջ:
Լավ խնամքի դեպքում, բազմամյա Եղեսպակը առնվազն 5 տարի կապրի ձեր պատուհանագոգին:
- Ծաղկամանի հողը պետք է պարարտ լինի, իսկ ծաղկամանը ունենա լավ դրենաժ: Եթե ուզում եք օգտագործել պարտեզի հողը, ապա անպայման ախտազերծեք այն:
- Ծաղկամանը կարող է լինել ցանկացած տիպի:
- Ջրել ոչ շատ հաճախ, բայց առատ, որպեսզի հողակույտը ամբողջովին թրջվի:
- Ցանելուց առաջ սերմերը կարելի է 24 ժամ խոնավացնել բամբակի կամ բամբակյա կտորի մեջ:
- Եղեսպակը լավ է տանում կիսաստվերը, սակայն կորցնում է եթերայուղերը: Լավագույն պայմանն է երբ օրական 6-8 ժամ արևի լուսավորություն կա:
- Եղեսպակը չի սիրում միջանցքահովեր:
- Լավ կլինի ամիսը մեկ անգամ ցնցուղի տակ լվանալ Եղեսպակի թուփը:
Եղեսպակը սենյակում աճեցնելը դժվար չէ, այն պահանջկոտ բույս չէ: Կարևոր է, որ ջրախեղդ չարվի, ջրվի ոչ շատ հաճախ, բայց առատ և լինի ցրված լույսի ներքո՝ ոչ Արևի ուղղակի ճառագայթների ներքո կեսօրին:
Որպեսզի Եղեսպակտ լավ ճյուղավորվի, 40-50 օրը մեկ պետք է կտրատել ընձյուղները, սակայն օգոստոսին, ծաղկելուց առաջ էլ չկտրատել:
Հղումներ
Համեմունքային բույսեր
Ստորև, այբբենական կարգով ներկայացված են մեզ հայտնի բոլոր համեմունքային բույսերը:
- Անանուխ-Peppermint-Мята перечная-Mentha piperíta
- Անիսոն-Anise-Анис обыкновенный-Pimpinella anisum
- Բորաժ-Borage-Бораго-Borago
- Դաղձ-Mentha-Мята-Méntha
- Դանդուռ-Purslane-Портулак- Portulaca
- Դարչին-True cinnamon tree-Корица-Cinnamomum aromaticum
- Եղեսպակ-Sage-Шалфей-Salvia
- Զաֆրան-Saffron-Шафран-Crocus sativus
- Զոպա-Hyssop-Иссоп-Hyssopus
- Թավշածաղիկ, Մախմրի ծաղիկ-Marigolds-Бархатцы-Tagetes
- Թարխուն– Tarragon-Эстрагон-Artemisia dracunculus
- Խավարածիլ–Rheum-Ревень-Rheum
- Խնկենի, Խնկածաղիկ-Oregano-Душица-Origanum
- Խնկունի-Rosemary-Розмарин-Rosmarinus
- Ծիթրոն-Savory -Чабер-Satureja
- Կերբելուկ մոմատերև-French parsley–Кервель обыкновенный-Anthriscus cerefolium
- Կոճապղպեղ-Ginger-Имбирь-Zingiber officinale
- Կորեական նանա-Korean mint-Корейская мята-Agastache rugosa
- Հազարատերևուկ սովորական-Yarrow-Тысячелистник обыкновенный-Achillea millefolium
- Համեմ-Coriander-Кориандр-Coriandrum sativum
- Ղանձիլ-Черемша-Ramsons-Allium ursinum
- Ճարճրուկ-Rocket salad-Рукола-Eruca vesicaria
- Մաղադանոս-Parsley-Петрушка-Petroselinum
- Մանանեխ-Mustard-Горчица салатная-Brassica juncea
- Մեխակ-Cloves-Гвоздика-Syzýgium aromáticum
- Մեղվախոտ-Lemon balm-Мелисса-Melissa officinalis
- Նեխուր-Apium-Cельдерей-Apium
- Ուրց-Thyme-Тимьян-Thymus
- Պերիլա-Perilla-Перилла-Perilla
- Պղպեղ բուրավետ-Allspice-Душистый перец-Pimenta dioica
- Պղպեղ կարմիր, Պապրիկա-Paprika-Паприка-Capsicum annuum
- Պղպեղ սև-Black pepper-Чёрный перец-Piper nigrum
- Ռեհան-Basil-Базилик-Ocimum
- Սամիթ-Dill-Укроп-Anéthum
- Սխտոր-Garlic-Чеснок-Allium sativum
- Սպանդ-Rue-Рута-Ruta
- Սուսամբար-Marjoram-Майоран-Origanum majorana
- Քաշմ-Lovage-Любисток-Levisticum officinale
- Քիմիոն-Caraway-Тмин-Carum
- Քրքում-Hidden-lilies-Куркума–Curcuma longa
Հղումներ
Տանը դրական էներգիա սփռող 12 բույսեր
Սենյակային բույսերը մեծամասամբ աճեցվում են տունը կամ գրասենյակը գեղեցկացնելու համար: Բայց կան բույսեր, որոնք բացի այդ դրական էներգիա են հաղորդում միջավայրին: Որոշ բույսեր ունակ են մաքրել օդը, կամ հանգստացնել, ազատել ստրեսից, լավ տրամադրություն հաղորդել: Ձեզ շրջապատող բացասական էներգիան ցրելը կարևոր գործոն է առողջության և երջանկության համար: Աճեցրեք ներքո ներկայացված 12 բույսերը ի բարօրություն ձեզ և ձեր մերձավորների:
Համարվում է, որ Սպաթիֆիլումը նպաստում է մարդու հոգևոր, մտավոր և ֆիզիկական զարգացմանը: Այն բարելավում է էներգիայի հոսքը տան մեջ, մաքրելով օդը և չեզոքացնելով ներսի վնասաբեր գազերը: Այս բույսը լավ է աճում ստվերում և նույնիսկ մութ անկյուններում: Տեղադրվելով ննջարանում, այն խաղաղություն ու հանգիստ քուն կպարգևի:
2/ Հասմիկ (անգլ.՝ Jasmine, ռուս.՝ Жасмин, լատ.՝ Jasmínum)
Հասմիկը դրական էներգիա է հավաքում, օգնում է կառուցել և խորացնել ռոմանտիկ հարաբերությունները: Հասմիկի քաղցր և հաճելի բուրմունքը կարող է օգնել ընկճախտից դուրս գալուն և լրացուցիչ լիցքեր հաղորդել: Այս բույսը պետք է տեղադրել հարավային պատուհանի գոգին, իսկ եթե այգում է, ապա հյուսիսային, արևելյան կամ հյուսիս-արևելյան հատվածներում:
Խնկունին օժանդակում է ֆիզիկական և մտավոր ինքնազգացողության բարելավմանը, քանի որ մաքրում է սենյակի օդը տոքսիններից: Խնկունու հոտը կարող է վայրկյանական բարձրացնել ձեր տրամադրությունը, բացի այդ, մեղմում է հոգնածությունը, թարմացնում է հիշողությունը, օգնում է հաղթահարել վախերը և անքնությամբ տառապողներին: Խնկունին նաև ներքին հանգստություն է պարգևում: Տեղադրեք խնկունին արևկող տեղում և զգուշացեք այն ջրախեղդ անելուց:
4/ Վիշապենի (Lucky Bamboo [Dracaena braunii], Драцена Сандера, լատ.՝ Dracaena sanderiana)
Վիշապենին Ասիայում անհիշելի ժամանակներից համարվում է բարի բախտի և բարգավաճման խորհրդանիշ: Ֆեն շուին համաձայն, վիշապենու ուղղաձիգ ուրվագիծը ներկայացնում է փայտի տարրը, որն ազդում է կյանքի էներգիայի, կենսունակության և ֆիզիկական ակտիվության վրա: Վիշապենին մեծ խնամք չի պահանջում: Դրեք այն արևի ուղղակի լույսից դուրս, կիսաստվերում կամ ստոերում, սենյակի որևէ անկյունում, ապակյա ծաղկամանի մեջ՝ լցնելով 2,5 սմ բարձրությամբ թորած կամ լավ ֆիլտրացված ջուր:
5/ Էպիպրեմնում (ԱՆԳԼ.՝ Money Plant, ՌՈՒՍ.՝ Эпипре́мнум золотистый, լատ.՝ Epipremnum aureum)
Ըստ Ֆեն շուի Էպիպրեմնումը դրական էներգիա է սփռում, որը բերում է բարի բախտ և հաջողակություն: Այն կարելի է աճեցնել և որպես մագլցող, և որպես գետնատարած բույս: Էպիպրեմնումը տեղադրեք սուր պատերի կամ անկյունների դիմաց, որպեսզի այն օգնի նվազեցնել տագնապները, ընկճախտը և վատ մտքերը: Բույսի շյուղը պետք է ուղղված լինի վերև, որպեսզի հարստություն ու բարգավաճում բերի ընտանիքին:
6/ Խոլորձ (անգլ.՝ Orchid, ռուս.՝ Орхидея, լատ.՝ Orchidaceae)
Ֆեն շու ուսմունքին համաձայն, խոլորձը դեպի իրեն դրական էներգիա է ձգում ու կուտակում, ինչով բարելավում է տան էներգիան ու բնակվողների կյանքը: Խոլորձներն ունենում են տարբեր ձևերի և գույների երկար պահպանվող ու նուրբ, սքանչելի հոտ ունեցող ծաղիկներ, որոնք տրամադրություն են բարձրացնում: Խոլորձները թթվածին են արտադրում գիշերը, այնպես որ ննջարանում տեղադրելը լավ լուծում է:
7/ Հալվե Վերա (անգլ.՝ Aloe Vera, ռուս.՝ Алоэ вера, լատ.՝ Alóe véra)
Հալվե Վերան հաջողություն ու դրական էներգիա է բերում: Այն նաև տարբեր կիրառումներ ունենալ որպես որպես դեղաբույս: Մի տեղադրեք այն Արևի ուղիղ չառագայթների տակ, ընտրեք ծրված լուսավորությամբ տեղ, կամ ապահովեք արհեստական լուսավորություն: Նաև մի մոռացեք կանոնավոր ջրել: Հալվե Վերան չի սիրում ջրախեղդ վիճակը, այնպես որ ապահովեք հողի լավ դրենաժ: Համարվում է, որ Հալվե Վերան օդի մեջ տարածում է նյութեր, որոնք վանում են դժբախտություններն ու բացասական հոգեհոսանքները (ֆլյուդները):
8/ Սուրբ Ռեհան (անգլ.՝ Holy Basil, ռուս.՝ Базилик свяще́нный, լատ.՝ Ocimum sanctum)
Համարվում է, որ Սուրբ Ռեհանը մաքրում է օդը բացասական էներգիայից և խթանում է միջավայրի դրական տատանումները: Սա այն հազվադեպ բույսերից է, որ օրական 20 ժամ թթվածին է արտադրում ու միաժամանակ չեզոքացնում է ոդում տարածված վնասակար գազերը: Սուրբ Ռեհանը հզոր հակաօքսիդանտ է՝ իր հակաբակտերիալ, հակասնկային ու հակաբորբոքային հատկություններով: Համարվում է, որ Սուրբ Ռեհան աճեցնելը նպաստում է հոգեկան առողջությանը, մանավանդ երբ բույսը տեղադրված է տան կամ բակի հյուսիսային, հյուսիսարևելյան կամ արևելյան հատվածներում: Սուրբ Ռեհանը լավ է աճում պայծառ արևի տակ:
9/ Քրիզանթեմ (անգլ.՝ Chrysanthemum, ռուս.՝ Хризанте́ма, լատ.՝ Chrysánthemum)
Քրիզանթեմը մաքրության և ազնվության խորհրդանիշ է: Նաև համարվում է, որ ունի բուժիչ հատկություններ: Մաքրում է օդը և չեզոքացնում տոքսինները: Քրիզանթեմը բարեկեցուցյան և երկար կյանքի խորհրդանիշ էլ է: Տեղադրեք Քրիզանթեմը լարվածություն ներշնչող գոտիներում, որպեսզի այն հանգստություն պարգևի:
10/ Եղեսպակ (անգլ.՝ Sage, ռուս.՝ Шалфе́й лека́рственный, լատ.՝ Salvia officinalis)
Եղեսպակը անհավատալի մաքրող հատկություն ունի և օգնում է վանել տան մթնոլորտից այնպիսի բացասական զգացմունքներ, ինչպիսին են զայրույթն ու վախերը: Այն նաև տնով մեկ սփռում է դրական էներգիա: Հավելենք, որ նաև դեղաբույս է: Պետք չէ տեղադրել Եղեսպակը շատ չոր, խոնավությունից զուրկ տեղերում:
11/ Դիփսիս (անգլ.՝ Bamboo palm, Golden cane palm, ռուս.՝ Дипсис желтоватый, լատ.՝ Dypsis lutescens)
Այս բույսի տերևների գեղատեսիլ կորերը փափկեցնում են տան կամ գրասենյակի տարածքի էներգիան: Դիփսիսը նաև հրաշքներ է կատարում օդը մաքրելու գործում՝ վերացնելով բոլոր տոքսինները և ստեղծելով կենսագործունեության համար հարմարավետ միջավայր:
12/ Բաղեղ սովորական (անգլ.՝ English Ivy, ռուս.՝ Плющ обыкновенный, լատ.՝ Hedera helix)
Բաղեղը ոչ միայն գեղեցկացնում է փոքր տարածքները, այլև բարձր է գնահատվում իր՝ օդը ֆիլտրելու կարողությամբ: Այն կլանում է օդի միջի տոքսինները, վերածելով բնակարանը հանգիստ ու ապահով տարածքի:
Թարգմանված է այստեղից: